Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«...Մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք...»

Թշնամին միշտ թշնամի է. երբեք չպետք է փոխել վերաբերմունքը նրա հանդեպ

«Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք եւ եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է»:
Վազգեն Սարգսյան

1992 թ. ամռանը Ադրբեջանը Գորանբոյ կոչված գործողությամբ օկուպացրեց Արցախի հյուսիսային հատվածը. իրավիճակը օրհասական էր: Օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանը հեռուստատեսային իր ելույթում մահապարտներին կամավորագրվելու վերոհիշյալ կոչն արեց…
1992 թ. հունվարի 28-ի` Հայաստանի կառավարության որոշումով կազմավորված Հայաստանի զինված ուժերն իրենց անունը պսակեցին աննախադեպ պատմական հաղթանակներով եւ դարձան հայ ժողովրդի հպարտության ու սիրո կառույցն ու շարունակեցին քեֆ-ուրախությամբ, երգ-երաժշտության ուղեկցությամբ զավակներին բանակ ճամփելու ԽՍՀՄ ավանդույթը։ Հաղթանակած բանակի նվաճումները, իր հողուջրին տեր կանգնած հայի հպարտությունը հանգիստ չէին տալիս թշնամուն, եւ նա առիթը բաց չէր թողնում հրադադարը խախտելու ու նոր հարձակումներ գործելու մեր սահմանների վրա։ Ի վերջո, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանին հաջողվեց Թուրքիայի անմիջական օգնությամբ ու վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ լայնածավալ ագրեսորական պատերազմ սանձազերծել մեր հայրենիքի դեմ եւ հաղթանակ կորզել` «հզորի» տպավորություն ստեղծելով, սակայն շարունակելով հաղթողին ոչ վայել վայրենաբարո գործողություններ իրականացնել խաղաղ բնակչության, գերիների եւ զինվորների հանդեպ ոչ ռազմական` գրված ու չգրված բարոյականությամբ ու կանոններով, շարունակել հարձակումներ գործել ոչ իր տարածքում բեռնափոխադրումներ իրականացնող հայկական կողմի վրա, այն դեպքում, երբ հայտարարում եւ ստորագրում է մի թուղթ, որով հայկական կողմից ակնկալում է ճանապարհային միջանցքներ ու, իբր փոխադարձաբար, ազատ տեղաշարժի երաշխիք տալիս, սակայն ամեն քայլափոխի բարբարոսին հատուկ վայրենաբարո վարքագիծ դրսեւորում` «հաղթանակն ամրապնդելու» էյֆորիայի մեջ ընկած։
Նման վարք կարող են դրսեւորել միայն նրանք, ովքեր չէին հավատում ու շարունակում են չհավատալ սեփական ուժերին ու ձեռք բերված «հաղթանակին»՝ ամեն վայրկյան կեղծ հաղթանակը տանուլ տալու անակնկալի սպասումով։ Այսպես կոչված «հաղթանակից» հետո ադրբեջանական կողմի հիստերիան ու ոգեւորությունն աննախադեպ են. անգամ այն բանից հետո, երբ նրանք «ազատագրել» են իրենց իսկ հայտարարությամբ` «օկուպացված» տարածքներ ու դեռ մի բան էլ` ավելի, հարց է ծագում` ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի ընդունում սեփական «հաղթանակը» արժանապատվությամբ եւ իրապե՛ս հաղթողի կեցվածքով եւ հայկական կողմի վրա բարդում է ռազմական հանցանքներ, որ հենց ինքն է գործել… Պատասխանը շատ պարզ է` աշխարհը չի կարող երկար աչք փակել թուրք-ադրբեջանական հանցագործ ոճրագործությունների վրա, եւ ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ «եղբայրական» Թուրքիան նորանոր արկածախնդրությունների մեջ է քաշելու իրեն եւ իր հաշվին հարցեր է լուծելու, իսկ աշխարհն արդեն չի ներելու իրեն մերձեցող թուրքական արհավիրքը, եւ լայնածավալ պայքար է սկսվելու թուրքական նկրտումների դեմ, որտեղ առավել տուժողն ու հարվածի տակ ընկնողը, թերեւս, Ադրբեջանն է լինելու, որին առանց աչք թարթելու Թուրքիան մատաղ կանի իր հեռահար ծրագրերին։ Այս պատճառով Ադրբեջանին անհրաժեշտ է տեղի ունեցած պատերազմի մեղքն ու պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա` ջանալով հնարավորինս թիրախային դարձնել այն` ոչ միայն տեղի ունեցածի, այլեւ հետագայի գործողությունների համար, որոնց մեջ թուրք-ադրբեջանական կողմը կներքաշի հայկական կողմին, քանզի ներկայիս նրանց համատեղ ու լայնածավալ զինավարժությունները փաստում են, որ պատերազմը նրանք ավարտված չեն համարում` «հաղթանակով» ոգեւորված եւ նորանոր տարածքներ նվաճելու մեծ հույսերով։
Այս ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է բարձրացնել մեր զգոնությունը եւ օր առաջ վերականգնել մեր զինված ուժերի ոչ միայն մարտական ոգին, այլեւ կազմակերպվել, սպառազինվել ժամանակակից նորագույն տեխնիկայով ու միջոցներով եւ բնակչությանը համախմբել երկարատեւ խաղաղության գործընթացների իրականացման խնդրի շուրջ, իսկ խաղաղություն ապահովել հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունը մշտապես պատրաստ է ցանկացած պատերազմի, այդ թվում` անակնկալ (թեեւ այդպիսիք, ըստ էության, չեն լինում, այլ ուղղակի պայթում են պատեհ պահի), ու նախ եւ առաջ` սեփական ուժերով, ապա նաեւ դիվանագիտությամբ ու բարեկամ երկրների հետ ամեն տեսակ կապերն ամրապնդելու միջոցով։
Երկրի անվտանգությունն ապահովելու համար դեռեւս 1992 թ. մարտին, երբ Արցախում աճեցին ռազմական գործողությունները, Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30 000 զինվոր ունեցող հզոր բանակ, իսկ Արցախի օկուպացված հյուսիսային հատվածն ազատագրելու համար նրան պետք էր ընդամենը 500 մահապարտ, ոչ ավելի… Հաշվի առնելով մեր լեռնային դիրքն ու տարածքը եւ ժամանակակից պատերազմի բնույթը՝ մեզ անհրաժեշտ է զինվորների ոչ այնքան թվաքանակ, որքան որակ, ինչը առհասարակ պատերազմ վարելու ոսկե կանոնն է. պատերազմի դաշտում պետք չեն ո՛չ վախկոտներ, ո՛չ զենքին չտիրապետողներ, ո՛չ էլ ոտքի տակ ընկնողներ, քանզի նրանք բանակը ներսից թուլացնելու, կազմալուծելու, դրանով իսկ կամա թե ակամա թշնամուն օգնելու լավագույն միջոցն են։ Այնպես որ, այսօր իսկ արդեն հնարավոր է ուշքի բերել մեր բանակը, կազմուպատրաստ պահել լավագույն միջուկը, դարձնել պրոֆեսիոնալ եւ զբաղվել այն ռազմական ժամանակակից զինամթերքով ու միջոցներով ապահովելու գործով։
Ի՞նչ է պահանջվում բնակչությունից ու նրանցից, ովքեր անմիջականորեն չեն մասնակցելու ռազմական գործողությունների. շատ պարզ ու մատչելի բաներ. նախ` մշտապես իրեն զգալ պահեստային զինվորի դերում եւ տիրապետել պաշտպանության տարրական միջոցների, լինել հայրենիքի ու պետության նվիրյալ, այնուհետեւ ցանկացած` իրեն վերապահված աշխատանք կատարել ողջ պատասխանատվությամբ եւ սեփական գործունեության ասպարեզում ձգտել ու հասնել կատարելության աստիճանի, լինել բանակի նեցուկը թե՛ հոգեբանորեն, թե՛ իրեն վերապահված մասնագիտական գործողությունների շրջանակով. չէ՞ որ բանակի կազմակերպումը չի սահմանափակվում սոսկ ռազմական գործողությունների շրջանակով. անհրաժեշտ են այն «լիցքավորելու» գյուտարարական աշխատանքներ, բանակը հագցնելու, կերակրելու, պահելու միջոցներ… Իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, առողջապահությունը, գիտությունը, մշակույթը, դպրոցը, բոլոր ասպարեզները, որ առնչվում են կյանքի, նրա զարգացման ու պաշտպանության հետ։
Առաջ գնալով՝ երբեւէ չպետք է մոռանալ ո՛չ մեր տխուր, ո՛չ էլ փառապանծ անցյալը, քանզի երկուսն էլ մեզ համար շատ կարեւոր դասեր են ապրելու, գոյատեւելու, զարգանալու եւ հաղթելու համար, դասեր, որոնցից պետք է քաղել իմաստնություններ եւ ոչ թե ընկճվել կամ մեծամտանալ. թե՛ պարտության դառնությունը, թե՛ հաղթանակի բերկրանքը մեզ համար մշտապես պետք է լինեն քննության առարկա եւ եզրակացությունների աղբյուր։ Զինված ուժեր` բանակ կազմավորելու հարցում անհրաժեշտ է դասեր քաղել ոչ միայն մերձավոր, այլեւ հեռավոր անցյալից, ինչպիսի օրինակ, իրենց կազմակերպվածությամբ ու նպատակայնությամբ, կարող են ծառայել Հին Հայաստանի բանակները:
Բանակը ոչ միայն կարեւոր հոգածության կառույց է եղել մեզ համար, այլեւ նրանում ծառայելը համարվել է պատվի ու արժանապատվության գործ եւ ղեկավարվել է թագավորի ու ազնվական դասի կողմից, ու եթե մեր արյան մեջ չի պակասել ազնվական արյունը, պետք է հավատանք մեր ուժերին ու բանակի զորությանը, որին պիտի զինվորագրվենք մեր ողջ կարողություններով ու արժանապատվության գիտակցումով, իսկ չունենալ բանակ, կնշանակի` չունենալ պետություն, իսկ առանց պետության` կնշանակի չունենալ անվտանգություն, պաշտպանվածություն ոչ միայն պետություն կորցրած տարածքում, այլեւ ամենուր, ուր հնարավոր է փախչել կամ գաղթել, քանզի պետական կառույցները ոչ միայն երկրի տարածքում են, այլեւ նրանից դուրս` ի դեմս դեսպանատների ու հյուպատոսարանների, որ ներկայացնում են մեր պետությունը դրսում եւ մեր ժողովրդի համար անվտանգության ու պաշտպանության երաշխիք են ամենուր…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

28-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO