Հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձեր արվել են
Սակայն ճշմարտությունը մինչեւ վերջ կեղծելու ջանքերն, ի վերջո, անօգուտ են եղել
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ «ՀՀ»-ի զրույցը հնագույն ժողովուրդների, այդ թվում նաեւ հայ ժողովրդի պատմությունը կեղծելու վերաբերյալ նախորդ դարերին եղած քայլերի շուրջ է։ Ո՞րն էր դրա պատճառը, ի՞նչ շահագրգռություն կար այդ փաստի տակ։ Եվ այդ ամենն ինչպե՞ս արտահայտվեց մեր երկրում՝ հայոց պատմագիտության մեջ։
-Պարոն Մելքոնյան, շատերն ասում են, թե մեր ժողովրդի պատմությունը եվրոպական երկրների եւ Ռուսաստանի կողմից միտումնավոր խեղաթյուրվել է: Հատկապես՝ սկսած 19-րդ դարի կեսերից: Ինչպե՞ս եք վերաբերվում այս պնդումներին:
-Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ. աշխարհի մեծերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան, Ռուսաստանը, մասամբ՝ Գերմանիան, ստեղծեցին գաղութային համակարգ, դարձան հզոր տերություններ եւ աշխարհը բաժանեցին: Երկրների մի մասն էլ դժգոհ մնաց, եւ այդ պատճառով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Տիրելով աշխարհին՝ միաժամանակ արդեն հնարավորություն ունեցան պեղելու նաեւ Արեւելքի քաղաքակիրթ աշխարհը: Անշուշտ, դա արվում էր նաեւ դեռեւս Նապոլեոն Բոնապարտի կողմից, երբ պեղումներ էին կատարում Եգիպտոսում, Միջին Արեւելքում: Այս ամենի արդյունքում արդեն երեւան էին գալիս Արեւելքի քաղաքակրթության շերտերը: Եվ կարծես մեծ տերությունները չկարողացան հանդուրժել այն իրողությունը, որ քաղաքակիրթ հնագույն պատմություն ունեցող ժողովուրդները դեռեւս շարունակում են ապրել: Ինչպես, ասենք, ղպտիները: Կամ դեռեւս ասորիները կային, որ ասորեստանյան կայսրություն էին ունեցել: Հայերը կային, որ ունեցել էին Ուրարտական իրենց թագավորությունը: Ուստի պետք էր մի տեսություն ստեղծել, թե այդ քաղաքակրթության, մշակույթի ու պատմության էթնիկ կրողներն այլեւս գոյություն չունեն, հեռացել են ասպարեզից: Բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ խոսվեց, թե ներկայիս հույները որեւէ կապ չունեն հելենների հետ, որոնք ստեղծել էին այն հզոր մշակույթը: Նույնը եղավ իտալացիների պարագայում. ասում էին, որ լատինները, այսինքն՝ հռոմեական կայսրությունը նրանց հետ որեւէ կապ չունի: Նմանապես՝ Բյուզանդիան էլ կապ չունի հույների հետ: Հետեւապես, ստեղծված այդ մշակույթի էթնիկ կրողները չկան, ուստի եւ քաղաքակրթական այդ ողջ դաշտի տերն աշխարհն է՝ իրենց գլխավորությամբ: Եվ այս ճանապարհով էլ դրվեց նաեւ Ուրարտուի խնդիրը: Իսկ Խորենացու նման մեծությունն ինչպե՞ս կարող էր չիմանալ Ուրարտուի մասին: Խորենացին գիտեր Արարատի երկիրը, գիտեր Այրարատ աշխարհը, դրանք էին իր համար հասկանալի: Մինչդեռ «ուրարտու» բառի հիման վրա, որն «արարատի» ասորեստանյան աղավաղված տարբերակն էր, հանկարծ մի նոր գիտություն հանդես եկավ, այսպես կոչված՝ ուրարտագիտությունը: Եվ… հայոց պատմության կոնտեքստից կտրվեց Քրիստոսից առաջ 9-6-րդ դարերի պատմությունը: Եվ՝ ո՛չ միայն դա:
-Եվ այդ տեսությունն իր շարունակությունը գտավ նաեւ հետագայո՞ւմ:
-Իհարկե, գտավ: Անգամ մեզանում էլ մասնագետներ կան, որոնք ահազանգում են, թե ուրարտագիտությունը Հայաստանում մեռնում է: Իսկ իմ պատասխանը նրանց հետեւյալն է՝ եթե կա ուրարտագիտություն, ապա պետք է լինի նաեւ վասպուրականագիտություն, տարոնագիտություն, աղձնիքագիտություն, եւ այսպես շարունակ: Բայց, հասկանալի է, նման բան գոյություն ունենալ չի կարող: Կա ընդամենը մեկ բան՝ հայագիտություն: Եվ ասել, թե Ուրարտուն մեզանից անկախ մի պետություն էր կամ կայսրություն էր, որտեղ լավագույն դեպքում, իբր, հայերը եղանակ էին ստեղծում, չի կարելի: Դա այդպես չէ: Այդ ժամանակահատվածը հայոց պատմության անբաժան մասն է, որը մեզանից «խլեցին», այո՛, 19-րդ դարի երկրորդ կեսերին, երբ մեջտեղ եկան նման տեսությունները: Նույն կերպ, երբ հին քաղաքակիրթ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը խլեցին ու դարձրին համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մաս: Եվ տերերն էլ դարձան իրենք՝ աշխարհի մեծերը:
-Գուցե այդ տեսությունը պահպանվում է նաեւ մեզ մոտ, որովհետեւ ժամանակին շատերը գիտնական են դարձել այդ տեսության հիման վրա, դոկտորներ եւ ակադեմիկոսներ են դարձել այդ թեզերի հրապարակումներով: Եվ անձնական գործոնն էլ դեր է խաղում, բացի գիտական լինելը:
-Անշուշտ, այդպես է: Որովհետեւ եթե մարդն իր ողջ կյանքը նվիրել է մի խնդրի, բայց հետո պարզվում է, որ այդ խնդիրը պարզապես գոյություն չունի, կարող է հոգեբանորեն ծանր տանել այդ փաստը: Բայց այն էլ ասեմ, որ աստղագետները, ֆիզիկոսները կարող են մի պրոբլեմով զբաղվել, ու հետո պարզվի, որ այդ պրոբլեմը գոյություն չունի: Եվ նրանք շատ նորմալ են դա ընդունում: Ուստի մեր ոլորտի գիտնականները եւս պետք է այդպես անեն, պետք է ընդունեն, որ ուրարտագիտություն գոյություն չունի պարզապես:
-Իսկ աշխարհում ինչպե՞ս է այսօր վիճակը: Ընդունվո՞ւմ է ճշմարտությունը:
-Անգամ 19-րդ դարի կեսերին կային նաեւ ազնիվ գիտնականներ, որոնք շարունակեցին պատմությունը գրել այնպես, ինչպես կար: Սակայն այսօր կան մարդիկ, որոնք այն կեղծ դպրոցների ներկայացուցիչներն են եւ, ֆինանսական խոշոր միջոցներ ձեռքներին ունենալով, իրենց հսկողության տակ են պահում անգամ հայկական որոշ կառույցներ, այդ թվում նաեւ՝ սփյուռքյան: Նաեւ զանազան խոշոր համալսարանների հայագիտական ամբիոններ են նրանց անմիջական հսկողության ներքո: Ուստի, մեկ էլ տեսնում ես, որ այսպիսիների «ուսումնասիրությունների» արդյունքում Խորենացին դարձավ 9-րդ դարի հեղինակ: Կասկածի տակ առնվեց, որ Խորենացին կարող էր 5-րդ դարում նման լայն մտահորիզոն դրսեւորել: Եվ զարմանալին այն է, որ մատծում են, թե Ք.ա. 5-րդ դարում Հերոդոտոսը կարող էր ունենալ նման մտահորիզոն, իսկ նրանից 1000 տարի հետո եկած Խորենացին չէր կարող:
-Այս տեսությունների ֆինանսավորման տակ հնարավոր չէ՞, որ լինի քաղաքական պատվեր:
-Չի բացառվում: Հնարավոր է: Եթե այդպես եղել է 19-րդ դարի կեսերին, կարող է լինել նաեւ ներկա ժամանակներում: Միշտ էլ ֆինանսներն իրենց գործն անում են: Եվ ամենակարեւորը՝ աշխարհի այդ նույն մեծերն իմ ասած ժամանակաշրջանում չէ՞ր, որ հավաքեցին Արեւելքի ողջ հարստությունը եւ տարան իրենց թանգարանները: Դա կլինի Փարիզի Լուվրը, Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Մադրիդի թանգարանը, Բեռլինի Պերգամոնը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, թե ուրիշ մեկ այլ եվրոպական երկրի թանգարան: Մի խոսուն փաստ ներկայացնեմ՝ Վիլհելմ Երկրորդը, գործարքի մեջ մտնելով Իրաքում նախ սուլթան Համիդ Երկրորդի, ապա՝ երիտթուրքերի հետ (այն ժամանակ Իրաքը Օսմանյան կայսրության մեջ էր), Բեռլին-Բաղդադ երկաթուղով տեղափոխեց հին աշխարհի մի քանի բերդաքաղաքների բերդապարիսպներ: Հիմա դրանք ցուցադրվում են Բեռլինում:
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 26-01-2021
|

փակել >>
|