Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը

Նրա ֆիլմերում բառեր չկան, բայց դրանք խոսում են համամարդկային լեզվով

«Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող: Իհարկե, կարելի է նախեւառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետեւ երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է: Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին: Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով… Ընդ որում, ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքն ունի, մարդկության եւ այս մոլորակի ճակատագրի մասին խոսելու իրավունքն ունի, որովհետեւ նկարել է «Մենքը» եւ «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել…»:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ, կինոգետ

Որքան պակասավոր պիտի լիներ հայ կինոարվեստը, եթե հայոց Շիրակ աշխարհը ծնած չլիներ իր հերթական հանճարներից մեկին՝ խոշոր գեղագետ, վավերագրական կինոյի աստված, դերասան ու սցենարիստ Արտավազդ Փելեշյանին: Նրա օրհնյալ ծնունդը 1938 թվականի փետրվարի 22-ին է, Գյումրիում: Մասնագիտական կրթությունն ստացել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Քրիստիի արվեստանոց): Տակավին ուսանողական հասակում նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակների են արժանացել՝ ճանաչում ու հեղինակություն բերելով հեղինակին: 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել վավերագրական հատվածը: Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել է «Աշնանային հովվերգություն» կինոնկարը:
Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր, իսկ 1988-ին հրատարակված «Իմ կինոն» գիրքը, որն արժանացել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների առաջին մրցանակի, ներառելու էր նրա տեսական աշխատանքներն ու սցենարները: Փելեշյանական ֆիլմերում վերացված են խաղարկայինի եւ վավերագրականի միջեւ սահմանները՝ երկուսն էլ մոնտաժվելով իբրեւ իրական բանաստեղծական հյուսվածք կամ էություն: Գեղարվեստական ինքնատիպ ոճով եւ կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով են առանձնանում ուսումնառության տարիներին նկարահանած «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը: Դրանք 1964-1967 թթ. արարումներ են:
1969-ին է ստեղծվել «Մենք» համբավավոր ֆիլմը, որն արժանացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի: Այս ֆիլմում Փելեշյանն առաջին անգամ է օգտագործել դիստանցիոն մոնտաժի հիմնատարրերից. նախընտրել է կարեւոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ ակնդիրի վրա ունենում են առավելագույն ներգործություն: Կինոաշխարհի կախարդներից մեկը՝ Սերգեյ Փարաջանովը նրան անվանելու էր «բացառիկ կինոհանճար…»: Իսկ այս բնագավառի օտարազգի մեկ այլ դեմք՝ Գոդֆրի Ռեջիոն խոստովանել է. «Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է: Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը: Դժվար է ասել որն է ամենալավը… Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա՝ գնդակերպ շանթեր…»:
Փելեշյանական արվեստով կախարդված օտարազգին այդ շանթերը տեսել է նրա վերը հիշատակված եւ «Բնություն», «Կյանք», «Վերջը», «Աստված Ռուսաստանում», «Մեր դարը», «Աստղային պահ», «Բնիկներ», «Երազանք», «Մարդկանց երկիրը» կինոարարումներում: Արարումներ, որոնք արժանացել են միջազգային տասնյակ ու տասնյակ բարձրագույն մրցանակների, իսկ իր գործունեության, հրատարակած ստեղծագործությունների մասին գրքեր են գրվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Մեքսիկայում: Մեծ գեղագետի՝ կինեմատոգրաֆում թողած ժառանգությունը հետայսու ոչ միայն մերն է, այլեւ համայն աշխարհինը: Աշխարհը նաեւ Արտավազդ Փելեշյանով ճանաչեց հային ու Հայաստանը:
Երկարակեցություն մաղթենք վավերագրական կինոյի դասականին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

20-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO