Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը
Որ Հայաստանի ընդերքը հարուստ է, այդ մասին մեկ անգամ չէ, որ փաստել ենք: Որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, բայց այդ ընդերքի հարստությունը մեծամասամբ ազգային շահին չի ծառայում, այս մասին էլ ենք խոսել՝ փաստերով: Եվ այս համապատկերում մշտապես արծարծել ենք ընդերքի մասին տեղեկության՝ ընդերքօգտագործող ընկերությունների սեփականության պատկանելության խնդիրը: Իրակա՛ն սեփականության:
Քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդեն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները, «ՀՀ»-ն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվե՞լ են, արդյոք, իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում առկա խնդիրները: «Այո, ուսումնասիրվել են»,-հնչեց հանձնաժողովի նախագահի հակիրճ պատասխանը:
Մինչ այս խնդիրներին անդրադառնալը՝ կարեւոր որոշ թվեր նշենք: Թվեր, որոնք կօգնեն հասկանալու, թե ինչու է այդքան կարեւոր իրական սեփականատերերի բացահայտման հարցը: ՏՄՊՊՀ նախագահը նախ ընդգծեց, որ ոլորտն առաջին անգամ է համալիր ուսումնասիրության ենթարկվել, ապա ասաց, որ իրենց ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանն ու առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն: Ուսումնասիրությունը, ի դեպ, ընդգրկում է 2018 թ. հունվարից մինչեւ 2020 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես, իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի եւ մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսավարող սուբյեկտների եւ մասնակիցների կազմի, ինչպեսեւ ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի եւ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել են մետաղական եւ ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը եւ այլն:
Հայաստանի Հանրապետության տարածքը հարուստ է տարատեսակ մետաղական եւ ոչ մետաղական հանքանյութերով: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ եւ 24 հանքային ջրերի), ինչպես նաեւ օգտակար հանածոների 580 հանքերեւակում (131 մետաղական եւ 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակ, որից շուրջ 25-ը՝ մետաղական։ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 373 թույլտվություն, որից 25-ը՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրվել է 36 իրավունք, որից 4-ը` նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար։ Հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2019 թ. կազմել է մոտ 356,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23,9 տոկոսով գլխավորապես մետաղական հանքաքարերի արդյունահանման հաշվին։
Ինչպես ցույց են տալիս ՊԵԿ-ի տվյալները, 2019 թ. հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուներից ստացվող հարկերի ծավալը, ընդհանուր առմամբ, նվազել է։ Բայց ինչպես նախորդ տարիներին, 2019 թ. նույնպես արտահանման ծավալում հանքահումքային արտադրանքն ունեցել է ամենամեծ մասնաբաժինը՝ ընդհանուր արժողությամբ 742,9 մլն դոլար, որն ընդհանուր արտահանման շուրջ 28 տոկոսն է։ Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ընդհանուր արժեքը կազմել է 414,1 մլն դոլար (15.7 տոկոս), ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերինը՝ 260.9 մլն դոլար (9.9 տոկոս)։ Ամենաբարձր աճի տեմպը գրանցվել է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, մետաղների (աճել է 34.7 տոկոսով կամ 106.7 մլն դոլարով) եւ հանքահումքային մթերքների (աճը կազմել է 15.2 տոկոս կամ 98.2 մլն դոլար) գծով։ Միաժամանակ արտահանման կառուցվածքում նվազում է արձանագրվել ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից ստացվող իրերի գծով (նվազումը կազմել է 12.0 տոկոս կամ 35.6 մլն դոլար՝ հիմնականում չզտված պղինձի գծով): Ոլորտում աճը հիմնականում տեղի է ունեցել ֆիզիկական ծավալի ավելացման հաշվին։
Նկատենք, որ մենք, իհարկե, կարող ենք ավելի շատ եկամուտ ունենալ, եթե տնտեսական ողջ ներուժն օգտագործվի: Որպեսզի թյուրըմբռնման տեղիք չտանք, ասենք, որ խոսքը ոչ թե նոր հանքավայրերի շահագործման, այլ արդեն շահագործվողի ճիշտ օգտագործման մասին է, այլ կերպ՝ եթե, օրինակ, արտահանենք ոչ թե խտանյութը, այլ մաքուր, զտված մետաղը: Արտահանում ենք խտանյութը, որոնք վերամշակվում են այլ երկրներում: Մինչդեռ այդ արտահանվածում հիմնական մետաղից զատ այլ նյութեր էլ կան՝ ռենիում, սելեն, թելուր, ծծումբ, արծաթ: Բայց սրանց արժեքը խտանյութի վաճառքի ժամանակ մեզ չի տրվում: Եթե հակիրճ, ապա՝ մեր ընդերքօգտագործողները ընդերքը ոչ թե օգտագործում են, այլ շահագործում՝ մեր երկրին զրկելով հավելյալ եկամտից: Դրա համար է շատ կարեւոր ընդերքօգտագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը, ինչու ոչ, նաեւ շատ միտումներ հասկանալու համար:
Հիմա՝ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն: «Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռեւս չի ծառայում իր նպատակին»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Իսկ ո՞րն է դրա հիմնական պատճառը: «Դրա պատճառը հիմնականում օրենսդրական կարգավորումների բացերն են, որոնցից օգտվելով՝ մի շարք ընդերքօգտագործող ընկերություններ հայտարարագրերը լրացնելիս թաքցրել են իրական սեփականատերերին՝ այդուհանդերձ, չխախտելով օրենսդրական պահանջները։ Այս դեպքերի թվին է դասվում, օրինակ, հայտարարագրելի համարվելու շեմը՝ 10 տոկոս բաժնեմասնակցությունը, որից օգտվելով՝ չեն բացահայտվում իրական սեփականատերերի մի մասը։ Իրական սեփականատերերի բաժնեմասնակցության ավելի ցածր շեմ չսահմանելու հիմնական պատճառն այն է, որ այն կարող է ծանրաբեռնել ընկերությունների՝ հայտարարագրի ներկայացման հետ կապված վարչարարությունը՝ պայմանավորված մեծ թվով անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնելու հետ, սակայն Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման առաջին փորձը փաստում է, որ ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ներկայացված հայտարարագրերում իրական սեփականատերերի թվաքանակը չի գերազանցում 9 ֆիզիկական անձը»,-պարզաբանեց Գ. Գեւորգյանը։
Մեկ այլ խնդիր է այն, որ, ըստ «ՀՀ»-ի զրուցակցի, հաճախ ընկերությունների տվյալներից բացակայում են այնպիսի էական տեղեկություններ, ինչպիսիք են իրական սեփականատեր դառնալու ամսաթիվը, միջանկյալ իրավաբանական անձանց տվյալները, դրանց գրանցման հասցեները, որոշ դեպքերում կարգավորված չէ նաեւ հայտարարագրի էջերի համարակալումը, որը ընկերությանը տեղեկատվությունը փոփոխելու ճկունություն է ապահովում։ «Ավելին՝ որոշ ընկերությունների բաժնետերերի փոփոխության ամսաթվերը փաստում են նաեւ, որ իրական սեփականատերերի հիմնական փոփոխությունները կատարվել են հայտարարագիրը ներկայացնելուն նախորդող ժամանակաշրջանում»,-նկատեց ՏՄՊՊՀ նախագահը։
Մեկ այլ գործոն էլ կա. մի շարք ընկերությունների իրական սեփականատերերի մասնակցությունն ապահովող միջանկյալ իրավաբանական անձինք գրանցված են օֆշորային գոտիներում, այդ թվում՝ Կիպրոսի Հանրապետությունում, Բերմուդյան եւ Վիրջինյան կղզիներում, ինչի պարագայում դժվարանում է իրական սեփականատերերի նույնականացման եւ այլ ապրանքային շուկաներում դրանց ունեցած ազդեցության գնահատման գործընթացը։
Այլ խնդիրներ էլ կան, կարգավորման ուղիներն էլ հայտնագործել պետք չէ, դրանք հայտնի են մասնագետներին: Բայց այդ կարգավորումները մեծամասամբ այլ մարմինների իրավասությունների շրջանակներում են: Կձեռնարկվեն դրանք, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց մի բան հաստատ է. Հայաստա՛նն է իր ընդերքի տերը, եւ հարկ է, որ մենք տեր լինենք մե՛ր իրավունքին:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 27-01-2021
|

փակել >>
|