Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ինչից օգտվել է մեր վարդապետ Հիսուս Քրիստոսը:
Իրականում առակներն Աստվածաշնչում հանդիպում են շատ ավելի հաճախ, քան մենք պատկերացնում ենք: «Եւ աշակերտները մօտ գալով ասեցին Նորան. Ինչո՞ւ առակներով ես խօսում նորանց հետ»: Մատթեոս 13:10
Եւ Տիրոջ պատասխանը ցույց տվեց ոչ միայն առակների էությունը, այլեւ ողջ Սուրբ Գրքի: «Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում. որ տեսնելով տեսնեն՝ եւ չտեսնեն, եւ լսելով լսեն չիմանան. մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց»: Մարկոս 4:11-12
Աստծո խոսքը գրված է այնպես, որ յուրաքանչյուր ոք կարող է ընկալել յուրովի, այնպես, ինչպես թելադրում է իր ներքին էությունը: Եւ յուրաքանչյուր մարդ Աստվածաշնչում գտնում է հատվածներ, որոնք համահունչ են իր համոզմունքներին: Սակայն այդպես չպետք է լինի: Զի գրված է. «Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն»: Մատթեոս 5:8
Սողոմոնի առակները
Սկսենք նրանից, թե ինչ է գրել առակի մասին իմաստուն Սողոմոնը:
«Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ: Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները»: Առակաց 1:5-6
Եւ սա այսրոպեական խոսքեր չեն՝ ուղղակի գլխից թռած: Շատ շատերը կհամաձայնեն, որ Սողոմոնն իր իմաստնությամբ գերազանցել է բոլորին՝ մինչ Քրիստոսի ծնունդը:
«Եւ Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս: Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր: Եւ նա ամեն մարդից իմաստուն էր, Եզրահեցի Եթանից, Մաւուլի որդիք՝ Եմանից, Քալքօլից եւ Դարդայից. եւ նորա անունը դուրս եկաւ բոլոր շրջակայ ազգերի մէջ»: Գ Թագավորաց 4:29-31
Սակայն քչերն են մտորում, որ Սողոմոնի առակները սոսկ Առակաց գիրք չէ, դա գիրք է այլաբանությունների, կերպարների, որոնք ցուցանում են շատ ավելին:
«Հարաւի թագուհին վեր կկենայ դատաստանումը այս ազգի հետ եւ կդատապարտէ սորան. որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ»: Մատթեոս 12:42
«Եւ շատ այսպիսի առակներով խօսում էր նորանց հետ խօսքը, ինչպէս որ նորանք կարող էին լսել: Եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, բայց առանձին իր աշակերտներին ամեն բան մեկնում էր»: Մարկոս 4:33-34
Այնուամենայնիվ, Սողոմոնի առակները շատերն ընկալում են ուղղակի:
«Ով որ իր հօրն ու մօրն անիծէ, նորա ճրագը կհանգչի մթին խաւարի մէջ»: Առակաց 20:20
Բնականաբար, այստեղ ճրագը մարդու հոգեւոր տեսլականն է, որի մարումը ներկայացված է այլաբանորեն: Մարողն Աստված է:
«Եւ Տէրն ասում է. Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է: Դորա համար ահա ես այսուհետեւ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք եւ զարմանք. եւ պիտի փչանայ նորանց իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը պիտի խափանուի»: Եսայիա 29 13-14
«Վայ Տիրոջ օրուանը ցանկացողներին, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. նա խաւար է, եւ ոչ թէ լոյս: Ինչպէս որ մարդ կփախչէ առիւծի բերանից, եւ արջը կհանդիպէ նորան. կամ տունը կմտնէ ու ձեռքը կկռնեցնէ պատին, եւ օձը կկծէ նորան: Ահա Տիրոջ օրը խաւար է եւ ոչ թէ լոյս, եւ մառախուղ եւ ոչ թէ պայծառութիւն ունի նա»: Ամովս 5:18-20
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 22-01-2021
|

փակել >>
|