Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱՇԽԱՐՀ


Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում

Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն

Այսօր տեղի է ունենալու ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Մասնակիցների թիվը զգալի կրճատվել է համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով: Այդ մասին տեղեկացրել է Բայդենի նախընտրական շտաբը դեռեւս անցած տարեվերջին։
Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատների օրոք, ինչպիսի՞ն են լինելու Միացյալ Նահանգների դերն աշխարհում եւ փոխհարաբերությունները խոշոր ուժային կենտրոնների հետ։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Նրա խոսքերով` դեմոկրատները չեն կիսել եւ ընդդիմացել են Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության պատկերացումներին, հետեւաբար, Բայդենի կողմից կիրականացվեն որոշակի շտկումներ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ։ Դեմոկրատները սխալ էին համարում աշխարհի հետ հարաբերվելու` Թրամփի օրակարգը, մասնավորապես ռազմավարական դաշնակիցների մասով․ «Այստեղ կլինեն մեծ փոփոխություններ` պայմանավորված արտաքին քաղաքականության մեջ նոր վարչակազմի տեսլականով։ Սրա մասին վարչակազմը, այդ թվում՝ Բայդենը, անդրադարձել է իր ուղերձներում։ Սպասվում է, որ ԱՄՆ-ը առավել ակտիվ, նախաձեռնող եւ ներգրավված արտաքին քաղաքականություն կվարի, ինչը բնորոշ էր Օբամայի վարչակազմին»։
Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ եւս սպասվում են բավականին ակտիվ շփումներ։ Ներկայումս հստակ ձեւակերպվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զարգանա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Դրանցից կարեւորագույնները, բնականաբար, Չինաստանն ու Ռուսաստանն են։ Միջազգայնագետի կարծիքով` այդ հարաբերությունները հիմնվելու են «կարկանդակի եւ մտրակի» մեթոդի վրա, երբ փորձ է արվելու հարվածել թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի թույլ կողմերին, սակայն միեւնույն ժամանակ ձգտելու են հարաբերություններ հաստատելու կամ զարգացնելու այն ուղղություններով, որտեղ կան նման եզրեր։ Սա բավականին լուրջ հնարավորություններ կարող է բացել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության համար։ Չնայած դրան, զրուցակիցս վստահ է, որ գլոբալ մրցակցությունն այս երկու գերտերության միջեւ շարունակվելու է, եւ դրա այլընտրանքին մոտ ժամանակներս ականատես չենք լինի։
Թրամփի օրոք ինչ-որ չափով լարվել էին Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչը պայմանավորված էր Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխություններով։ Դրանից դժգոհ էին թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ ՆԱՏՕ-ի մյուս անդամ գործընկերները։ «Թուրքիայի` մեջ որդեգրած ակտիվ պրոռուսական եւ պրոիսրայելական ուղղությունը, նաեւ Մերձավոր Արեւելքում վարած քաղաքականությունը անընդունելի էին Թրամփի վարչակազմի մի շարք առանցքային դեմքերի համար։ Այս հիմքով որոշակի լարվածություն էր առաջացել երկու երկրների հարաբերություններում»,- ասաց զրուցակիցս՝ նշելով, որ Բայդենի օրոք Թուրքիայի հանդեպ եւս կգործի «կարկանդակի եւ մտրակի» մեթոդը։ Չի բացառվում, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն թեթեւ պատժամիջոցներ, բայց գլոբալ առումով ԱՄՆ-ում Թուրքիան ընկալվում է որպես ռազմավարական դաշնակից եւ ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, որն այս պահի դրությամբ միգուցե որոշակիորեն հեռացել է կառույցից, բայց ակնկալում են, որ վերադառնալու է իրենց ուղեծիր։ Միջազգայնագետի կարծիքով` Միացյալ Նահանգներն այս ուղղությամբ հստակ աշխատանքներ է տանելու։ Անդրադառնալով այն դիտարկմանը, որ վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ խոսվում էր ամերիկյան ռազմաբազան Թուրքիայից տեղափոխելու մասին, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, դերակատարություն է ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը, ինչն էլ որոշակի շտկումներ էր մտցրել ԱՄՆ-ի կողմից նման հնարավորությունը հաշվի առնելիս։ «Դա ռազմավարական պլանավորման քայլ էր եւ կոնկերտ դեպքերի հետ կապված չէր»,- հավելեց նա։
Իրանը ԱՄՆ-ի համար եղել եւ շարունակելու է մնալ թիվ մեկ թիրախը նաեւ նոր վարչակազմի օրոք։ Չնայած դրան, Սարգսյանը կարծում է, որ, ի տարբերություն Թրամփի, Բայդենը կփորձի որոշակի դիվանագիտական ջանքեր գործադրել իրանական ուղղությամբ, մանավանդ որ իր թիմի առանցքային անդամները ներգրավված են Իրանի հետ բանակցային գործընթացում, շատ լավ պատկերացնում են Իրանի հետ հարաբերվելու նրբությունները եւ բաց չեն թողնի այդ հնարավորությունը։ «Թեհրանի հետ հարաբերություններ կառուցելու փորձ կարվի, թեեւ չի դադարեցվի ճնշումը բոլոր այն ուղղություններով, որոնք արդեն իսկ կան։ Պատժամիջոցները կմնան, դրանք շրջանառությունից դուրս չեն գա, բայց որոշակի մեղմացում կարող է լինել՝ պայմանավորված Իրանի միջուկային ծրագրով։ Բայդենը պատժամիջոցների մի մասը հանելու դիմաց, թերեւս, կփորձի ինչ-որ պայմանավորվածությունների հանգել»,- ասաց միջազգայնագետը՝ չբացառելով, որ ԱՄՆ-ը վերադառնա միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին, բայց ոչ այն ձեւաչափով, որը կար Օբամայի օրոք։ Նկատենք, որ 2015 թ. համաձայնագրից անցել է բավականին ժամանակաշրջան, եւ աշխարհում իրավիճակ է փոխվել։
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ Բայդենի վարչակազմում հայազգի կադրերին, ապա զրուցակիցս չի կիսում այն ոգեւորվածությունը, որը նկատվում է հայկական որոշ շրջանակներում։ «Թրամփի վարչակազմում էլ ունեինք ազգությամբ հայեր, որոնք բավականին ազդեցիկ պաշտոններում էին, բայց այդ կապերը որեւէ կերպ չօգտագործվեցին ի նպաստ Հայաստանի Հանրապետության, հայ-ամերիկյան հարաբերությունների։ Այդ իմաստով մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ նաեւ հիմա, Բայդենի վարչակազմում նոր նշանակումների հետ կապված»,- ասաց նա։
Սովորաբար նշվում է, որ հայ համայնքը շատ ավելի սերտ կապեր ունի դեմոկրատների հետ։ Դա պայմանավորված է նախեւառաջ նրանով, որ հայերը հիմնականում բնակվում են այն նահանգներում, որոնք առավելապես դեմոկրատական են։ Բնական է, որ բոլոր ընտրովի պաշտոն ունեցող գործիչները հայերի քվեն ստանալու համար այս կամ այն կերպ հաշվի են առնում համայնքը։ «Կախվածութուն կա, բայց ինչ վերաբերում է աշխատանքին, ապա հայ համայնքը բավականին արդյունավետ աշխատել է ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական վարչակազմերի հետ։ Առաջնայինը մեր աշխատելու կարողությունն է, թե մեր ազգային-պետական օրակարգը որքանով ընկալելի կարող ենք դարձնել Միացյալ Նահանգների համար։ Նախաձեռնությունները մեզանից պետք է գան, հետեւաբար, երբ մենք զրո նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, պետք չէ սպասել, որ որեւէ գերտերություն, կլինի մեր ռազմավարական դաշնակիցը, Միացյալ Նահանգները, թե մեկ այլ պետություն, համագործակցության առաջարկ կանի»,- ընդգծեց Սարգսյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

20-01-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO