Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԼՂՀ


Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ

ԱՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները՝ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Քննարկումների գլխավոր շեշտադրումներն առնչվում էին սոցիալական ապահովության նպաստների, բյուջետային ոլորտների վարձատրության եւ առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերին: Զեկույցով առաջին անգամ ԱԺ նիստերի դահլիճում սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեի հատկացումների պարզաբանումներով հանդես եկավ ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա խոստովանեց, որ մեծ պատասխանատվությամբ է դժվարին այս ժամանակահատվածում ստանձնել ԱՀ սոցիալական ոլորտի աշխատանքների համակարգումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի լուծել Արցախի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները. «Այն կարծիքին եմ, որ մեր ժողովուրդը պատվով դուրս կգա քննությունից, եւ կդառնանք ավելի ուժեղ, հզոր, այլեւս անխոցելի թշնամու համար: Ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ձեռնարկմամբ մեկնարկել են մի շարք ծրագրեր, որոնք միտված են հումանիտար ճգնաժամի թիրախում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների հրատապ լուծմանը: Այդ ծրագրերն այսօր շարունակվում են եւ կկրեն շարունակական բնույթ նաեւ այս տարվա ընթացքում եւ այնքան ժամանակ, քանի դեռ խոցելի խմբերը կունենան այդ աջակցության կարիքն ու անհրաժեշտությունը»:
2021 թ. բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 31,5 մլրդ դրամ, որը 2020 թ. բյուջեի համեմատ ավելի է 4,4 մլրդ դրամով: Մ. Թանդիլյանը անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտի 7 հիմնական խմբերի ծախսերին, տեղեկացրեց, որ վատառողջության խնդիրների լուծման ծրագրով նախատեսվել է շուրջ 131 մլն դրամ, գործատուի մոտ աշխատողի աշխատանքային գործընթացների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության եւ այլ վնասման հետ առաջացած խնդիրների ծրագրերով ծախսերը կկազմեն 15,2 մլն դրամ: Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման եւ աչքի պրոթեզավորման ծրագրով նախատեսվում է շուրջ 90 մլն դրամ, ինչը մոտ 40 միլիոնով աճել է՝ կապված պատերազմի հետեւանքով այս պարագաների կարիք ունեցող քաղաքացիների թվի աճի հետ: Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնին նախատեսվում է հատկացնել 263,5 մլն դրամ, ինչը նշանակում է, որ կառույցի ծախսատարությունը համարյա կմնա նույնը:
Շուրջ 18,7 մլրդ դրամ կհատկացվի տարեցների խմբում ներառված քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը: Սպայական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին տրամադրվելիք կենսաթոշակների համար ծախսերը կկազմեն 1,2 մլրդ դրամ, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների մասով՝ 21,7 մլն դրամ: Սոցիալական կենսաթոշակների ծրագրով նախատեսվում է 842 մլն դրամ: Օրենքով եւ ԱՀ նախագահի հրամանով սահմանված կենսաթոշակների ու դրամական պարգեւատրումների նպատակով բյուջեից կհատկացվի 217 մլն դրամ:
Ստեփանակերտի տուն-ինտերնատին նոր տարվա բյուջեով նախատեսված է տրամադրել 125 մլն դրամ: Ներկայումս նշյալ կառույցում բնակվում են տեղահանված քաղաքացիներ, իսկ տեղի տարեցները ՀՀ Նորքի տուն-ինտերնատում են: Մ. Թանդիլյանը տեղեկացրեց, որ այցելել է նրանց եւ ծանոթացել կեցության պայմաններին, ու քանի չի լուծվել Ստեփանակերտի տուն-ինտերնատում ապաստանած տեղահանված 131 բնակիչների կացարանի խնդիրը, տարեցները դեռ ժամանակավոր կմնան Հայաստանում:
2021 թ. բյուջեով աշխատանքային կենսաթոշակների գումարը կազմում է 11 մլրդ դրամ: Նախարարը նշեց, որ միջին աշխատանքային կենսաթոշակը ներկայումս կազմում է 47 հազար 500 դրամ: Հարազատներին կորցրած անձանց կհատկացվի 240 մլն դրամ: Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող մահվան նպաստը կազմում է 200 հազար դրամ, եւ տարվա կտրվածքով հաշվարկվել է շուրջ 1200 հոգու նպաստ: Արցախի պաշտպանության ժամանակ երկու եւ ավելի զոհ ունեցած ընտանիքներին տրվող դրամական օժանդակության ծրագրով նախատեսված է 48,6 մլն դրամ՝ անցած տարվա 36 մլն-ի դիմաց: Նախարարի պարզաբանմամբ՝ աճը պայմանավորված է պատերազմի արդյունքում շահառուների թվի ավելացմամբ: Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական եւ փրկարարական ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ու փրկարար զինծառայողների ընտանիքների դրամական աջակցության համար կհատկացվի 40 մլն դրամ: Պետական նպաստների ծրագրով նախատեսվել է հատկացնել 4,1 մլրդ դրամ՝ 2020-ի 2,7 մլրդ-ի դիմաց:
Անդրադառնալով ծնելիության խթանման ծրագրերին՝ Մ. Թանդիլյանը նշեց, որ ընտանիքի 1-ին, 2-րդ երեխայի ծննդյան դեպքում հատկացվող միանվագ 100-հազարական դրամի նպաստների չափը դարձել է 300 հազար, իսկ հաշմանդամություն ունեցող ծնողի պարագայում՝ 500-հազարական դրամ: Նա ցավով արձանագրեց, որ պատերազմի հետեւանքով ավելացել է հաշմանդամություն ունեցող ծնողների թիվը: 2021 թ. այս ծրագրով նախատեսվել է 1,1 մլրդ դրամ՝ շուրջ 2600 երեխայի հաշվարկով: Ինչ վերաբերում է ընտանիքի 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող 500-700-հազարական դրամներին, դրանք մնացել են անփոփոխ:
Ըստ նախարարի՝ 2021-ին երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության ծախսերը կկազմեն 60,8 մլն դրամ: «Մենք ուզում ենք կյանքի կոչել Արցախն առանց մանկատան գաղափարը, որպեսզի երեխաներն իրենց լավագույն շահից բխող հանգամանքով պայմանավորված՝ վերադառնան կենսաբանական ընտանիք,-նշեց Մ. Թանդիլյանը՝ դրական համարելով գիշերօթիկում երեխաների թվի նվազման փաստը: - Նրանք վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիք: Ու մենք պատրաստ ենք աջակցել, որ այդ երեխաները մեծանան իրենց ընտանիքներում: Դիտարկում ենք նաեւ մնացած երեխաներին եւս իրենց ընտանիքներին վերադարձնելու հանգամանքը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել: Համոզված եմ, որ դրական արդյունք կարձանագրենք, եւ Արցախում մանկատներ չեն լինի»:
Նախարար Մ. Թանդիլյանը պատասխանել է նաեւ պատգամավորների տարաբնույթ հարցերին, որոնք մասնավորապես առնչվում են միանվագ աջակցության, սոցիալական անապահովության, ընտանիքի կարիքի գնահատման, գույքի փոխհատուցման, բարեգործական ու ՀՀ-ի հետ իրականացվող 11 նոր ծրագրերին եւ դրանց հետ առնչվող խնդիրներին:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

27-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO