Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված եղանակին, այս տարի հայրենի մարզաշխարհի ներկայացուցիչներից առաջինը Հայաստանի առաջնության մրցանակների խաղարկումը սկսեցին դահուկորդները։
Ազգային ստուգատեսի անդրանիկ փուլն անցկացվեց Աշոցքում։ 22 մարզիկ եւ 12 մարզուհի իրենց վարպետությունն ու դիմացկունությունը դրսեւորեցին ազատ եւ դասական ոճով մրցավազքերում։ Ընդ որում՝ տղամարդիկ հանդես եկան 10, իսկ կանայք՝ 5 կմ մրցատարածությունում։ Հատկանշական է, որ չորս մրցաձեւում էլ մրցանակակիրների եռյակը ստացավ նույն տեսքը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից հաղթեց վերջին տարիների մեր անփոփոխ առաջատար Կատյա Գալստյանը, որին հաջորդեցին Անգելինա Մուրադյանը եւ Նելլի Խաչատրյանը։ Տղամարդկանցից լավագույնն էր Միքայել Միքայելյանը, իսկ մյուս մեդալակիրներն են Թադեւոս Պողոսյանը եւ Սպարտակ Ոսկանյանը։ Ի դեպ, նշված բոլոր մարզիկ-մարզուհիները, բացառությամբ գյումրեցի Նելլի Խաչատրյանի, աշոցքցիներ են։ Դա վկայում է այն մասին, որ մեզանում տարեցտարի այդպես էլ չեն ընդլայնվում ուժեղների շրջանակն ու աշխարհագրությունը, ինչը պետք է որ մտահոգի մասնագետներին։ Նշենք, որ այս առաջնությանը մասնակցեցին նաեւ վանաձորցի դահուկորդներ։ Առաջնության երկրորդ եւ ամփոփիչ փուլը նախատեսված է փետրվարի 12-14-ը՝ վերստին Աշոցքում։ Մինչ այդ Մ. Միքայելյանը, Թ. Պողոսյանն ու Կ. Գալստյանը կպատրաստվեն հունվարի 29-31-ը Շվեդիայի Ֆալուն բնակավայրում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
20-01-2021
|

փակել >>
|