Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - Ինչո՞ւ ձախողվեց Մկների ժողովը

Ինչպես չանցկացնել գործնական խորհրդակցություն

Աթաբեկ Խնկոյանի՝ բոլորիս հայտնի այս հեքիաթը մկների փրկության անհաջող մի փորձի մասին է: Թեպետ «Ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ» ձեւակերպում-հար¬ցադրումը թեւավոր խոսք է դարձել, սակայն, նախ՝ ոչ միշտ է տեղին գործածվում, ապա՝ բնավ ստույգ չի արտահայտում հեքիաթի իմաստը: Համենայն դեպս, վստահա¬բար կարող եմ ասել, որ Աթաբեկ Խնկոյանի հիմնական նպատակը տվյալ ասույթի անմահացումը չի եղել:
Ինչի՞ց է սկսում մկների, ենթադրաբար՝ մինչ փորձանքի հայտնվելը, խաղաղ հա¬մակեցության խաթարումը: Սկսվում է, բնականաբար, մկների կյանքին սպառ-նացող վտանգի արձանագրմամբ. «Սով էր, սով էր Մկստան, // Կատվի ձեռքից լկստան»:
Ինչպես լինում է սովորաբար, որեւէ հանրույթին սպառնացող արտաքին վտան-գը հանգեցնում է ներքին կազմակերպվածության մակարդակի բարձրացմանը՝ այդ նպատակով առաջին քայլը հենց ընդհանուր ժողովի հրավիրումն է. «Գզիրն ընկավ դռնեդուռ // Էլ չթողեց տուն-կտուր // Ջահել ահել գեղովի, // Ջոջերին ջոկ տեղովի // Կանչեց, բերեց ժողովի»:
Պարզվում է, որ հրավիրվում են բոլորն անխտիր, այսինքն՝ այստեղ պահ¬պան-վում է անմիջական ժողովրդավարության կարեւոր պայմաններից մեկը՝ ապահով-վում է համամասնակցային կառավարման հնարավորություն: Միեւնույն ժամանակ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում է նաեւ ավագների (իմաստունների) կարծիքին, այսինքն՝ հարգի է հանրային կառավարման մերիտոկրատական, այլ ոչ հավասարարական սկզբունքը:
Ժողովի օրակարգը միանգամայն հստակ է՝ «Թե ի՞նչ անեն, որ կատվեն // Մի հնարքով ազատվեն»: Սա, հավանաբար, ընդունված է միակամությամբ (կոնսենսու-սով), քանի որ առարկության մասին տեղյակ չենք:
Հատուկ շեշտվում է գյուղական հանրության վերնախավի մասնակցությունը, այ¬սինքն՝ մեզ է հասցվում այն ըմբռնումը, որ ոչ մի արտոնյալ վիճակ, իշխանական կամ գույքային առավելություն ոչ մեկի համար փրկություն ինքնին չի երաշխավորում, ուս¬տի եւ բոլորն են անհանգստացած. «Եկան գյուղի ջոջերը // Երկար բարակ պոչերը, // Մասնակցեցին խորհրդին»:
Հավանաբար, առաջադրված խնդրի վերաբերյալ կարծիքների արտահայտման համար սահմանված է որոշակի հեր¬թականություն, քանի որ՝ «Մի մուկ խոսեց իր հեր-թին»:
Այս ջոջի խոսքը կառուցված է հրապարակային ելույթի բոլոր կանոններով: Առա¬ջաբանը շեշտակի է՝ ճարտասանը ուշադրություն է խնդրում եւ մեկեն անցնում վիճա¬կի բնութագրումը: Ըստ մակածության մեթոդի՝ խոսողը շարժվում է մասնակի փաս¬տից՝ սեփական անձի բնութագրումից, դեպի ընդհանուր խնդրի մեկնաբանում. «Լսե՛ք, մկներ ցեղակից, // Չունեմ որդի, կողակից, // Ես մի անտեր ծերուկ եմ, // Բայց պատվավոր մի մուկ եմ»:
Հայտնի սկզբունք է՝ ունկնդիրները միշտ համակրանքով են տրամադրվում խո-սողի հանդեպ, երբ նա սկսում է իր անձնական ծանր վիճակի խոստովանությամբ: Եվ մեր ջոջը հմտորեն է դա անում՝ սաստկացնելով իր վիճակի եւ հեռանկարի բնու¬թա-գրումը. «Պակսեց ուժը իմ ոտի, // Պետք է մեռնեմ անոթի»: Ասել է՝ թե ամբիոն եմ բարձրացել բնավ էլ ոչ իմ անձնական խնդրով. դա հետո շիփ-շիտակ կասվի, բայց նա¬խա¬պես հարկավոր է հուզական հզոր ազդեցություն գործել:
Խոսքի հաջորդ հատվածում շատ պատկերավոր ու տպավորիչ է մատուցվում մոտալուտ արհավիրքը. «Սովն է չոքել դռանը, // Ա˜խ, մռռանը, մռռանը, // Վեր է ընկել, մառանը, // Ինչքա˜ն ասես նազ անի, // Ստից սատկի, տազ անի, // Մուկ տեսնելիս վազ անի, // Գլխից բռնի, կախ անի, // Թաթովը տա, խաղ անի, // Ուտի, քեֆը չաղ անի»:
Այս ահասարսուռ պատկերը լրիվ մահատեսիլ է դառնում հմուտ քարոզիչին բնորոշ մի լրացուցիչ վրձնա¬հարվածով. «Էսպես զուլում ու կրակ, // Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ»: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես են ցնցվում մկները՝ հիշելով հատ¬կա-պես այդ ջուխտ ճրագը:
Արդ, լսարանն արդեն պատրաստ է փրկչի առաջարկն ընկալելու. «Բայց թե ազնիվ մեր ցեղը // Կորչելու չէ զուր տեղը, // Ցավն էլ ունի իր դեղը»: Որքան համոզիչ է այդպիսի վստահությամբ ասված խոսքը:
Հաջորդում է առաջարկվող լուծման եւ դրա իրականացման «տեխնոլոգիայի» նկարա¬գրությունը. «Ա˜յ, բերել եմ ես մի զանգ, // Ծափ, ծլնգոց, // Մեջը զնգոց. // Կատ-վի վզից մենք կախ տանք, // Որ ինչքան էլ օրո¬րա, // Որ ինչքան էլ շորորա, // Ստից սատկի, տազ անի, // Գալն իմանանք գազանի»:
Կրկնում եմ, սա անթերի ելույթ է. թեմայի հրաշալի բացում, ասելիքի աստիճա-նական խտացում, կուռ կառուցվածք, հասկանալի եւ հա¬մոզիչ մատուցում, տրա-մաբանական փաստարկման եւ հուզական ազդեցության ներդաշ¬նակու¬թյուն. մինչ այս պահը ջոջի խոսքը կարելի է համարել հրապարակային խոսքի ընդօրինակելի տիպար:
Լավ, այդ դեպքում ինչո՞ւ բան դուրս չեկավ: Եվ ինչո՞ւ եւ ինչի՞ց բանը հասավ նրան, որ «ազնիվ մեր ցեղը» փառաբանողը հանկարծ անցավ հակադիր կարծիքի եւ ուղղակի անեծքի՝ «Կոտորվե՛ք դուք, // Վախկոտներիդ ես թաղեմ»:
Իրո՛ք: Եթե ազնվաբարո ազգակիցները վախկոտ էին, ապա ինչո՞ւ էր այդ հնա-րամիտ ջոջը ակնհայտորեն քաջություն պահանջող նման առաջարկ անում: Եվ ար-դյոք տե¬ղի՞ն էր «ճառ ասելու» հանգամանքով հետագա ինքնարդարացումը:
Կատվից փրկվելու օրակարգով հրավիրված ժողով-խորհրդակցությունը ձա-խողվեց: Բայց ո՞ւմ մեղքով:
Նախ՝ հիշենք, որ «մի մուկ խոսեց իր հերթին», այսինքն՝ ոչ ոք նրան չէր արտոնել նաեւ յուրատեսակ ներկա-բացակա անցկացնելը՝ «Է˜, զանգը ո՞վ կախ անի»:
Ձախողումն հենց այդ պահից է սկսվում, եւ ձախողման գլխավոր մեղավորը առաջարկի հեղինակն է, ավելի ստույգ՝ նրա անհարկի եւ հարձակողական նախա-ձեռնությունը՝ գործն անելու թեկնածուների անուն առ անուն թվարկումը. «Ալո դո՛ ւ: // Ալո՞ն տանի: // Բալո դո՛ւ: // Բալո՞ն կախե: // Չալո, դո՛ւ: // Չալոն կաղ է: // Մստո, դո՛ւ: // Մստոն կարճ է....» եւ այլն: Արձագանքը միանգամայն բնական է՝ զարմանք, սեփա-կան տկարության խոստովանություն, ապա՝ զայրույթ եւ մեղադրանք: Ժողովի ցա¬վա-լի ավար¬տը մեզ հայտնի է:
Ջոջը կատարեց այն սխալը, որի մասին խոսում էր դեռ Ցիցերոնը. ճարտասանի խոսքի ավարտը նմանվեց այն օձի գալարապտույտներին, որն ի վերջո ինքն իր պոչն է կծում: Իրոք, չէ՞ որ մկների հավաքը խորհրդակցություն էր, ոչ թե գործարար զրույց, այն էլ հրահանգավորման բնույթի, երբ «շեֆը» ասելիքն ասում է, անելիքը շարա-դրում, ապա մյուսներին անվերապահ տոնով գործի դնում. վերջիններիս էլ լոկ մնում է անմռունչ ենթարկվելը:
Գործարար խորհրդակցության տրամաբանությունն այլ է. թեման տրված է, հեր-թական խոսողն իր ասելիքն ասելուց հետո նախ՝ լսում է մյուսների առաջար¬կու¬թյուն-ները, ապա՝ իր առաջարկության վերաբերյալ ներկաների դատողություններն ու գնա¬հատականները, այնուհետեւ ծավալվում է ընդհանուր քննարկում, որը հանգեց-նում է մեկ-միասնական որոշման կայացման, վերջապես՝ խորհրդակցությունը վա-րողն ամ¬փոփում է աշխատանքը, եւ կայացված որոշման հիմքով անցում է կա¬տար-վում դրա իրականացման փուլին:
Իհարկե, հնարավոր է, որ խորհրդակցության մասնակիցները չգան ընդհանուր հայտարարի, քննարկումն ընդհատվի, հետաձգվի եւ այլն, բայց նույնիսկ այդ փուլում մարդկանց համատեղ աշխատանքը զուր չի կորչում, այլ հիմք է դառնում հետագա վերլուծությունների եւ առաջարկությունների:
Արդ, ի՞նչ արեց մեր ջոջը. համարեց, որ իր առաջարկը միակն է, անգե¬րա¬զան¬ցե-լի, լիովին իրագործելի՝ առանց լսելու հնարավոր մյուս առաջարկությունները, իսկ ամենա¬կարեւորը՝ սեփականին վերաբերող կարծիքներն ու առարկությունները: Ջոջը մյուսներին փաստորեն պարտադրեց իր կարծիքը, դրանով իսկ հակադրվեց մյուս բոլորին, բոլորին ստիպեց ակամա հակադրվելու թե՛ իրեն եւ թե՛ իր առաջարկու¬թյա-նը:
Ենթադրենք, իր չարաբաստիկ «Է˜, զանգը ո՞վ կախ անի» արտահայտության փոխարեն, ջոջն ավարտում է խոսքը, լուռ նստում է եւ լսում մյուսներին: Ենթադրենք, մյուս հնարավոր առաջարկությունները մերժվում են. ասենք՝ շների հանրույթին օգ-նության համար դի¬մելն անօգուտ է, քանի որ հասցրել են փչացնել նրանց հետ հա-րաբերությունները, կամ էլ մեկ այլ վայր գաղթելն ու մի նոր Մկստան հիմնելը իրա-կան հեռանկար չէ եւ այլն:
Վերջում մնում է ջոջի արած առաջարկը, ուստի եւ քննարկվում են դրա իրա¬կա-նացման հնարա¬վորությունները եւ հնարավոր վտանգները: Քննարկմանը մաս¬նակ-ցում են գրեթե բոլորը, եւ կատարվում է ամենակարեւորը. բոլորը դառնում են ջոջի առաջարկության համահեղինակ, դրա իրականացումը դառնում է ամբողջ հան¬րույթի եւ ամեն մի անդամի անձնական խնդիրը, եթե բարձր ոճով ասենք՝ պատվի հարցը: Ո՛չ Ալոն ու Բալոն են զարմանում իրականացման հեռանկարից, ո՛չ Չալոն ու Մստոն, կամ Փստոն ու Համբոն են հիշում եւ հիշեցնում իրենց ֆիզիկական տկա¬րու¬թյան մասին, ո՛չ էլ Բտոն է անհարկի ճստճստում... Չէ՞ որ այդ միակ լուծումն արդեն նրանց բոլորի, միասնական, համատեղ կայացված որոշումն է, այլ ոչ թե միայն «չոր գանգինը», որն առանց այդ էլ նախօրոք խոստովանել էր, թե «պակսեց ուժը ոտի»:
Այդպես չեղավ. մկները, ցավոք, չկարողացան պատշաճ կերպով գործակցել, ի մի բերել եւ գործադրել իրենց մտավոր եւ կազմակերպական ներուժը: Մկստանի ան-հաջող ժողովի եւ անխուսափելի կործանման գլխավոր մեղավորը ջոջն էր՝ իր փայ-լուն խոսքի ձախավեր ավարտով: Դատապարտված մյուսների նման՝ ջոջը հեռացավ դժգոհ ու վիրավորված, իր «Ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ» բողոքով հաստա¬տե-լով, որ այդպես էլ բոլորովին չհասկացավ սեփական մեղավորությունը: Հակադրեց խոսքը գործին, անջրպետեց խոսքը գործից՝ անտեսելով այն ճշմարտությունը, որ գործը խոսքից է սկսում, որ տեղին խոսքը գործի հոգին է:
Հայտնի բան է. ոչ միայն հեքիաթում, այլեւ իրական կյանքում անհաջող խոսքը (նույնիսկ մեկ սխալ բառը) բազում ավերածություններ է գործել, չարիք պատճառել: Եվ ոչ միայն հեքիաթի ջոջը սա չհասկացավ, այլեւ բազմաթիվ իրական «ջոջեր», որ, ի պաշտոնե դառնալով մարդկանց համատեղ գործունեության կազմակերպիչ, չեն հասկանում, որ ամենից առաջ իրենց խոսքն է կառավարման ամենից արդյունավետ միջոցը: Ոմանք նույնիսկ իրենց հռչակում են «գործի մարդ»՝ այդ կերպ երբեմն ար-դարացնելով սեփական խոսքի տկարությունը:
«Բանն ասելեն գլուխ կը գա»՝ ըստ հայոց իմաստուն ասացվածքներից մեկի: «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» (Յովհաննէս Ա: 1). հայերենում խոսքն ու գործը այսպես միասնական են, անխզելի: Եվ բազմամարդ լսարանին ամեն մի դիմող իր խոսքով կարող է արարիչ լինել՝ միավորել, հզորացնել ունկնդիրներին, համոզել եւ առաջնորդել, բայց կարող է նաեւ իր անհաջող խոսքի հետեւանքով պառակտել նրանց, ջլատել, զրկել համատեղ եւ արդյունավետ գործելու կարողությունից:
Արդ, երբ առիթ լինի հերթական անգամ հիշատակելու «Ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ» արտահայտությունը, մի պահ խորհենք՝ արդյոք վնասակար չէ խոսքն ու գործը այդպես հակադրելը, եւ ամե՞ն ճառ է արդյոք, որ նպաստում է «զանգ կախե-լուն»:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

26-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO