Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել 2022 թ.
Եվրասիական տնտեսական միությունում տիրող իրավիճակի վերաբերյալ ամսական տեղեկագիրն ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պրոտեկցիոնիզմը, կենսաթոշակային բարեփոխումները եւ շարժումը դեպի գազի միասնական շուկա: Միեւնույն ժամանակ ամերիկյան «Eurasianet»-ի հոդվածում նշվում է, որ այդպիսի շուկա ստեղծելու մասին խոսակցությունները կորցնում են խթանը շահավետ երկկողմ գործարքների կնքումից հետո:
Դեկտեմբերի 24-ին ռուսական «Գազպրոմը», ինչպես եւ կանխատեսվում էր, հայտարարեց իր համաձայնության մասին՝ 1000 խմ գազի դիմաց 127 դոլար գնով Բելառուսին գազի մատակարարումները շարունակելու համար: Դա ավելին է, քան կցանկանար Մինսկը, բայց ավելի քիչ է, քան վճարում է ԵԱՏՄ-ի մյուս անդամը՝ Հայաստանը (165 դոլար):
Ղրղզստանը գազը գնում է Ղազախստանի հետ սահմանին՝ 150 դոլարով, սակայն բանակցություններ է վարում սակագնի իջեցման վերաբերյալ: Ղրղզստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Նովիկովի խոսքերով՝ իջեցված գները երկրին կթույլատրեն Բիշքեկի ՋԷԿ-ում ածուխից անցնել էկոլոգիապես մաքուր գազի:
Միեւնույն ժամանակ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ-ի մշտական կարգավորիչ մարմնի նախագահը, անցած ամիս հայտարարել է, որ գազի միասնական շուկայի վերաբերյալ պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել 2022 թ.:
«Մենք հույսեր ունեինք, որ, հնարավոր է, այն կստանանք դեռ 2020 թ. վերջին, բայց, հավանաբար, նախագիծը կունենանք 2021 թ. սկզբին»,- ասել է նա՝ հաստատելով պլանը, որ ընդհանուր գազային շուկան կգործարկվի 2025 թ. հունվարի 1-ից:
Զուգահեռ երկկողմ գործարքներին միտված բանակցություններ վարելով՝ Բելառուսը, սակայն, շարունակում է հաստատել, որ հավատարիմ է ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիային:
Ելույթ ունենալով դեկտեմբերի 19-ին՝ այն բանից հետո, երբ Մինսկն ստանձնեց ԱՊՀ-ի նախագահությունը, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում հետագա ինտեգրման խթանումը կլինի 2021 թ. առաջնահերթությունը:
Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այդ թեմային վերադարձել է հունվարի 4-ին` նշելով, որ իր երկիրը կփորձի ապահովել, որ մինչեւ 2025 թ. ԵԱՏՄ-ն դառնա լիարժեք տնտեսական միություն` ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատություն:
Դատելով ամեն ինչից՝ Մինսկն անհրաժեշտություն է զգում հաստատել իր դիրքորոշումն այս հարցում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ամանորի շնորհավորանքում չի զլացել նշել, որ այս տարի հարկ է ակտիվացնել ինտեգրացիան ոչ միայն ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի, այլեւ ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի օրակարգերի միաձուլումը չափազանց զարմանալի է թվում, քանի որ ԱՊՀ-ն ավելի լայն կազմ ունի եւ ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ նույնիսկ Թուրքմենստանը, որն ասոցացված անդամի կարգավիճակ ունի:
Վերը նշված ցուցակից ԵԱՏՄ-ն շատ կցանկանար իր շարքերում ներգրավել 33 մլն բնակիչ ունեցող Ուզբեկստանին: Անցյալ ամիս այս դաշինքում ստանալով դիտորդի կարգավիճակ՝ Տաշքենդը ոչ մեծ քայլ կատարեց լիիրավ անդամակցության ուղղությամբ:
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն ասել է` 2021 թ. «մենք պետք է արագացնենք աշխատանքը՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխան տեխնիկական կարգավորման ստանդարտներ ներդնելու համար»: Դեկտեմբերի 29-ին Ուզբեկստանի խորհրդարանի համատեղ նիստում արտասանած նույն ելույթում Ուզբեկստանի ղեկավարը նշել է, որ այս տարի երկիրը կակտիվացնի նաեւ աշխատանքը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու եւ Եվրամիության հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ:
ԵԱՏՄ-ում կցանկանային, որ անդամներն ավելի հաճախ միասնական ճակատով բանակցություններ վարեն մյուս գործընկերների հետ: Նման ամենակարեւոր գործընկերներից մեկը Հնդկաստանն է:
Միխայիլ Չերեկաեւը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առտրային քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրենը, ասել է, որ առաջիկա 6 ամսում բանակցություններ կվարվեն Դելիի հետ Հնդկաստանի ու ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին: Նրանց միջեւ առեւտրային շրջանառությունը 2020 թ. առաջին երեք եռամսյակում հասել է 9 մլրդ դոլարի, սակայն ԵԱՏՄ-ում կարծում են, որ աճի ներուժ կա:
Ի թիվս այլ բաների, ԵԱՏՄ-ն նաեւ պաշտպանական կառույց է: Բայց, չնայած հետխորհրդային շատ երկրներում հակաարեւմտյան հռետորաբանությանը, դաշինքի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Չինաստանը:
Միեւնույն ժամանակ բլոկը կենտրոնացած է դիմացկուն պողպատից պատրաստված անխափան խողովակների վրա, որոնք օգտագործվում են նավթի եւ գազի հորատանցքերի հորատման եւ շահագործման մեջ: Դեկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտարարեց, որ ներքին շուկայի պաշտպանության իր վարչությունը կերկարաձգի ԵԱՏՄ տարածք ներմուծված խողովակների հակադեմպինգային հետաքննությունը մինչեւ 2021 թ. փետրվարի 23-ը: Նոյեմբերին նույն գերատեսչությունը եզրակացրեց, որ խողովակների չինական խոշոր արտադրողների վրա պետք է մաքս դրվի՝ 14,6 տոկոս «Foshan Vinmay Stainless Steel»-ի եւ 17,3 տոկոս «Guangdong Sumwin New Material Group» եւ մյուս ընկերությունների վրա՝ 5 տարի ժամկետով:
Այսպիսի հովանավորությունը նորմ է ամբողջ աշխարհում: ԵԱՏՄ-ի կողմից սահմանված սակագները մոտավորապես համեմատելի են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ներդրված սակագների հետ, որպեսզի պաշտպանեն պողպատի իրենց շուկաները Չինաստանի դեմպինգից:
ԵԱՏՄ-ին հաջողվեց այս ամիս նախաձեռնել ինտեգրման մեկ խոշոր նախաձեռնություն. հունվարի 12-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ երկրներում աշխատողների կենսաթոշակների մասին համաձայնագիրը: Համաձայն այս փաստաթղթի՝ օտարերկրյա աշխատողը, ով աշխատել եւ հարկեր է վճարել դաշինքի անդամ այլ երկրում, այժմ իրավունք կստանա կենսաթոշակ ստանալ այդ երկրում՝ անկախ այնտեղ մնալուց կամ իր երկիր վերադառնալուց: Հաշվի առնելով ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրացիայի մասշտաբները, հատկապես՝ Ռուսաստանի ուղղությամբ, սա մեծ օգնություն կլինի նրանց համար, ովքեր տարիներ շարունակ աշխատում են այլ պետությունում:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 20-01-2021
|

փակել >>
|