Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի»-ի 9-րդ եւ 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը եւ դրա հետեւանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ: «Այսօր էլ կառավարության նիստում հերթական այդպիսի որոշումն ընդունեցինք: Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագրի նախագիծը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը եւ ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձեւակերպենք մեր առաջ եւ լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք, եւ հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել եւ անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:
Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի եւ տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին եւ քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ:
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:

28-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO