Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջավադ Զարիֆին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մենք այսօր շատ կարեւոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցը, այդ թվում նաեւ տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարեւոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը եւ կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում են: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, եւ միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում եւ մեր կառավարությունում»:
ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ եւ իմ գործընկերներին հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, եւ նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն եւ հաջողություններ: Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարեւանն է, եւ մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրիք:
Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից եւ ձեզ հետ, եւ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Եվ երկկողմ, եւ բազմակողմ ձեւաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, եւ լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:
Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության պահպանումը եւ ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաեւ մեր հոգեւոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաեւ նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաեւ գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին եւ միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ եւ ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաեւ այս հանդիպման առիթն ընձեռելու համար»:
ՀՀ վարչապետը եւ Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային կայունության ապահովման եւ այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան եւ մարտահրավերներ, եւ հնարավորություններ, եւ միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն եւ երկարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռեւս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարեւորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, եւ հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները եւ պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:
Նիկոլ Փաշինյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին`նշելով, որ ջերմությամբ եւ տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:

28-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO