Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ռիսկեր եւ հնարավորություններ

Խոսքը ոչ թե միասնական սակագնի, այլ սակագների գոյացման միասնական մեթոդաբանության մասին է

Հայաստանը, ԵԱՏՄ անդամ պետություն լինելով, մասնակցում է վերջինիս ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման աշխատանքներին։ Միաժամանակ, Հայաստանը ԵՄ-ի հետ կնքել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը նախատեսում է ԵՄ էներգետիկային վերաբերող դիրեկտիվների աստիճանական ներդրում։
Այս ենթատեքստում նախատեսվում է գիտական եւ տեխնիկական համագործակցություն, այդ թվում՝ էներգիայի արտադրության, փոխադրման, մատակարարման եւ օգտագործման ոլորտներում տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման վերաբերյալ փոխանակումը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ եւ շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները: Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթում նշվում է, որ չափազանց կարեւոր է գնահատել էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումները, որպեսզի արդյունավետ իրացվեն Հայաստանի մրցակցային առավելությունները տարածաշրջանի մյուս երկրների հետ համատեղ փոխշահավետ համագործակցության նպատակով:
Օրինակ՝ ՀՀ-ն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորման աշխատանքներին։ Այն նախատեսվում է գործարկել 2025 թ.՝ համաձայն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թ. որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացման պլանի։ Նշված պլանի համաձայն՝ սահմանվում է նաեւ հինգ հիմնական կարգավորող փաստաթղթերի ընդունում, որոնք են՝ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայություններին հասանելիության, էլեկտրաէներգիայի փոխադարձ առեւտրի, միջպետական էլեկտրահաղորդման գծերի թողունակության որոշման եւ բաշխման, տեղեկատվության փոխանակման կանոնները, միջպետական ցանցերի զարգացման կանոնակարգը։ Այժմ այս փաստաթղթերի նախագծերը մշակված են եւ քննարկման փուլում են։
Ի դեպ, 2025 թ. նախատեսվում է գործարկել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկան: Դրան ուղղված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թ. որոշմամբ ընդունվել են գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը եւ դրա իրականացման ծրագիրը: Ընդհանուր շուկայի լիարժեք գործարկման նպատակով անդամ երկրների միջեւ կստորագրվի միջազգային պայմանագիր: Գազի շուկայի լիարժեք գործարկման հետ կապված կընդունվեն նաեւ հետեւյալ կարգավորող փաստաթղթերը՝ գազի բորսային առեւտրի իրականացման կարգը, անդամ-երկրներում գազատրանսպորտային համակարգին մուտքի հասանելիության միասնական կանոնները, անդամ երկրներում գազատրանսպորտային համակարգին մուտքի ապահովման համար նախապայմաններ հանդիսացող համալիր միջոցառումների ավարտման մասին արձանագրություն, գազի ընդհանուր շուկայում առեւտրի կանոններ, տեղեկատվության փոխանակման համակարգում տեղեկատվական փոխգործակցության փաստաթղթերի սահմանում:
Այնուամենայնիվ, ի՞նչ սպասել ԵԱՏՄ էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացից Հայաստանի մասով, ի՞նչ դրական ու բացասական հետեւանքներ կարող են լինել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է բնական գազի ընդհանուր շուկային։ «ՀՀ»-ն պարզաբանման նպատակով դիմեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանին։
Նրա խոսքերով՝ լինելով ԵԱՏՄ անդամ, մենք անխուսափելիորեն պետք է մասնակցենք Միության ընդհանուր էներգետիկ շուկաների ձեւավորման գործընթացին: Վերջիններս ունեն երեք հիմնական բաղադրիչ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաներ, որոնց մեկնարկը պետք է տրվի 2025 թ., ինչի համար անդամ-պետություններն արդեն այսօր սկսել են ներդաշնակեցնել սեփական օրենսդրական դաշտը միության անդրազգային պահանջներին: Այդ ներդաշնակեցման թերեւս ամենակարեւոր արտահայտումն ազգային էլեկտրաէներգետիկ շուկաների ազատականացումն է, որը մեկնարկել է նաեւ Հայաստանում, թեեւ բազմաթիվ խնդիրներով:
«Ինչ վերաբերում է բնական գազի ընդհանուր շուկային,- ասաց Վահե Դավթյանը,- ապա այն թե՛ ռիսկեր եւ թե՛ հնարավորություններ է պարունակում Հայաստանի համար: Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է, որ շուկան գործելու է սփոթային մոդելով, գործարկվելու է գազային բորսա, որտեղ իրականացվելու է բնական գազի առք ու վաճառք՝ համաձայն ընթացիկ շուկայական կոնյունկտուրայի»:
Մասնագետը միաժամանակ հավելեց, թե սա, իհարկե, էապես կապաքաղաքականացնի բնական գազի շուկան, իսկ «երկնագույն վառելիքը» կդադարի դիտարկվել որպես աշխարհաքաղաքական գործիք՝ հատկապես ներկրող պետությունների համար: «Սակայն պետք է հաշվի առնենք, որ միջազգային էներգետիկ կոնյունկտուրան ներկայումս տուրբուլենտ է, ու այդ որակն այն կպահպանի նաեւ երկարաժամկետ կտրվածքով: Պնդումս հիմնված է մասնավորապես Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների վրա, համաձայն որոնց՝ մոտակա տարիներին աշխարհում նավթի պահանջարկի անկմանը զուգահեռ էապես աճելու է պահանջարկը բնական գազի հանդեպ, որն այսօր դիտվում է որպես էկոլոգիապես ավելի մաքուր։ Ու եթե խոսքը հեղուկ գազի մասին է, ապա նաեւ առավել հարմար վառելիք է լոգիստիկայի տեսանկյունից: Պահանջարկի աճն անխուսափելիորեն հանգեցնելու է գնի բարձրացմանը։ Եվ եթե ԵԱՏՄ-ում անդամ-պետությունները հրաժարվում են պայմանագրային մոդելից՝ անցում կատարելով բորսայական առեւտրի, ապա պետք է պատրաստ լինել լրջագույն տատանումներին: Տեսեք, թե ինչ է կատարվում գազի շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում: Կորոնավիրուսի հետեւանքով եվրոպական շուկայում գինը 230-250 դոլարից անկում ապրեց մինչեւ 40-50 դոլար, իսկ այսօր հասել է 165-170 դոլարի ու դեռ շարունակում է աճել: Ստեղծվում է մի իրավիճակ, որ, օրինակ, Հայաստանի համար գործող գինը՝ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, գարնանը չափազանց բարձր էր, իսկ այսօր կրկին շուկայականից ցածր է: Այսպիսի վայրիվերումներին պատրաստ լինելու համար պետք է ունենալ կայուն էներգետիկ համակարգ ու արդյունավետ ինստիտուտներ: Եթե առկա միտումները շարունակվեն, ապա չեմ կարծում, որ 2025 թ. այս առումով լուրջ ձեռքբերումներ կունենանք»,- բացատրեց էներգետիկ անվտանգության փորձագետը:
Վերջին շրջանում շատ է խոսվում ԵԱՏՄ-ում բնական գազի միասնական սակագների հեռանկարի մասին, մինչդեռ ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում նման հարց երբեք չի եղել: «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան՝ մասնագետը շեշտադրեց. «Այո, չի եղել։ Խոսքը սակագների գոյացման միասնական մեթոդաբանության, ինչպես նաեւ տարանցման ու ենթակառուցվածքներից օգտվելու համար սահմանված միասնական սակագների մասին է: Ներքին սակագները սահմանվելու են անդամ-պետությունների կողմից: Այդպես է անգամ այնպիսի կայացած ու խորապես ինտեգրված կառույցում, ինչպես ԵՄ-ն: Առնվազն պետք է պարզ լինի, որ չի կարող բնական գազ արդյունահանող Ռուսաստանում ու Ղազախստանում գինը լինել նույնը, ինչ գազ ներկրող Հայաստանում ու Բելառուսում: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO