ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն շինարարական օբյեկտներում
Ռուսաստանում կարող են հեշտացնել այն միգրանտների մուտքը, ովքեր զբաղված են շինարարական օբյեկտներում: Կառավարությանը նման հանձնարարություն է տվել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պետխորհրդի նիստի ընթացքում: Ավելի վաղ շրջանների մեծ մասում աշխատողների անբավարարությունից դժգոհել է ՌԴ շինարարության նախարարությունը: Հիմա հարեւան երկրների պոտենցիալ աշխատողները չեն կարողանում Ռուսաստան մեկնել սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվում են կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո: Աշխատակիցների դեֆիցիտից տուժել են նաեւ այլ ոլորտներ, օրինակ՝ տրանսպորտը, բնակարանային ու կոմունալ տնտեսությունը, սակայն առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր աշխատում են շինարարությունում: Այն մասին, թե արդյոք դա կթույլատրի՞ «փակել» կադրային հարցը, եւ ի՞նչ կկատարվի մյուս ոլորտների հետ, վերլուծել է ռուսաստանյան «Իզվեստիան»:
Արտասահմանյան քաղաքացիների համար մուտքի հեշտացված կարգը Ռուսաստանում կարող է կիրառվել 2021 թ. մարտին, այդ հարցը պետք է դիտարկվի կառավարությունում: Դա կհետեւի պատվերների ցուցակից՝ տրված պետխորհրդի հերթական նիստի ընթացքում: Փաստաթուղթը հրապարակվել է այս շաբաթ:
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չհամարվող աշխատակիցների ներգրավման հեշտացված կարգի հաստատման հարցի քննարկումը, այդ թվում՝ առանձին երկրներից, որոնք մտնում են ԱՊՀ-ի կազմի մեջ, շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման համար՝ սանիտարահամաճարակային պահանջների կատարմամբ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար»,-ասված է հրահանգում:
Համաձայն ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի զեկույցի, որը հրապարակվել է հունվարի կեսերին, Ռուսաստանը մտնում է ամենամեծ թվով միգրանտներ ունեցող երկրների ցուցակում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին:
Փաստաթղթում նշվում է, որ 2020 թ. կորոնավիրուսը լրջորեն խաթարել է մեր կյանքը, ներառյալ՝ միջազգային միգրացիան, եւ գնահատվում է, որ միջազգային միգրանտների ընդհանուր աճը դանդաղել է «մոտ 2 միլիոնով»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին խնդրին ուշադրություն է դարձրել ՌԴ շինարարության նախարարությունը: Այդ ժամանակ գերատեսչությունը կառավարությունից խնդրել է մշակել մեխանիզմ, որը կթույլատրի միգրանտների ներգրավել շինարարության ոլորտում: Դրանից շատ չանցած՝ Վլադիմիր Պուտինը խոստացել է քննարկել խնդրի «կետային» լուծման հարցը հարեւան երկրների գործընկերների հետ:
Գերատեսչության տվյալներով՝ տարեվերջին շինարարական հրապարակներում աշխատանքային միգրանտների պակասն արձանագրվել է երկրի 50 շրջանում: Ընդհանուր առմամբ՝ շինարարության ոլորտում, ըստ «Աշխատանք Ռուսաստանում» կայքի տվյալների, զգացվել է ավելի քան 190 հազար մարդու պակաս:
Նման իրավիճակի պատճառներից մեկը, ինչպես նշել են շինարարության նախարարությունում, Ռուսաստան մուտքի սահմանափակումներն են, մյուսը՝ աշխատակիցների մի մասի՝ այլ ոլորտներ տեղափոխությունն այն ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվել էին շինարարական աշխատանքները: Ամեն դեպքում՝ շինարարական օբյեկտներում ակնհայտորեն զգացվում է աշխատողների պակասը մերձավոր արտասահմանից՝ Ուզբեկստանից, Ուկրաինայից եւ Տաջիկստանից:
Բացի այդ, երկիր մուտքի սահմանափակումները վերաբերվել են նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ինչպես նաեւ Ռուսաստանում աշխատող Բելառուսի քաղաքացիներին: ՌԴ ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանում միգրանտների թիվը կազմել է ավելի քան 6 մլն մարդ, իսկ սովորաբար այդ թիվը հասնում է 11 միլիոնի: Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միությանը նույնպես խնդրել են մեղմացնել մասնագետների եւ ցածր որակավորում ունեցող միգրանտների մուտքի պայմանները:
Աշխատանքային միգրանտներն էական դեր են խաղում ոչ միայն շինարարությունում: Նրանց կրճատումից հետո «արյունաքամ» են եղել, մասնավորապես, բնակարանային ու կոմունալ տնտեսությունը եւ տրանսպորտը: Այս մասին նշել է ՌԴ նախագահին կից ֆինանսական ակադեմիայի պրոռեկտոր Ալեքսանդր Սաֆրոնովը: Նրա կարծիքով՝ մյուս ոլորտների եւ շինարարության միջեւ տարբերությունն այն է, որ նրանից է կախված մասշտաբային նախագծերի իրականացումը, որոնք կարող են ուղղակիորեն ազդել երկրի համախառն ներքին արդյունքի վրա:
«Շինարարությունը ոչ միայն բազմաբնակարան շենքերն են ու գրասենյակային կենտրոնները՝ մեգապոլիսներում, այլ նաեւ ենթակառուցվածքային խոշոր օբյեկտները, որոնք կարեւոր են երկրի զարգացման համար: Դրանց թվում են տրանսպորտային մայրուղիները, որոնք գտնվում են դժվար հասանելի տեղանքում, որտեղ ապրելու համար նորմալ պայմաններ չկան, եւ քչերն են ցանկանում գնալ այնտեղ»,-հիշեցրել է նա:
Բացի այդ, նշում է Սաֆրոնովը, ոլորտը դոմինոյի էֆեկտ ունի. «Եթե այդ նախագծերը սկսեն կանգնել, դրանց կհետեւի մյուս ոլորտների փլուզումը»:
Աշխատանքային միգրանտների թվի կրճատման հետեւանքով աշխատուժի դեֆիցիտի մասին դեռ աշնանն է խոսվել: Այն հատկապես սուր է զգացվել խոշոր քաղաքներում: Մոսկվայում քննարկվել է նաեւ այլ երկրների աշխատակիցներին ռուսաստանյան շրջանների բնակիչներով փոխարինելու հնարավորության հարցը, սակայն փորձագետները նման սցենարը քիչ հավանական են համարում: Այն մասին, որ ռուսները պատրաստ չեն փոխարինել միգրանտներին, վկայում են նաեւ հարցումների տվյալները:
Տնտեսական բարձրագույն դպրոցը հունիսին հրապարակել է կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրում աշխատանքային միգրացիայի գործընթացների ուսումնասիրության արդյունքները: Այդ տվյալների համաձայն՝ գլխավոր գործոնները, որոնք պատճառ են դարձել 2020 թ. գարնանն ու ամռանը Ռուսաստանից միգրանտների հեռացմանը, եղել են կորոնավիրուսը եւ, որպես դրա հետեւանք, աշխատանքի կորուստը: Արդյունքներից երեւում է, որ ավելի հաճախ հեռացել են շինարարները (35 տոկոս), զբոսաշրջության եւ հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատակիցները (14,7 տոկոս), ինչպես նաեւ նրանք, ովքեր զբաղված են առեւտրի (12,2 տոկոս) եւ տրանսպորտային (10 տոկոս) ոլորտներում:
Միգրանտների մեծ մասն ընդգրկված է շինարարությունում, իսկ երկարաժամկետ միգրանտների գերակշիռ մասը՝ առեւտրի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի ոլորտներում, որոնցից ոչ բոլորում են ռուսները պատրաստ աշխատել: Իրավիճակը բացատրել է բարձրագույն տնտեսագիտական դպրոցի տնտեսական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Ելենա Վակուլենկոն. «Եթե առեւտրում դեֆիցիտը կարելի է լրացնել ներքին միգրանտների հաշվին, ապա կոմունալ տնտեսությունում բարդ կլինի. այդ ոլորտում աշխատանքի ծանր պայմաններ են, աշխատավարձերը նվազում են, կիրառվում է չնորմավորված աշխատանքային օր»:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 23-01-2021
|

փակել >>
|