Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը

Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել արցախա-ադրբեջանական հակամարտության նկատմամբ: Բաքվի՝ Չեխիայից հրետանային զենքի գնումն առաջին նախադեպն է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակողական զենքի խոշոր խմբաքանակ է մատակարարում հակամարտության գոտի: Այս մասին հայտնում է ֆրանսիական «AgoraVox»-ը:
Հարկ է հասկանալ, որ դաշինքի անդամ-երկրների շարքում գոյություն ունի ներքին կանոն՝ հակամարտության կողմերից ոչ մեկին զենք չմատակարարել, սակայն այդ «առաջարկությունն» այժմ անցյալում է: Տարածաշրջան զենքի գնման եւ մատակարարման պատմությունն արդարացիորեն դարձել է դետեկտիվի սյուժե՝ լի հանելուկներով ու «սպիտակ բծերով»:
2018 թ. ադրբեջանական բանակի գովազդային հոլովակներից մեկում հայտնվեց չեխական արտադրության ռազմական տեխնիկա՝ հագեցած հաուբիցներով ու բազմակի արձակման հրթիռային համակարգերով: Բայց Բաքուն հաշվի չառավ այն փաստը, որ դա ակնհայտորեն դուր չի գա Պրահային՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի, Եվրամիության ու ԵԱՀԿ-ի էմբարգոն՝ դրված Ադրբեջանին զենքի վաճառքի վրա:
Իսկ հրապարակված տեղեկատվությունը բողոքի ալիք բարձրացրեց Չեխիայում: Երկրի իշխանությունները շտապեցին հերքել այդ տեղեկությունը: Հանրապետության ղեկավարության հայտարարությամբ՝ «Czechoslovak Group» ընկերության արտահանման վիզաներում, որպես «Tatra» ռազմական մեքենաների առաքման վերջնակետ, նշված է Իսրայելը:
Սակայն լրագրողական հետազոտության արդյունքում հաջողվեց ապացուցել, որ գնում-վաճառքի գործընթացում եւ վերահագեցմանը մասնակցել են «Czechoslovak Group»-ին պատկանող «Real Trade Praha»-ն եւ սլովակյան «MSM Martin» ընկերությունները, որոնք ավելի վաղ փորձել են թույլտվություն ստանալ՝ Ադրբեջան հաուբիցների եւ հրթիռային արկերի մատակարարման համար, բայց ապարդյուն: Լրագրողները պարզել են նաեւ, որ Չեխիայից Իսրայել է առաքվել 54 «Tatra» ռազմական մեքենա: Հասնելով նշանակման կետ՝ դրանք 12 ժամվա ընթացքում լրացվել են իսրայելական հեռահաղորդակցման համակարգերով եւ իսրայելական «Elbit systems Land and C4i» ընկերության հեռակառավարման համակարգերով, իսկ այնուհետեւ տեղափոխվել Սլովակիա: Հետո «MSM Martin»-ի մասնագետները բեռը հագեցրել են «Dana M-1» հաուբիցներով եւ «Vampir RM-70» բազմակի հրթիռային կայանքներով, որից հետո տեխնիկան արդեն արտահանվել է անմիջական պատվիրատուին՝ Ադրբեջանին: Փոխանցումներն իրականացրել է ադրբեջանական «Silk Way» ավիաընկերությունը՝ դիվանագիտական քողի տակ: Միեւնույն ժամանակ Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության կողմից «MSM Martin»-ին տրված ներմուծման արտոնագրում նշված են իսրայելական «Elbit Systems Land and C4i» 54 «Tatra» մեքենա: Այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ռազմական մեքենա Չեխիան հասցրեց Իսրայել:
Քանի որ Չեխիայում զենքի արտահանման արտոնագիրը տալիս է արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարությունների դրական եզրակացության հիման վրա, միանգամայն ակնհայտ է, որ չեխական գերատեսչություններն իրենց դրական եզրակացությունն են տվել՝ կապված Ադրբեջան ռազմական տեխնիկայի արտահանման հետ: Չնայած այն բանին, որ այդ բոլոր նախարարությունները սկզբում պնդում էին, որ արտահանումը կատարվել է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելական ընկերության անվան կողքին նշված է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Այսպիսով՝ պարզ է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկիր իր կոռումպացված քաղաքագետներով առանց խղճի խայթի աջակցեց Արցախի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության մեծացմանը եւ առաջին տեղում դրեց ոչ թե մարդկային կյանքերը, այլ ռազմավարական հետաքրքրությունները, առաջին հերթին՝ նավթը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

22-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO