Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը

Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա

Մեծ Բրիտանիան բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է եւ ընդգրկված է աշխարհի ամենազարգացած պետությունների ցուցակում: Այդ տերությունն աշխարհում առաջատար դեր է խաղացել մինչեւ այն ժամանակները, երբ ԱՄՆ-ը խլեց նրանից լիդերությունը: Իսկ Թուրքիան դինամիկ զարգացող տնտեսությամբ երկիր է: Անվանելով «զարգացող»՝ նկատի են առնվում բացարձակապես Արժույթի միջազգային հիմնադրամի ցուցանիշները: Միեւնույն ժամանակ նշված պետությունների միջեւ տարբերությունները մեր ժամանակներում բավական մեծ են: Հենց այդ պատճառով Անկարայի ռազմական հաջողությունները՝ հենված տեխնոլոգիական նվաճումների վրա, զարմանք են հարուցում:
Թուրքական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ բրիտանացիների հետաքրքրությունը լայնորեն ներկայացված է լրատվամիջոցների զեկույցներում եւ վերլուծական հոդվածներում: Այս պարագայում նրանց հետաքրքրությունը հասկանալի է, բայց մենք խոսում ենք այլ բանի մասին: Թուրքական ռազմական նվաճումների հանդեպ հավանություն ու հետաքրքրություն է ցուցաբերում Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ հենց նախարար Ուելսը: Վերջինս հայտարարել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը կփոխեն խաղի կանոնները միջազգային բեմում: Այս լուրը հրապարակել են համաշխարհային շատ լրատվամիջոցներ:
Ուոլեսի բառերը խոսում են այն մասին, որ նա հասկանում է, թե թուրքական դրոններն ինչ դեր են խաղացել քրդական զինված խմբավորումների դեմ Իրաքի հյուսիսում ու Սիրիայում եւ Խալիֆ Հաֆթարի ու Սիրիայի ուժերի դեմ թուրքական ռազմական օպերացիաներում: 2020 թ. սկզբում թուրքական ուժերն օգտագործեցին դրոնները որպես ոչ ավանդական զենքի տեսակ ռազմական օպերացիաների ժամանակ կամ դաշնակիցներին աջակցելու համար:
Անցել է կես տարի: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կրկին վերադարձել է այդ թեմային: Նա հանդիպել է երկրի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ քննարկելու անօդաչու թռչող սարքերի ոլորտում զարգացման հնարավորությունը: Ուոլեսը հայտարարել է, որ Թուրքիային հաջողվել է զարգացնել ԱԹՍ-ները, չնայած արտաքին ճնշմանը: Նա առաջ է ընթացել մի ոլորտում, որտեղ հետ են մնացել եվրոպացի գործընկերները: Թուրքական անօդաչուներն ունակ են իրականացնել առաջադրանքների մեծ մասը՝ մոնիտորինգ, հակառակորդների շտաբ-բնակարանների ու օբյեկտների ռմբակոծում:
Բրիտանական «The Guardian» թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ինժեներ-կոնստրուկտորներին հանձնարարել է առաջիկա 5 տարում բրիտանական ԱԹՍ-ների նախագիծ մշակել: Նա հորդորել է առաջնորդվել թուրքական փորձով եւ նշել, որ այդ երկրի անօդաչուները վերջին մարտերում ցուցադրել են իրենց գերազանցությունը: «The Guardian»-ը չի հստակեցրել, թե արդյոք այդ ոլորտում Մեծ Բրիտանիան ու Թուրքիան մտադի՞ր են գիտական ու տեխնիկական փորձ փոխանակել:
Բրիտանիայի պաշտպանության նախարարը, այո, դրական է արտահայտվել թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին, բայց, միեւնույն է, չի կարողացել թաքցնել իր հիասթափությունը, որ թուրքերն առաջընթաց են գրանցել այս հեռանկարային ոլորտում, չնայած դժվարություններին ու մարտահրավերներին, եւ արեւմտյան երկրները, որոնց համար ավելի հեշտ է տեխնոլոգիաներ ու ֆինանսավորում ստանալ, չեն կարողացել նման արդյունքների հասնել: Ի դեպ, այդպիսի հակասական «զգացումները» վերջին շրջանում նկատվում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում:
2020 թ. հուլիսին «Die Welt» գերմանական թերթը գրել է, որ թուրքական անօդաչուները հեղափոխություն են կատարել ռազմական գործերում եւ էապես փոխել ուժերի հարաբերակցությունը Մերձավոր Արեւելքում՝ հօգուտ Թուրքիայի, որի իշխանությունները դրանք համարում են գնորդների ներգրավման միջոց: Դա նշանակում է, որ կավելանա թուրքական ռազմական տեխնիկայի վաճառքը, կմեծանա նրա ռազմական քարոզչությունը: Թուրքիայի հաճախորդ դաշնակիցները կկարողանան օգտագործել այս էժանագին ու մահացու զենքը խոշոր տերությունների դեմ: «Die Welt»-ի գնահատմամբ՝ Թուրքիայի գործնական փորձը կարագացնի դրոնների համաշխարհային շուկայի զարգացումը:
Իսկ գերմանական «Tagesschau»-ն բացահայտ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության եվրոպական միջոցներն ի վիճակի չեն դիմակայել բարձր տեխնիկական բնութագրեր ու գործնական փորձ ունեցող թուրքական դրոններին:
Սիրիայի դեմոկրատական խորհրդի գործադիր կոմիտեի համանախագահ Իլհամ Ահմեդը դիմել է ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին՝ անհանգստություն հայտնելով, որ Թուրքիան ձգտում է անօդաչուներ օգտագործել ՍԴԽ-ի ուժերի դեմ: Նա զգուշացրել է, որ թուրքական իշխանությունները կարող են ռազմական օպերացիաներ իրականացնել՝ օգտագործելով անօդաչուները եւ չմտնելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որոնք կարող են դատապարտվել համաշխարհային հանրության կողմից:
2020 թ. հոկտեմբերին «Financial Times»-ը հաղորդել է, որ Թուրքիան ունակ է ԱՄՆ-ի, Չինաստանի ու Իսրայելի հետ հավասար անօդաչուներ արտադրել: 20 տարվա անընդհատ ջանքերից հետո նա կարողացավ նվազեցնել կախվածությունն Արեւմուտքից եւ բարձրացնել վստահությունն իր ազգային արդյունաբերության նկատմամբ: Ինչպես հայտնել է ֆրանսիական «Liberation» թերթը, չնայած առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը, ամերիկյան դրոնների գինը շատ ավելի բարձր է, քան թուրքական անօդաչուներինը:
Թուրքական դրոնների օգնությամբ, այդ երկրի հրահրմամբ ու մասնակցությամբ Ադրբեջանը պատերազմ սկսեց նաեւ Արցախում ու առավելության հասավ, սակայն դա ժամանակավոր հաջողություն է: Կգտնվի նաեւ անօդաչուների դեմ հակաթույնը, որի ուղղությամբ Հայաստանն արդեն այսօրվանից պետք է պայքարի եւ հաջողություններ գրանցի կարճ ժամկետում: Թուրքիայի նպատակը սոսկ Արցախի հարցը չէր, եւ մեզ տեղեկություններ են հասել, որ այդ երկիրը տասնամյակներ առաջ է ծրագրել հարձակվել Հայաստանի վրա: Իսկ արցախյան պատերազմը Թուրքիային հնարավորություն տվեց իրականություն դարձնել իր նպատակը՝ Հարավային Կովկասում ստեղծել նոր իրավիճակ, որը կձգտի օգտագործել՝ Հայաստանին նոր պայմանագիր պարտադրելու եւ հայկական հողերի բռնազավթումն օրինական դարձնելու համար: Եվ զարմանալի չէ, որ թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունները պլանավորված են Կարսում: Սա, իհարկե, մի թեմա, որը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի, եւ որին մենք կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

22-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO