Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը վերադարձնելը
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», գործադիրը հաստատեց ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս փոփոխությամբ վերանայվել են ֆիզիկական անձի կողմից առանց օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: «Մասնավորապես, խնդիր էր առաջանում ներկայումս ոստիկանության կողմից այդ ներխուժումը վերացնելու լիազորության հետ կապված, որովհետեւ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր: Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաեւ շարժական գույքի տեղադրմամբ եւ խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցերը կարգավորվեն: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե ոստիկանությանը դիմելու, լիազորելու կարգն ու պայմանները, թե մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի դիվս դրա կարգավորվել է նաեւ պետությանը ու համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում կրկին նման սեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները կրկին ոստիկանության միջոցով»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ այս ընթացքում բախվել են դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: «Բոլորը սա ընդունում են, այսինքն` չկա բանավեճ, որ այդ սեփականությունը պատկանում է X մարդուն, բայց Y մարդը որոշակի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ: Փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով եւ այլն: Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն»,- ասաց վարչապետը։ 22-01-2021
|

փակել >>
|