Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը
Ազգային գաղափարախոսություն՝ ռազմական բաղադրիչի մեծացմամբ
Հայ զինվորականը մշտապես փայլել է իր մարտական բարձր ոգով, կարողություններով ու անձնվիրությամբ։ Հայկական բանակը բազմիցս հերոսական դրվագներով հագեցած հաղթանակներ է տոնել։ Հաղթական ճակատամարտով է սկսվում նաեւ հայերիս պատմությունը, երբ Հայկ Նահապետը, ոչնչացնելով Բելին, սկիզբ է դնում հայկական քաղաքակրթությանը։
Այսօր նշում ենք Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնը՝ հայկական կանոնավոր բանակի կազմավորման 29 ամյակը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բանակն այնպիսի համակարգ է, որը մշտապես ներդրումներ է պահանջում. թեեւ դրանք ֆինանսական օգուտ չեն ենթադրում, սակայն հենց բանակի կենսունակությամբ է որոշվում պետությունների հետագա ճակատագիրը, իսկ հայկական բանակի պարագայում՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հետագա ճակատագիրն ու անվտանգությունը։ «Անկախությունից հետո այսքան տարիների ընթացքում այդպես էլ չձեւավորեցինք ազգային գաղափարախոսություն, որը կձեւակերպեր ազգային բանակ ունենալու տեսլականը։ Մինչդեռ պետք է ունենայինք ամբողջական ազգային-պետական գաղափար, այնպիսի ընդհանուր նշաձող, որին հասնելու ճանապարհին պետք է ձեռք բերեինք այն, ինչը հնարավորություն կտար քայլել ժամանակին համընթաց»,- ասաց նա։
Այսօր տեղի են ունենում «առանց հպում» պատերազմներ։ Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ պատրաստ չէինք դիմակայելու նման բնույթի պատերազմների մարտահրավերներին։ Հովհաննիսյանի խոսքով՝ դրա պատճառներից մեկն այն էր, որ չունեինք ազգային բանակի տեսլական, իսկ մյուս կողմից՝ մեր հույսը, ինչպես միշտ, դրել էինք զինվորի եւ սպայի բարձր ոգու վրա. «Պետք է խոստովանենք, որ այդ բարձր ոգին ո՛չ կրակող զենք է եւ ո՛չ էլ բարձր տեխնոլոգիաներ, որոնք կարող էին կիրառվել։ Դրանք մարտի դաշտում կարող են միայն դրվագային իրավիճակներ փոխել եւ դրվագային լուծումներ առաջարկել»։
Մարդկության ընդհանուր զարգացմանը զուգընթաց՝ բարձր տեխնոլոգիաները կիրառություն են գտնում նաեւ պատերազմներում։ Այսօր արդեն, մարդկային բանականությունից բացի, լայնորեն կիրառվում է արհեստականը։ Զրուցակիցս վստահ է, որ հաջորդ պատերազմը լինելու է արհեստական բանականության ավելի մեծ ընդգրկմամբ։ Օրինակ՝ ԱԹՍ-ները, որոնք լայնորեն կիրառվեցին արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, կարեւոր եւ որոշիչ դեր ունեցան պատերազմի ելքի վրա։ «Մենք չէինք պատրաստվել սրան, որովհետեւ կարծում էինք, թե այս տարածաշրջանում դժվար թե մուտք գործեն նմանատիպ տեխնոլոգիաները եւ կիրառվեն բանակում։ Իրականում «անհպում պատերազմն» արդեն մեր տարածաշրջանում է, եւ այն առաջին անգամ կիրառվեց հենց Արցախում»,- մանրամասնեց ռազմական փորձագետը։ Նկատենք, որ Արցախում պատերազմն իր բնույթով տարբերվում էր մինչեւ հիմա տեղի ունեցած բոլոր պատերազմներից՝ առանձնանալով մի շարք նորարարություններով։ Հովհաննիսյանը վստահ է, որ այս մեթոդը Թուրքիան կիրառելու է բոլոր այն հակամարտություններում, որտեղ ներգրավված է, ինչպես, օրինակ, Իրաքի հյուսիսում, Սիրիայում, Լիբիայում եւ այլն։ Եթե արցախյան պատերազմում հետախուզական ԱԹՍ-ները օդ էին բարձրանում, տեղում ֆիքսում կոորդինատները եւ հաղորդում համապատասխան կենտրոն, ապա առաջիկայում դրանք միայն հետախուզական չեն լինի, այլ առավելապես հարվածային։ Այս պարագայում արհեստական բանականությամբ առաջնորդվող զինատեսակները տեղում կհետազոտեն եւ կհարվածեն ինչպես շարժական, այնպես էլ՝ թաքնված թիրախներին։ «Սրա արդյունքում այլ որակի եւ բնույթի պատերազմներ են մեզ սպասվում»,- ընդգծեց զրուցակիցս։
Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյոք մարդկային գործոնը դուրս է գալու պատերազմական գործողությունների շղթայից։ Հովհաննիսյանը նկատեց, որ ԱԹՍ-ների օգտագործումից հետո անպայման գրոհի է անցնում հետեւակը, այսինքն՝ տարածքը «մաքրելուց» հետո այնտեղ ոտք է դնում զինվորը, որպեսզի իր ֆիզիկական ներկայությամբ վերահսկողության տակ վերցնի այն։ Այսպիսով՝ մերօրյա հիբրիդային պատերազմների ժամանակ կենդանի ուժը՝ զինվորներն անմիջապես չեն կրակում միմյանց վրա եւ առաջնային դերակատարություն չունեն, սակայն լուծում են իրենց առջեւ դրված մյուս խնդիրները։
Ազգային գաղափարախոսությունն այն հենքն է եւ ուղենիշը, որը երաշխավորում եւ ապահովում է հաղթանակների բարոյահոգեբանական կողմը։ Այդ իսկ պատճառով ինքներս պետք է ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում եւ ինչպես ենք նախատեսում ապահովել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների գոյությունն ու անվտանգությունը։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ պետք է գնանք ազգային գաղափարախոսության ռազմականացման ճանապարհով եւ շեշտը դնենք ռազմական բաղադրիչի վրա։ Դա ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ նպատակը պետք է լինի նշված ժամկետներում բանակի կարողությունների եւ սպառազինության բարձր շեմին հասնելը։ «Մեր առջեւ հստակ խնդիր պետք է դնենք, որ առաջնագծում ոչ թե զինվոր պահենք, այլ առաջնագծի պաշտպանությունն ու պահպանությունն ապահովենք ռոբոտներով։ Սրանք պետք է լինեն մեր մոտեցումների հիմքում՝ անկախ ամեն ինչից։ Այս նպատակի իրականացման համար չպետք է խնայվեն ֆինանսական միջոցները։ Ռազմական բաղադրիչն անփոփոխ պետք է լինի առաջնային եւ առանցքային»,- շեշտեց ռազմական փորձագետը։
Սպառազինություններից բացի, ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ հատկացնել ռազմագիտական վերլուծական մտքին։ Վերլուծական աշխատանքների շնորհիվ կարելի է կանխատեսել սպասվող իրադարձություններն ու զարգացումները, սպասվող պատերազմն ու դրա բնույթը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պաշտպանության նախարարության կառուցվածքում կարեւորագույն դեր պետք է հատկացվի վերլուծական մտքին։
Հովհաննիսյանը շնորհավորեց հայկական բանակի տոնի առթիվ մեր զինվորականությանն ու ժողովրդին՝ իր խորին ցավակցությունը հայտնելով արցախյան երկրորդ պատերազմում զոհված եւ նահատակված զինվորների ու սպաների ընտանիքներին։ «Չնայած ունեցանք տարածքային եւ մարդկային կորուստներ, սակայն մեծ հպարտությամբ կարող ենք ասել, որ այս պատերազմում մեր սպան եւ զինվորը, կամավորն ու պահեստազորայինն արեցին առավելագույնը։ Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը, որի շնորհիվ շատ ավելի աղետալի վիճակում չհայտնվեցինք։ Լիահույս եմ, որ ազգը հայոց բանակին չի ընկալում որպես պարտված բանակ, այլ հակառակը՝ որպես այս պահին մի փոքր թուլացած, բայց առաջիկայում ավելի հզոր եւ հաղթանակների պատրաստ։ Կամք եւ տոկունություն հայոց բանակին։ Փառք մեր զինվորին»,- ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 28-01-2021
|

փակել >>
|