«Վահագնի Սիթիի» հաղթանակով
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց «Ա» լիգայի կանոնավոր առաջնությունը պսակվեց «Վահագնի Սիթի» թիմի հաղթանակով։
Մրցաշարի հերթական խաղում «Սիթին» 108։83 հաշվով առավելության հասավ «Էրեբունիի» նկատմամբ եւ վաստակելով 49 միավոր՝ երկու նիշով առաջ անցավ իր մոտակա հետապնդող «Մեդ Ֆոքսիս» («Խելահեղ աղվեսներ») թիմից։ Հաշվետու խաղում «Սիթիի» հաղթանակում ծանրակշիռ ներդրում ունեցան Դարիուս Քլարկը եւ Թադե Քեշիշյանը։ Երրորդ տեղը 44-ական միավորով կիսում են «Դվինը» եւ «Ուրարտուն»։ Այս փուլի արդյունքներով 6 թիմ շարունակելու է պայքարը փլեյ օֆում։ Ի դեպ, որոշվել են նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակիցները։ Առերես մրցավեճում այդ մրցանակը կվիճարկեն «Վահագնի Սիթին» եւ «Մեդ Ֆոքսիսը»։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
28-01-2021
|

փակել >>
|