Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները

Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի թագուհին վեր կկենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կդատապարտե սորան. որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ»: Մատթեոս 12:42
Երբ եկավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, իր վարդապետությունն իրականացնում էր նաեւ առակների միջոցով: Դատելով այն բանից, որ շատերը Սողոմոնի առակներն ու Աստվածաշնչում հանդիպող այլաբանությունները ընկալում են ուղղակիորեն, կարծիք կա, որ եթե Հիսուսի կողմից չմեկնաբանվեր առակների իմաստը, ապա մինչ օրս դրանք եւս շատերի կողմից կընկալվեին ուղիղ իմաստով: Սակայն Տիրոջ կողմից առակների իմաստների մեկնություններն օգնում են մեզ հասկանալու նաեւ Աստվածաշնչում առկա բազմաթիվ այլ այլաբանություններ:
Սակայն ինչպե՞ս ընկալել այն առակները, որոնց մեկնությունները չեն տրվում: Կա սկզբունք, ըստ որի՝ երկու, երեք վկաների ասածն արդեն ընդունելի է. «Այս երրորդ անգամն է որ ձեզ մօտ եմ գալիս. երկու եւ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատուի»: Բ Կորնթացիս 13:1
Նույն սկզբունքով Սուրբգրային արտահայտությունը պետք է հաստատվի երկու-երեք նույնաբովանդակ հաստատումներով: Փորձենք ասվածը հաստատել առակի օրինակով:
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում. Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր ծախեց եւ առաւ նորան»: Մատթեոս 13:45-46
Սույն առակը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է, ով ձեռք բերեց իր եկեղեցին, անցյալում թողնելով այն ամենը, ինչ ուներ մինչ երկիր գալը: Ինչո՞ւ ենք հանգում այս եզրակացության. նույն սկզբունքով: Ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի հետեւյալ մեջբերումներին.
«Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանա,
Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները»: Առակաց 1:5-6
Առակաց 31 «Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նորա գինը աւելի է քան թէ գոհարները: (10)
Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը:
Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում:
Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները:
Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. նորա ճրագը գիշերը չէ հանգչում: (15-18)
Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ: (23)
Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար»: (29)
«Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ»: Գործք Առաքելոց 20:28
«Կամ թէ չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք: Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են»: Ա Կորնթ. 6:19-20

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

27-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO