Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսների համար

Պետությունը կամբողջացնի պատերազմի հերոսների եւ նրանց հարազատների համար սահմանված աջակցության ծրագիրը

Պետությունը օրենքներով եւ իրավանորմատիվային դաշտով պարտավորություններ ունի ստանձնած երկրի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած իր քաղաքացիների առաջ, ինչն ամրագրված է նաեւ բարոյական արժեհամակարգով: Պատերազմի ավարտից հետո գործադիրը մի քանի օրենսդրական եւ գործադիրի որոշումների մակարդակով փոփոխություններ կատարեց, որոնցով սոցիալական աջակցության եւ արտոնություններ տալու մեխանիզմներ ներդրեց:
Դրանց գործնական կիրառման ընթացքում պարզվեց, որ, այնուամենայնիվ, նույնիսկ արտոնությունները կիրառելիս կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով հայրենիքի պաշտպանութան մեջ անգնահատելի ավանդ ունեցողները եւ նրանց հարազատները ստիպված են վճարել պետական տուրքեր:
Այսպես՝ ըստ նոր փոփոխությունների, սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարված ռազմական դրության հիմքով բանկերը եւ վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կարող են ներել զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց պարտավորությունները: Այս դեպքում հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, բայց օրենքով սահմանված է, որ բոլոր պարտապաններից են գանձվում կատարողական գործողությունների կատարման ծախսեր:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանվում է, որ եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պարտապաններից: Ըստ օրենքի՝ բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից։ Ուստի, առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը եւ վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով եւ որոշակի հանգամանքներով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում հարկադիր կատարողի կողմից վերջինիցս գանձվում են կատարողական ծախսերը:
Այս խնդիրը լուծելու համար արդարադատության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել վերոնշյալ խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում այդ գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Գերատեսչությունը նախագծով առաջարկում է նախատեսել, որ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները օրենքի 42-րդ հոդվածով կարճվելու դեպքում՝ կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձվեն:
Որոշման ընդունումը կամբողջացնի մինչ այդ ընդունված սոցիալական ծրագրերով սահմանված արտոնությունների համակարգը, որը արցախյան պատերազմի հերոսների եւ նրանց հարազատների հանդեպ պետության ստանձնած պարտավորությունների կատարման առումով կարեւոր քայլ է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

26-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO