Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԼՂՀ


Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին

Հաղթանակ, որը միտումներ ունի մոտ ապագայում վերածվելու ծանր պարտության

Արցախին պարտադրված պատերազմում Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, սիրիական ու լիբիական վարձկան-ահաբեկիչների անմիջական օգնությամբ Ադրբեջանին հաջողվեց առավելության հասնել: Այդ կերպ Իլհամ Ալիեւին հաջողվեց իրականացնել Ադրբեջան կոչվող ահաբեկչական պետության ազգայնական
հավակնությունները: Ինչպես նշել է ֆրանսիական «Le Monde»-ի հոդվածագիր Փոլ Տավինյոն, Ալիեւը միեւնույն ժամանակ ոչնչացրել է այն ջանքերը, որոնք միտված են եղել իր դրական կերպարի ձեւավորմանը Եվրոպայի աչքում:
Թուրքիան, հաղթահարելով նախկին ԽՍՀՄ-ի տարածքում Ռուսաստանից ունեցած վախը, առաջին անգամ Ադրբեջանին առաջարկեց իր ռազմական օգնությունը, ինչի շնորհիվ վերջինիս հաջողվեց գերազանցության հասնել օդում: Իսկ ցամաքում սիրիացի ահաբեկիչների օգտագործումը, որոնց վարձել էր Անկարան՝ արցախյան ուժերի ռազմաճակատը ճեղքելու համար, վատ ծառայություն մատուցեց Բաքվին:
2014-ից ի վեր նավթի գների անկումը քայքայեց գնողունակությունը Ադրբեջանում, որի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից: 2020 թ., ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների, նավթը կազմել է այդ երկրի արտահանման 90 տոկոսը եւ Ադրբեջանի ՀՆԱ-ի մեկ երրորդը: Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 2020 թ. մարտին ներդրված խիստ սահմանափակումները ծանր հարված հասցրին աղքատ բնակչությանը՝ սրելով սոցիալական անհավասարությունները: Բաքվում, որը հավակնում է «Կովկասյան Դուբայ» կոչմանը՝ իր երկնաքերներով ու ճանապարհներին ամենագնացների առատությամբ, անթիվ տնակային ավաններ են թաքնված: Այս իրավիճակում Իլհամ Ալիեւին հաջողվեց պատերազմի օգնությամբ խուսափել սոցիալական ցնցումներից եւ իր երկրի ներսում կուտակված ատելությունն ու ագրեսիան ուղղորդել դեպի արցախահայությունը, որի միակ «մեղքն» այն է, որ ցանկանում է ազատ ու հանգիստ ապրել իր պապերից ժառանգած հողի վրա:
Ադրբեջանում շատերը հիացած են խոսում Ալիեւի մասին, եւ նույնիսկ կարելի է ասել, որ այդ երկրում հիմա անհատի պաշտամունքի ժամանակներ են: Իսկ Իլհամ Ալիեւը երեք անգամ է ընտրվել նախագահի պաշտոնում՝ 2008, 2013 եւ 2018 թթ.՝ ստանալով ավելի քան 85 տոկոս ձայն: Այդ ընտրությունները, ըստ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության (ԵԱՀԿ) տվյալների, ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով: Հաջորդ ընտրությունները պլանավորված են 2025 թ.: Խորհրդարանը ենթարկվում է նախագահի հրամաններին՝ ազատվելով բոլոր ընդդիմադիրներից, իշխանության ինստիտուտները դեկորատիվ ֆունկցիա են կատարում: Իշխանության այս անձնական բռնազավթման հետեւանքն այլախոհության անսպառ ճնշումն է:
«Le Monde»-ի թղթակիցն իր վերլուծությունը կատարելիս հենվել է ադրբեջանական փորձագետների կարծիքների վրա: Մասնավորապես՝ 44-ամյա Խադիժա Իսմայիլովան վերը նշված այլախոհներից մեկն է: Խոսելով այն մասին, որ պատերազմի միջոցով Ալիեւն ամրապնդել է իր իշխանությունը երկրում, լրագրողը հայտարարել է. «Սա նրա պատերազմը չէր, այլ այս պատերազմի հարյուր հազարավոր զոհերի: Այժմ քաղաքացիներն ավելի շատ իշխանություն ունեն: Մինչեւ պատերազմը մենք երկու խնդիր ունեինք՝ հակամարտությունն ու դիկտատորը: Նրան այլեւս չի հաջողվի առաջվա թեթեւությամբ մանիպուլացնել հանրությանը՝ խնդիրները բարդելով իշխանությունների մի խումբ քննադատների ու հայ թշնամիների վրա»:
Ալիեւը, սակայն, արդեն հասկացել է, որ Արցախում տոնած հաղթանակը վերածվում է պարտության, ուստի շարունակում է իր հռետորաբանությունը, որպեսզի ադրբեջանցիները հանկարծ չմոռանան հայ թշնամուն: Այցելելով Շուշի՝ նա «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությանն անվանել է «դավաճան, որն իր ազգին նսեմացրել է ողջ աշխարհի աչքերի առջեւ: Ազգային ճակատը եւ հակապետական տարրերը Շուշին հանձնեցին թշնամուն, փախան ու թաքնվեցին»:
Ադրբեջանի առաջատար իրավապաշտպաններից մեկը՝ Անար Մամեդլին, այն կարծիքին է, որ դա Ալիեւի սովորական մարտավարությունն է: Այն կոչված է ապացուցելու, որ նշված կուսակցության կառավարման դարաշրջանն աղետ է եղել ժողովրդի համար, արդարացնում է իր իշխանության շարունակականությունը՝ համեմատություն անցկացնելով անցյալի հետ:
«Գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես երեւում է, պատրաստ չէ հրաժարվել հայերի դեմ ատելության սերմանման հռետորաբանությունից, իսկ դա հակասում է իր իսկ սեփական հայտարարությանը, որ «ղարաբաղյան խնդիրը լուծված է»: Ալիեւը «խոստովանել է իր պատասխանատվությունը պատերազմի ու ատելության քարոզչության համար եւ նույնիսկ գլուխ է գովել»,- ասել է Համիդա Գիյասբայլին՝ կովկասյան հակամարտությունների ադրբեջանական փորձագետը՝ ավստրիական Ինսբրուկի համալսարանից: Ինչպես հայտնի է, Ալիեւն ասել է. «Արդեն 17 տարի ես գլխավորում եմ Ադրբեջանը: Այդ ժամանակահատվածում մեծացած սերունդն ազատագրեց Ղարաբաղը: Նրանց հայրենասիրական դաստիարակությունն ու թշնամու նկատմամբ ատելությունը մեզ հասցրին հաղթանակի»:
Այն, որ այժմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ են հաստատվել, անհանգստացնում է ադրբեջանցիներին, եւ սա Ալիեւի հերթական լուրջ խնդիրն է: Ընդդիմությունը, բացի սոցիալականից, նաեւ այդ հարցն է բարձրացնում: Գուցե նաեւ երկրի ներսում տրամադրությունների մեղմմանն են միտված Ադրբեջանի եւ Թուրքիայի պլանավորած զորավարժությունները, որոնք փետրվարի 1-12-ը տեղի կունենան Կարսում՝ Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանի հարեւանությամբ: Ինչպես երեւում է, Ալիեւի միակ փրկությունն այն է, որ պատերազմի ուրվականը հավերժ ուղեկցի Ադրբեջանին ու նրա ժողովրդին:
Նվաճած տարածքների վերաբնակեցումն ադրբեջանցիների վրա շատ թանկ կնստի, ինչը չի համապատասխանում նրա տնտեսական հնարավորություններին: Պարզ է, որ Ադրբեջանը, ինչպես երբեք, նավթադոլարների կարիքն ունի, իսկ այդ երկրի ածխաջրածինների պաշարները, ըստ կանխատեսումների, կտրուկ կնվազեն մինչեւ 2030 թ.:
Փորձագետների կարծիքով՝ եթե Ադրբեջանն ուզում է խուսափել բելառուսական սցենարից՝ կամավոր կամ ստիպված ներգրավվելով Ռուսաստանին ենթակա տնտեսության ուղեծրում կամ դատապարտելով իրեն ինքնամեկուսացման, պետք է ընդառաջ գնա Արեւմուտքին: Արդյունքում ռեժիմը պետք է զիջումներ կատարի՝ արեւմտյան ուղղությունը պահպանելու եւ ռուսական դիվանագիտությանը հակակշիռ ստեղծելու համար: Իսկ այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխանը:
Արցախյան պատերազմն Ալիեւի համար բացասական կերպար է ձեւավորել Ադրբեջանի սահմաններից դուրս: Եվրոպային գայթակղելու բազմամյա փորձերը, այդ թվում՝ եկեղեցիների շինարարության մեջ գումարներ ներդնելու միջոցով, ոչնչացվել են պատերազմով: Ադրբեջանը, որն արդեն պիտակավորվել է որպես ագրեսոր ու ստացել անկառավարելի Էրդողանի աջակցությունը՝ օգտագործելով սիրիացի վարձկաններին, պարտվել է տեղեկատվական պատերազմում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO