Հայկական հաղթանակների խորհրդանիշ Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞
Այստեղ «Գորշ գայլերի» դպրոցի հիմնումն ուղղված է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման դեմ
Թուրքիան ոչ միայն երկարաժամկետ առումով ապահովել է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում, այլեւ պարզվում է, որ լրջորեն տրամադրված է զբաղվելու ադրբեջանական հասարակության դաստիարակությամբ: Թուրքիայում աջակողմյան ուժերը ներկայացնող եւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնազավթած Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։
Այս հայտարարությունը մեկ անգամ եւս փաստում է, որ արցախյան պատերազմի ելքը մեծապես որոշած Թուրքիան պլանավորում է այդ տարածքները բնակեցնել Սիրիայի թուրքմեններով եւ այն վերածել իր ռազմական հենակետի: Վերջինս հարմար պլատֆորմ է Հայաստանի եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ Իրանի ու Ռուսաստանի դեմ գործողությունների համար:
Սակայն Թուրքիան ցանկանում է ամբողջովին իր ազդեցության տակ վերցնել Ադրբեջանը եւ նախատեսում է այդ նպատակով զբաղվել նաեւ ադրբեջանական հասարակության դաստիարակությամբ: Գաղտնիք չէ, որ բազմազգ եւ ընդամենը 100 տարվա կյանք ունեցող Ադրբեջանի հասարակությունը չունի ընդհանուր գաղափարախոսություն: Վերջին 30 տարիներին այդ պետության ժողովրդին դաստիրարակում էին հակահայկական քարոզչությամբ եւ Արցախը վերադարձնելու տեսլականով: Ներկայում ստացվում է, որ ադրբեջանցի ժողովրդի ձեւավորման գործն իր ձեռքն է վերցնում Թուրքիան: Իսկ վերջինիս հարկավոր է նեոօսմանյան գաղափարախոսության համար պատերազմելու եւ շեհիդ դառնալու պատրաստ ադրբեջանցի, ինչպես Սիրիայում գրաված տարածքների թուրքմենները, որոնց Էրդողանն այսօր օգտագործում է տարբեր պատերազմներում:
Սա է հիմնական նպատակը, որ որոշել են Շուշիում՝ հայ ժողովրդի նորագույն պատմության հաղթանակների խորհրդանիշ քաղաքում, հիմնել թուրքական ազգայնական դպրոց: Նույնիսկ բուն Թուրքիայում, ժողովրդավարության կեղծ շղարշ ապահովելու համար, այս ազգայնական շարժման տարածումը չի խթանվում, եւ այդ իրողության պայմաններում 9-ամյա դպրոց է բացվում Շուշիում: Թուրքիայի այս ագրեսիվ պահվածքը ուղղված է նաեւ քաղաքակիրթ Եվրոպայի դեմ, որտեղ արգելվում է «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը: Մասնավորապես, նման սահմանափակող գործողությունների են դիմել Ֆրանսիան եւ Գերմանիան, որտեղ հատկապես շատ են այդ ծայրահեղական շարժման հետեւորդները:
Մյուս կողմից էլ այդ քայլն ուղղված է Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ: Վերջինիս շրջանակներում նախատեսված է փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր, եւ այս դեպքում դժվար է պատկերացնել Շուշիի հայկական բնակչության վերադարձն ու խաղաղ գոյակցությունը մի քաղաքում, որտեղ ազգայնական, նաեւ հակահայկական ոգով սերունդ է դաստիարակվում:
Այս ամենը փաստում է, որ չնայած հնչող հայտարարություններին՝ Թուրքիան չի նախապատրաստվում տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 28-01-2021
|

փակել >>
|