Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն անընդունելի է
Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյի ստորագրած երկկողմ փոխըմբռնման հուշագիրն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականության համատեքստում: Ըստ պաշտոնական հրապարակման՝ համաձայնագիրը պաշտպանում է թուրքական մշակութային ունեցվածքը: Այն ստորագրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հետ գործակցության եւ աշխատանքային քննարկումների արդյունքում:
Փաստ է, որ ներկայիս Թուրքիան ձեւավորվել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների՝ հիմնականում հայերի բնօրրաններում, եւ այսօր տեղի մշակութային ժառանգության հիմնական մասն այդ ժողովուրդների հազարամյակների արարման արդյունք է, ուստի անթույլատրելի է այն անվերապահորեն ճանաչել Թուրքիայի սեփականություն: Փաստաթղթի ստորագրման խնդիրը բարձրացրել է Ամերիկայի հայկական համագումարը: Հայկական կազմակերպությունը կարծում է, որ համաձայնագիրը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկների եւ այլ փոքրամասնությունների կրոնական-մշակութային հսկայական ժառանգության նկատմամբ:
Նման համաձայնագրի ստորագրումն առնվազն տարակուսանք է հարուցում, առավել եւս, որ բոլորովին վերջերս էր, երբ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման որոշում կայացվեց, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց քաղաքակիրթ աշխարհում: Մյուս կողմից էլ հայտնի է, թե ինչ մոլեռանդությամբ են Անկարայի կողմից հովանավորվող ծայրահեղ ջիհադիստական խմբավորումները եւ Իսլամական պետության վարձկանները վերացնում մարդկության հազարամյա մշակութային անգին կոթողները: Թուրքական զինուժը եւ նրա հովանավորյալ խմբավորումները Սիրիայում թիրախավորւմ էին ոչ իսլամական, հատկապես՝ հայկական մշակութային կոթողները:
Բացի այդ, Թուրքիան հարյուրամյակներով իր զավթած տարածքներում վարել է ոչ թուրքական մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն: Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայում արձանագրվեց հերթական դեպքը. Բուրսա քաղաքում վաճառքի հանվեց տեղի հայկական եկեղեցին, որի համար հայտարարություն տեղադրող անձը պահանջում է 6 մլն 300.000 թուրքական լիրա։ Այն առաջարկվում է օգտագործել որպես հյուրանոց կամ մշակույթի կենտրոն: Դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ թուրքական առեւտրային կայքերից մեկում կրկին վաճառքի էր հանվել նույն քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ մյուս եկեղեցին: Վերջինիս համար պահանջում էին 6 մլն թուրքական լիրա: Հայտարարության մեջ ասվում է, որ հայերի կառուցած եկեղեցին, 1923 թ. հույն-թուրքական բնակչության փոխանակության հետեւանքով, բնակիչների հեռանալուց հետո անցել է մասնավոր սեփականության եւ 1923-ից հետո շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, իսկ այնուհետեւ՝ կարի ֆաբրիկա: Մինչեւ 1915 թ. Բուրսայում եւ հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի, որոնք կամ ավերվել են, կամ արժանացել այդ ճակատագրին:
Այս իրողությունների պայմաններում ստորագրվում է մի համաձայնագիր, որում ասվում է, որ փաստաթուղթը ցույց է տալիս ԱՄՆ հարգանքը Թուրքիայի երկարամյա կրոնական, էթնիկական եւ մշակութային բազմազանության նկատմամբ: «Միացյալ Նահանգները անսասան է ամբողջ աշխարհում մշակութային ժառանգությունը պաշտպանելու եւ պահպանելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների առեւտուրը սահմանափակելու իր պարտավորության մեջ, որը հաճախ օգտագործվում է ահաբեկչական եւ հանցավոր ցանցերի ֆինանսավորման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Այստեղ ավելորդ չէ ա
րձանագրելը, որ նույն քաղաքականությունն Արցախում վարում է Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանը: Զավթած տարածքներում ադրբեջանցիների առաջին գործը հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու պղծումն է: Արցախի զավթած տարածքներում պայթեցվում են եկեղեցիներ, կոտրվում խաչքարեր: Մարդկությանը ոչ վաղ անցյալից հայտնի է Ջուղայի խաչքարերի ջարդը: Այսօր էլ Ադրբեջանը շտապում է հայկական մշակութային արժեքներով հարուստ Շուշին հայտարարել մուսուլմանական մշակութային կենտրոն, այն դեպքում, երբ պատերազմի ընթացքում ռմբակոծում էր նույնիսկ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Այսօր Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային արժեքների անվերապահ փոխանցումն այդ երկրին առնվազն տարակուսանք ու ափսոսանք են առաջացնում: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հայկական եկեղեցիները տեղի հայկական հոգեւորական թեմերի սեփականությունն են համարվում, որոնք սրբությամբ պաշտպանվում եւ պահպանվում են հայերի կողմից: Օրինակ՝ Եգիպտոսում, եկեղեցական շինություններից բացի, տեղի թեմը հարյուրամյակներով տնօրինում է զգալի քանակի սեփական հողատարածքներ, որոնք վարձակալության տալով հոգում է իր կարիքները:
Թուրքիայի բնիկ ժողովուրդների ահռելի քանակությամբ հազարամյակների մշակութային արժեքների նկատմամբ Թուրքիայի բացառիկ իրավունքի ճանաչումը կարձակի վերջինիս ձեռքերը՝ դրանցից շահույթ ստանալու գործունեություն ծավալելու համար, ինչն էականորեն կխաթարի մշակութային արժեքների պատմական առաքելությունն ու արժեքը, շատերն էլ, ի վերջո, կոչնչանան:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 22-01-2021
|

փակել >>
|