Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը

Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…

Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,
Երբ հասկանում են,
Հանկարծ ըմբռնում,
Որ իրենց գործը այն շիշն է միայն,
Որ ծով է նետում նավորդը մեռնող՝
Փրկություն հայցող տողով մի քանի:
Եվ ժամանակի ծովը քմահաճ
Շիշն այդ երբեւէ ծովափ կհանի՞...

Պարույր Սեւակը ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին` ուրախություն ու հրճվանք պարգեւելով ծնողներին, հարազատներին, սակայն դա միակ ծնունդը չէ, որով լույս աշխարհ գալու հայտ պիտի ներկայացներ նա` ծնվողը, քանզի մի այլ ծնունդ ինքն էր նախասահմանել իր համար… Այդպես լինում է գուցե նրանց պարագայում, ովքեր առաջին անգամ աչք բացելով՝ հանկարծ զգում են ծանոթ միջավայր, արդեն ապրված կյանք, որ վերստին պիտի ապրեն, արդեն իսկ սրբագրված ու խմբագրված, տառապանքի ծանոթ արահետներով մեկ կամ նույնիսկ մի քանի անգամ արդեն անցած, այլապես անհավատալի է այն ընտրությունը, այն ճանապարհը, որ բաժին է ընկնում նրանց` առանց որեւէ հուշման ու նեցուկի, այլապես որտեղի՞ց գլխի ընկներ մայրաքաղաքից գրեթե կտրված` Հայաստանի մի խուլ գյուղում, հողե փոքրիկ խրճիթում ծնված մանչուկը, որ աշխարհում մեծ ճանապարհներ կան, որ ոչ միայն սեփական երկրի մայրաքաղաքի հետ են կապում, այլեւ մեծ Խորհրդային Միությա՛ն մայրաքաղաքի, ավելին` գիտության ու խոսքի տաճարի ու դրա հետ նաեւ` Աստծու արքայության, եւ որ իրեն վիճակված է դառնալ ոչ ավելի, ոչ պակաս, քան Աստծու քարտուղար, եւ ինքը նո՛ր ծնունդ պիտի ապրի եւ վերածնի այն, ինչ պետք է հանի ժամանակի ձեռքով ծովից ափ նետած շշի միջից ու, վերաիմաստավորելով, վերաարարելով, կրկին պիտի հանձնի ծովին` այս անգամ արդեն ի՛ր ձեռքով ծով նետած շշի մեջ…
Աստծու հետ կերուխումի չեն նստում, չեն գնում առեւտրի կամ չեն թափառում աշխարհե աշխարհ… Աստված, ըստ էության, երկնքում էլ չէ, որ տիեզերանավով հասնես նրան ու բարեւես ձեռքով, խոնարհվես ու հարցնես` ո՞նց ես, ո՞նց չես, ինչո՞ւ տեր չես կանգնում քո խոնարհ ծառաներին. չէ որ մորթվում են հանիրավի, չէ որ արյուն է հոսում գետերով, եւ այդ հեղեղից աչք է կուրանում, ականջ խլանում, միտք է սասանվում, հոգին է լքում մարմինը, քան մարմինը կլքի ինքն իրեն… Ո՜չ, ամենքը չէ, որ խելագարվում են ծնկները ծածկող արյան գետերից, այլ միայն նրանք, որ Աստծուն իրենց մեջ են կրում եւ ոչ անհայտ երկնքում, որտեղ երբեւէ չեն կարող հանդիպել Նրան, այլ իրե՛նց մեջ, իրենց ներսում են զրույցի բռնվում Նրա հետ` խղճի ու բարոյականության թելադրանքով, որ քարտուղարություն են անում Նրա առջեւ սիրով ու հնազանդությամբ եւ սուրճ չէ, որ մատուցում են նրան, այլ Խոսք, այն բարձր Խոսքը, որ կոչվում է Բանաստեղծություն, քանզի այդ խոսքը հոգուց է բխում եւ ոչ թե ինչքի ծարավ ագահ կոկորդից, թեեւ այդպիսիներն էլ հաճախ հավակնություն են ցուցաբերում կեղծ խոսքով ու կեղծ բարոյականությամբ Աստծու անուն շոշափել ու Նրա համար զոհաբերվողի կեցվածք ընդունել` իրականում զոհաբերելով իրական Բանաստեղծին… Սակայն նա` իրական Բանաստեղծն ի սկզբանե է ընտրել ճանապարհը փշե պսակի եւ ետ նայելու թուլություն չունի…
Թեկուզ եւ ձեռքըդ գրչից էլ զրկեն,
Դու, միեւնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես:
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես:

Պարույրին վիճակված էր ոգեկոչել նախնիների կանչը, ովքեր 1828 թ. Իրանի տարածքի Ուրմիա` Կապուտան լճի հյուսիսարեւմտյան ափին հանգրվանած Սալմաստից ներգաղթել էին Հայաստան, ովքեր սերնդեսերունդ կրում էին հոգեւոր դասի «տեր» տիտղոսը, գրագետ էին եւ ուսանել էին Գեւորգյան ճեմարանում։ Ինչքան էլ տարօրինակ թվա, նախնյաց գենի հետ մեկտեղ, գրականության հանդեպ մեծ սերը պատվաստվել է դպրոցականի մեջ գուցե նաեւ այն պատճառով, որ ստիպված է եղել գրականություն դասավանդող ֆիզկուլտուրայի մասնագետի համար գրականության դասեր պատրաստել ու «նվիրել» նրան, քանզի իրական գրականության մասնագետ, ինչպես եւ շատ այլ մասնագետներ չի ունեցել այն ժամանակի գյուղական դպրոցը։ Դա ինքնարարման, իր ներսից քամելու պես մի բան է եղել, քանզի բավարար դասագիրք էլ չի եղել, էլ չասած` թուղթուգրիչ, բայց սովորելու, ինքնահայտնաբերության կամքն ու ցանկությունը համառորեն ու ջանադիր աշխատել ու արդյունք են տվել, այն էլ` ինչպիսի՜…
Ու գալիս է ժամանակ, երբ գաղտնիքը պահելու ժամանակն անցնում է, ու բացվում է այն` որպես իրականության վկայություն կամ խոստովանություն. «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ…Աստված», այսինքն` Նա, ում հետ զրույցը լռին է ու խիստ անձնական, որ պիտի բարձրաձայնվեր ու դառնար Բանաստեղծություն` Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…
Աշխարհն ընկալելու զգացողությունը, ինչպիսին էլ լինի այն, ինչպես ասում են` մարդու մեջ մտնում է մոր կաթի հետ, իսկ այն ընկալելու նո՛ւրբ զգացողությունը, բանաստեղծի իսկ վկայությամբ, ամենեւին չի ժխտում հայտնի դիտարկումը եւ դարձյալ կապված է մոր կերպարի հետ. «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա՝ աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության», գուցե այնպիսի հակադրության, ինչպես սերն ու ատելությունը, բախտավոր կամ դժբախտ լինելը.
Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Նա ամեն մեկին տարբեր է սիրում
(Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում):

Ինչպիսի ճանապարհի ճամփորդ էլ լինի, Աստծու հետ խոսքի բռնված բանաստեղծն իրավունք չունի խեղճանալու ու նահանջելու, ինքն իրեն խղճալու, «հեշտանալու», դառնալու մարսելի, եւ Մարդու ճակատագրով մտահոգ բանաստեղծը նրա՛ ճակատագրի շինարարն է սոսկ եւ ոչ երբեք սեփական անձի, որ ի սկզբանե է նվիրյալի ու զոհաբերվողի սեղանին.
Թո՛ղ նրանք լինեն դարի մունետիկ.
Իսկ դու մնում ես դարի գաղտնարա՜ն,
Նրա՛նք՝ թեկուզ եւ ծառայեցընող,
Դո՛ւ՝ ժողովրդի ինքնակամ ծառա՜ն...

Միայն կյանքի մեծ սերն է ունակ մարդուն` այս դեպքում` բանաստեղծին, դարձնել նվիրյալ, ամենեւին էլ չլինելով մոլորված ու թյուր կարծիք չունենալով մարդկության բուն էության մասին.
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբեւէ հարբեն...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

23-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO