Առակաց խորհուրդը. առաքինություն
«Շատ աղջիկներ են առաքինութիւուն գործել, բայց դու նորանց ամենից էլ գերազանց եղար.
Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. այն կինը, որ վախենում է Տէրիցը՝ նա կգովուի:
Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը եւ նորա գործերը գովեն նորան դռներումը»: Առակաց 31:29-31
Եվ ո՞վ է այն կինը, ով ամենից գերազանց եղավ: Եվ կամ ո՞վ է այն այրը, ով հայտնի է ամենուր, երբ նստում է ծերերի հետ. «Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ»: Առակաց 31:23
Իրականում այն երեւելի այրը Արքայից արքան է՝ Քրիստոսը, իսկ բոլորին գերազանցած առաքինի ու բարեգործ կինը՝ Քրիստոսի եկեղեցու օրինակն է. «Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ Նա, որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում:
Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ»: Հայտնություն 19:11, 16
«Որովհետեւ նորա մարմնի անդամներն ենք, նորա մարմնիցը եւ նորա ոսկորներիցը: Սորա համար մարդը կթողէ իր հօրը եւ մօրը, եւ իր կնկան կյարէ եւ երկուսը մէկ մարմին կլինին: Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ Եկեղեցու վերայ եմ ասում»: Եփեսացիս 5:30-32
«Ապա թէ ոչ, իսկ այն գործերի համար հաւատացէք ինձ. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ Ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ եւ իմ Հօր մօտ եմ գնում»: Հովհաննես 14:12
Այս ամբողջից կարող ենք հետեւություն անել.
«Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ»: Առակաց 31:11
«Եւ նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին մարգարէներ, մի քանիսին աւետարանիչներ, մի քանիսին հովիւներ եւ վարդապետներ: Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար. Քրիստոսի մարմնի շինութեան համար. Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»: Եփեսացիս 4:11-13
«Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը:
Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում:
Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով եւ զօրացնում է իր բազուկները:
Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. նորա ճրագը գիշերը չէ հանգչում:
Նա իր ձեռքը մեկնում է իլիկին եւ իր ափովը՝ ճախարակը բռնում:
Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը եւ ձեռքը մեկնում է տնանկին:
Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած:
Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի:
Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է ծերերի հետ»: Առակաց 31:14-23
«Դուք աշխարհի լոյսն էք. մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ»: Մատթեոս 5:14
«Բայց այն, որ ունիք, պահեցէք մինչեւ որ Ես կգամ: Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կտամ ազգերի ազգերի վերայ»: Հայտնություն 2:25-26
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 26-01-2021
|

փակել >>
|