«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից եւ այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, առանձնահատուկ ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ:
-Հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականություն (CFSP)» եւ «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձեւերը, որոնցում դրույթներ կան նաեւ ԼՂ հակամարտության եւ Թուրքիայի դերի մասին: Ինչպե՞ս եք դրանք գնահատում:
-Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձեւերում ամրագրված են բազմաթիվ կարեւոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային եւ դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Առանձնապես կարեւորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլեւ ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որեւէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, եւ հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարեւոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից եւ այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:
Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձեւում: Էական է նաեւ, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որեւէ խոչընդոտների Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից:
Մենք կարեւորում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձեւերի՝ նպաստելու պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերացմանը, որը, ըստ բանաձեւի, ենթադրում է նաեւ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տեւական լուծումը եւ Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:
Ինչպես մեկ անգամ եւս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը: 23-01-2021
|

փակել >>
|