Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց եւ տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար:
Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները եւ կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:
Ձեզ եւ Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»:
Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաեւ Քամալա Հարիսին եւ հետագա հաջողություններ մաղթել:
23-01-2021
|

փակել >>
|