Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում

Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով

Լիբանանը Թուրքիային մեղադրել է խարդախության, գողության եւ արտասահմանյան շուկաների սպառողներին խաբելու մեջ: Այս հաղորդագրությունը «parstoday.com»-ը օրեր առաջ տարածեց («Լիբանանը Թուրքիային եւ Սիոնիստական ռեժիմին մեղադրել է «խարդախության եւ գողության» մեջ»)։ Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ նախարարությունն ունի ապացուցված տեղեկություններ եւ պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիան եւ Սիոնիստական ռեժիմը լիբանանյան լոգոներ եւ պիտակներ են դնում իրենց սննդամթերքի վրա` ձեւացնելով, որ դրանք Լիբանանին են պատկանում:
Լիբանանն այդ քայլը որակել էր «որպես խարդախություն, գողություն եւ Լիբանանի ինքնիշխանության, տնտեսության եւ արդյունաբերության դեմ ուղղված հանցագործություն՝ շեշտելով, որ առկա փաստաթղթերը տրամադրելու է լիբանանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներին եւ այս խնդրին հետամուտ է լինելու արտերկրում լիբանանյան դիվանագիտական առաքելությունների միջոցով»:
Եթե կարճ, ապա՝ Թուրքիան լիբանանյան լոգոները գործածելով՝ վաճառել է իր ապրանքը՝ վնասելով Լիբանանի տնտեսությանը։ Այս փաստը մեզ պետք է շատ զգոն պահի։ Որովհետեւ ի տարբերություն Լիբանանի՝ Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել։ Այս պարագայում՝ հատկապես բնակչության այն հատվածի, որ հայկական արտադրատեսակն է գերադասում։ Որեւէ գիտակից մարդ սրան կասկածել չի կարող՝ հաշվի առնելով ընդհանրապես թուրքական՝ խաբեությամբ լի քաղաքականությունն ամբողջ աշխարհում։
«Հաշվի առնելով մեր հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքատնտեսական հավակնությունները՝ լիբանանյան օրինակը բացառելի չէ նաեւ մեր պարագայում։ ՍԱՏՄ-ն կարո՞ղ է նմանատիպ դեպքերը բացահայտել, ունի՞ համապատասխան գործիքներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ բացառված չեն նաեւ սննդի միջոցով հատուկ մեր նկատմամբ ծրագրվող երկարաժամկետ թունավորումները։ Չմոռանանք նաեւ, որ պատերազմի ընթացքում մեր հանդեպ ադրբեջանաթուրքական տանդեմն արգելված քիմիական զենք էր գործածել»։ «ՀՀ»-ն այս հարցն ուղարկեց ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Ի պատասխան մեր հարցադրման՝ ՍԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը շեշտեց. «Մեզ մոտ նման բան հնարավոր չէ, եթե ապրանքը չի ներմուծվում մաքսանենգ ճանապարհով: Հայաստանի սահմանային հսկիչ կետերում ստուգվում են ներմուծվող բոլոր մթերքների ուղեկցող փաստաթղթերը: Որեւէ ընկերություն չի կարող երկիր մտցնել թուրքական ապրանք՝ սննդամթերք, ապա փոխել դրա պիտակը: Հատկապես այս պահին, երբ թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվել է 6 ամսով»:
ՍԱՏՄ-ից հավաստիացրեցին նաեւ, որ իրենք «տիրապետում են սննդամթերք ներմուծող ընկերությունների մասին ամբողջ տեղեկատվությանը եւ շուկայում կասկածելի սննդամթերք հայտնվելու պարագայում կիրականացնեն համապատասխան վերահսկողություն՝ պարզելով դրա ծագման բոլոր մանրամասները»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

23-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO