Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը հաշվի առնվի
Խորհրդային տարիներին ապրածները կհիշեն՝ Հայաստանի բնակավայրերը կենտրոնացված ջերմամատակարարում ունեին: Մարդիկ ձմեռը վայելում էին, որովհետեւ եւ տաք ջուր էին ունենում, եւ տներն էին տաք լինում: Գյուղերն էլ, որոնք ջերմամատակարարում չունեին, օջախները տաքացնելու խնդիր դարձյալ չունեին, որովհետեւ կար վառելիքը՝ աթարը կամ քարածուխը (Սեւանի ափամերձ տարածքներ): Քարածուխ գնելու հնարավորություն չունեցողների համար աթարը կար ու կար՝ անվճար ու բնապահպանական տեսակետից մաքուր:
Հետանկախական առաջին իսկ տարիներին ջերմամատակարարման համակարգը կորցրեց կենսունակությունը: Պետությունը ցայսօր դա վերականգնելուն աջակցող քայլեր չի անում: Այստեղ կանխեմ մի շարք «հարձակումներ». նախ, որպես լրագրող, ամենեւին համամիտ չեմ այն տեսակետին, որ պետությունը վատ կառավարիչ է, եւ իմ տեսակետը պնդելու համար ամենատարբեր առիթներով ամենատարբեր օրինակներ եմ մեջբերել: Եվ երկրորդ՝ ամենեւին պարտադիր չէ, որ բուն վերականգնողը պետությունը լինի, կարող է վերականգնման աջակցողը լինել:
Հիմա՝ պետությունն ընդհանրապես ջերմամատակարարման ոլորտի հետ կապված ծրագիր ունի՞: Մինչ այս հարցին անդրադառնալը, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, մի փաստ հիշեցնենք: Բանն այն է, որ 2000-ականներին ոլորտը վերականգնելու փորձեր եղել են, եւ շատ դեպքերում դրանք հաջողել են: Նույնիսկ հանրապետական շտաբ կար ձեւավորված, որ զբաղվում էր այդ հարցով: 2000-2001 թթ. բնակչությանը ջերմամատակարարմամբ ապահովելու ուղղությամբ արդեն որոշակի գործ արվել էր: Ջերմուկում, Սեւանում, Հրազդանում, Գյումրիում կետրոնացված ջերմամատակարարումը սկսվել էր: Անգամ ցանկ էր ներկայացվում, թե որ օրերին որ շենքերը կջեռուցվեն:
2002 թ. կառավարությունը բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին որոշում ընդունեց՝ հավելվածով հանդերձ (հիմնադրույթներ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտում կառավարության ռազմավարության): Այն 3 փուլով էր՝ կարճաժամկետ՝ 2 տարվա հեռանկար, միջնաժամկետ՝ 3-5 տարվա, եւ երկարաժամկետ՝ 6-25 տարվա: Այլ կերպ՝ գոյատեւման, վերականգնման եւ զարգացման փուլեր: Բայց ամենատարբեր պատճառներով հետո Հայաստանում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը դադարեցին գոյություն ունենալ։
Այնուհետ փորձեր չարվեցին: 2000-ականներին Հայաստանի գազաֆիկացումը բարձր աստիճանի հասավ, եւ բնակչությունը կամաց-կամաց անցավ անհատական ջերմամատակարարման համակարգերի:
Բայց այս ընթացքում կառուցվեցին նաեւ փոքր համակարգեր, որոնք սպասարկեցին առանձին կամ խումբ բազմաբնակարան շենքերի: Իմ բնակարանը նույնպես միացած է այդպիսի մի կաթսայատան (ընկերության անունը չեմ նշում, որպեսզի այն հանկարծ գովազդային ենթատեքստով չընկալվի), որն ապահովում է մանկապարտեզի, տարբեր թաղամասերից շենքերի ջեռուցումը, տաք ջրի մատակարարումը: Ամենատարբեր հաշվարկներս ցույց տվեցին, որ բնակելի նույն քմ-ի եւ ամսական նույն գումարի պարագայում իմ բնակարանը հարեւաններիս համեմատ ավելի տաք է: Ի դեպ, տաք ջուրը նույնպես ավելի տաք է: Հավելյալ՝ դրական այլ տարբերություններ էլ կան. նախ՝ տեխնիկական խնդրի պարագայում ես ստիպված չեմ մասնագետ փնտրել, ջերմամատակարար ընկերությունն ինքն է այդ հարցերը լուծում, եւ երկրորդ՝ ժամանակ առ ժամանակ ստիպված չեմ կաթսայի վերանորոգման կամ փոփոխության ծախս անել՝ այն պարզ պատճառով, որ կաթսա չկա, ջեռուցումը կենտրոնացված է: Այս ամենին հավելեմ նաեւ այն, որ այս տեսակ ջերմամատակարարումը նաեւ անվտանգ է. սարքի խափանման պարագայում գազից խեղդվելու վտանգ չկա: Թեեւ կա մեկ այլ խնդիր. եթե կաթսայատունը հարց է ունենում գազամատակարար ընկերության հետ, ապա կարող են այդ կաթսայատանը միացված շենքերն ու մանկապարտեզները զրկվել ջեռուցումից ձմռան ցրտին: Այնպես, ինչպես հենց այս պահին է. երբ մեծ մանկապարտեզը, որտեղ երեխաս է հաճախում, ջեռուցում չունի, եւ երեխաներին տուն են ուղարկում: Բայց սրանք կառավարման խնդիրներ են, որոնք լուծելի են եւ ճիշտ մոտեցման դեպքում կարող են եւ չծագել:
Ինչեւէ, հիմա գանք այն հարցին, թե պետությունն ընդհանրապես ջերմամատակարարման ոլորտի հետ կապված որեւէ ծրագիր ունի՞, թե՞ ոչ:
Երբ ուսումնասիրեցի վերջերս ընդունված՝ էներգետիկայի զարգացման ռազմավարական երկարաժամկետ ծրագիրը՝ մինչեւ 2040 թ., հարցիս պատասխանը չգտա կամ՝ իմ ակնկալածը չգտա: Բանն այն է, որ այստեղ միայն ոլորտի նկարագիրն է: Այստեղ ասվում է, որ վերջին ժամանակահատվածում ավելի փոքր համակարգեր են սկսել կառուցվել առանձին կամ խումբ նորակառույց բազմաբնակարան շենքերի ջեռուցման եւ տաք ջրի պահանջարկն ապահովելու համար, «սակայն դրանք որեւէ էական կշիռ ընդհանուր պահանջարկի կառուցվածքի մեջ չունեն»։ Այժմ ջեռուցման եւ տաք ջրի արտադրությունը հիմնականում իրականացվում է անհատական ջեռուցման կաթսաների միջոցով՝ բնական գազով, որը Հայաստանի գազաֆիկացման բարձր աստիճանի արդյունք է։ Այս մոտեցման արդյունավետությունը, որպես հեռանկարային զարգացման ուղենիշ, վերագնահատման կարիք ունի։ Նախ հարկ է հաշվի առնել, որ բնակչությունը պետք է պարբերաբար ներդրումներ իրականացնի անհատական ջեռուցման կաթսաների փոխարինման համար (սա այն է, ինչ վերեւում նշեցինք), ինչպես նաեւ ավելի թանկ է վճարելու սպառված բնական գազի դիմաց՝ գազամատակարարման համակարգի՝ մինչեւ բնակարան հասնող լրացուցիչ ենթակառուցվածքների պահպանման համար, քան եթե այդպիսի ջերմամատակարարումը լինի կենտրոնացված։ Բացի այդ, բնակարաններում բնական գազ ունենալը մշտապես մարտահրավեր է մարդկանց կյանքի եւ գույքի անվտանգության ապահովման տեսանկյունից (այս մասին էլ խոսեցինք)։
Այսքանով հանդերձ՝ պետական ծրագրում ջերմամատակարարման եւ տաք ջրի արտադրության առումով անհատական ջեռուցման կաթսաներին այլընտրանք են առաջարկվում ոչ թե կաթսայատները, այլ՝ «արեւային ջրատաքացուցիչների եւ էներգիայի սեփական կարիքների արտադրության համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող անհատական այլ համակարգերը»։ Ասել է թե՝ պետությունն ինքն ընդունում է կենտրոնացված ջերմամատակարարման արդյունավետության առավելությունը, բայց այս դեպքում անհատական գազի կաթսաների փոխարեն առաջարկում է անհատական արեւային ջրատաքացուցիչներ: Այո, վերջինս անվտանգ է, բայց ծախսատար է նաեւ: Այո, տարբեր համայնքներում տեղադրվում են ջրատաքացուցիչներ (ըստ ՏԿԵՆ-ի՝ 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ տարբեր համայնքներում արդեն իսկ տեղադրվել է 3042 ջրատաքացուցիչ), բայց դա հարմար չէ կամ առավել բարդ լուծումներ է պահանջում բազմաբնակարան բնակելի շենքերի պարագայում:
Մի խոսքով՝ ՏԿԵՆ-ը ասում է, որ ջերմամատակարարման ոլորտի նոր տեսլական է պետք, որ պետք է ձեւավորվի մինչեւ 2022 թ.: Եվ եթե նախատեսում են «Ջերմամատակարարման մասին» նոր օրենք մշակել, ապա հարկ է, որ հաշվի առնեն մեր բարձրացրած հարցերը: Մանավանդ, որ կենտրոնացվա՛ծ, ոչ թե անհատական, ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 20-01-2021
|

փակել >>
|