Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Պատվիրված է ձերբակալել

Ռուս դեսպան Կառլովի սպանության հետքերը տանում են դեպի Էրդողանի կառավարություն

Թուրքիայում ժանդարմերիայի աշխատակից Մեւլյութ Ալթինթաշի կողմից ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի՝ 2016 թ. դեկտեմբերի 19-ին կատարած սպանության հետքերը տանում են դեպի Էրդողանի կառավարություն եւ «Ալ Քաիդայի» տեղական բջիջ: Այս կարծիքին է «Nordic Monitor»-ի մեկնաբան Աբդուլլահ Բոզքուրտը: Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կեղծ մեղադրյալի է առաջ քաշել այդ գործում:
Հանդեսի կարծիքով՝ թուրքական հետախուզության նպատակը ռուսական պատվիրակությանը խաբելն էր, որը պետք է այցելեր Թուրքիա՝ հանցագործության մեղավորներին բացահայտելու համար: «Սխեման մշակված էր այն նպատակով, որպեսզի դադարեցվեր հետաքննությունը՝ ռուսական իշխանությունների ուշադրությունը շեղելով այն ապացույցներից, որոնք իրականում տանում էին դեպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարություն եւ «Ալ Քաիդայի» թուրքական բջիջ: Դավադրությունը բացահայտվեց 2020 թ. սեպտեմբերի 4-ի դատական նիստում, երբ տուժողը հայտարարեց, որ հատուկ ծառայություններն առեւանգել են իրեն եւ խոշտանգել»,- նշել է «Nordic Monitor»-ը:
Նա 38-ամյա Հուսեյն Քյոթյուչեն էր, որին խոշտանգել են մի քանի ամիս՝ խոստովանական ցուցմունքներ ստանալու համար: Ահա թե ինչ է ասել Քյոթյուչեն՝ ելույթ ունենալով Անկարայի երկրորդ բարձրագույն քրեական դատարանի դատավորների կոլեգիայի առջեւ. «Ես դատախազ Ադեմ Աքինջիին ասացի, որ ինձ փորձում են ներքաշել Կառլովի սպանության գործի մեջ, բայց ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Դատախազը պատասխանեց. «Հուսեյն, ես չեմ կարող Ձեզ համար ոչինչ անել: Այս շաբաթ Ռուսաստանից պատվիրակություն է գալու, ուստի պետք է ձերբակալեմ Ձեզ: Ես մեծ ճնշման եմ ենթարկվում: Գնացեք դատարան եւ փորձեք այնտեղ պաշտպանել ձեր անունը»»:
Քյոթյուչեն աշխատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական ինստիտուտում՝ ինժեներ, որտեղ պատասխանատու էր փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համար: 2017 թ. փետրվարի 28-ին նա առեւանգվել է Անկարայում ազգային հետախուզական կազմակերպության սպաների կողմից: Այնուհետեւ նրան փակել են գաղտնի բանտում եւ երեք ամիս կտտանքների ենթարկել՝ դատավարական կանոնների լիակատար խախտմամբ, ճշտել է «Nordic Monitor»-ը:
«Ես ենթարկվում էի ամեն տեսակի խոշտանգումների՝ ծեծում էին, քնից զրկում, ստիպում օրական 18 ժամ կանգնած մնալ»,- ասել է Քյոթյուչեն:
Ընդհանրապես՝ Թուրքիայի ողջ պատմությունն է հենված ստի ու կեղծիքի վրա: Չկա այնպիսի պետություն, որին խաբած չլինի, առավել եւս՝ Ռուսաստանին: Միայն այն փաստը, որ Աթաթուրքը, խոստանալով հեղափոխություն կատարել Թուրքիայում, Լենինից զենք ու ոսկի ստացավ եւ այն ծառայեցրեց ընդդեմ Հայաստանի, այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում նույն Ռուսաստանի շահերի դեմ, խոսում է ամեն ինչի մասին: Թուրքիան հեղափոխություն չկատարեց, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում սպասում էր Ստալինգրադի անկմանը՝ Հայաստանի վրայով Խորհրդային Միություն ներխուժելու եւ Հարավային Կովկասում հաստատվելու համար…
Ինչպե՞ս կարելի էր հավատալ, որ ինչ-որ մեկը, առանց իշխանությունների հրահանգի, կարող էր Թուրքիայում սպանել Ռուսաստանի դեսպանին: Ծանոթ չէի՞ն ՌԴ-Թուրքիա հարաբերությունների պատմությանը: Նման բան լինել չէր կարող…
Այդ սպանությունից հետո Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի հետ հետաքննել հանցագործությունը: Պարզ դարձավ, որ ահաբեկչական այդ հարձակման պատճառով երկու երկրի միջեւ բախում չի լինի: Ռուս դիվանագետի մահը չմեղմացրեց Հալեպից սիրիացի փախստականների վիճակը: Գուցե նույնիսկ վատթարացրեց՝ նկատի ունենալով, որ հենց Կարլովն էր համակարգում պաշարված քաղաքից խաղաղ բնակիչների դուրս գալու համար մարդասիրական միջանցքների կազմակերպման գործը:
Եթե վերհիշենք պատմությունը, կտեսնենք, որ վերջին անգամ ռուս դիվանագետ սպանվել է ավելի քան 90 տարի առաջ, Վարշավայում: Մարդիկ վերհիշեցին ոչ միայն այդ դեպքը, այլեւ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Սարաեւոյում, որը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսմանը: Սակայն կասկածը, որ Անկարայում կատարված հանցագործությունը կարող է նման հետեւանքներ ունենալ, ընդհուպ ռազմական բախումը Սիրիայի տարածքում, գործնականում միանգամից անհետացավ: Թուրքերը համաձայնեցին «համատեղ» հետաքննություն կազմակերպել, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարեց Վլադիմիր Պուտինին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն չեղյալ չհայտարարեց այցը Մոսկվա: Կառլովի սպանությունից հետո Կրեմլը չխոսեց «թիկունքից հարվածի» մասին, ինչպես ռուսական կործանիչի ոչնչացումից հետո: Իսկ ռուսաստանյան ԶԼՄ-ները նույնիսկ սկսեցին մեջբերել Էրդողանի խոսքերը, թե ռուս դեսպանի սպանությունը կարող էին կազմակերպել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները: Ստացվեց, որ այդ պատմության տրամաբանական շարունակությունը ոչ թե բախումն է, այլ կտրուկ նոր մերձեցումը, ընդհուպ մինչեւ Սիրիան միմյանց միջեւ ազդեցության գոտիների բաժանումը:
Կառլովի վրա հարձակվելուց անմիջապես հետո կրակոցներ հնչեցին Անկարայում ամերիկյան դեսպանատան ուղղությամբ: Արդյունքում Պետդեպարտամենտը որոշում կայացրեց կասեցնել Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը: Դատելով դատավարության ընթացքից եւ մեղադրյալի խոստովանություններից՝ Էրդողանի իշխանությունը, Կառլովի սպանությունն իր վրայից հանելու համար, կրակոցներ էր կազմակերպել իր «տիրոջ» տան ուղղությամբ:
Իսկ Թուրքիան խաբել է Ռուսաստանին՝ մեղադրանքը բարդելով անմեղ մարդու վրա: Հիմա էլ է խաբում՝ պնդելով, որ Ռուսաստանն իր բարեկամն է, մինչդեռ սկսել է նորից հնարավորություններ փնտրել՝ Եվրոպայի հետ մտերմանալու համար: Այդ երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերածնել Եվրամիության կազմի մեջ մտնելու գործընթացը: Վերջերս Բրյուսելում նա հանդիպել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելի հետ, որից հետո այցելել է Եվրահանձնաժողով եւ բանակցություններ վարել Եվրադատարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի, նրա տեղակալ Մարգարիտիս Սխինասի, արտաքին գործերով անդամ Իլվա Յոհանսոնի եւ հարեւանության ու ընդլայնման քաղաքականության գծով անդամ Օլիվեր Վարհելիի հետ:
Թուրքական ստի քաղաքականությունը շարունակվում է: Նրան ձգտում են օգտագործել, այդ իսկ պատճառով չեն շտապում պատժել: Բայց քանի դեռ այդ քաղաքականությունը շարունակվում է, նրան «օգտագործողները» կշարունակեն ավելի շատ կորցնել թուրքական ներխուժումներից: Հայտնի ճշմարտություն է՝ նա, ով հավատում է թուրքին, դաշույնը սեփական ձեռքերով է մոտեցնում իր պարանոցին:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO