Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.04.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը

Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. փետրվարի 15-17-ը:
Նախ` հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքը՝ 1-5 բալանոց սանդղակով: «Ներկայացված են միջին գնահատականները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.8 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.3 բալ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1.7 բալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1.7 բալ, «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2.2 բալ, ,Լուսավոր Հայաստանե-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1.8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1.5 բալ, ,«այաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1.6 բալ, «Հայ յեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.6 բալ»,-ասաց Նավասարդյանը:
Նա հայտնեց, որ նշված բոլոր քաղաքական գործիչներն էլ միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չկա դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ:
Առկա քաղաքական վիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարել հարցվածների 37.1 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ է» տարբերակը ընտրել է 21.3 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ չէ» նշել է 13.6 տոկոսը եւ «ընդհանրապես անհրաժեշտ չէ» տարբերակը նշել է 19.7 տոկոսը: Այսպիսով՝ մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա:
Քաղաքացիներին նաեւ առաջարկվել են տարբերակներ, թե արտահերթ ընտրությունների անցկացման ո՞ր տարբերակն են համարում ընդունելի կամ ճիշտ: «41.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության եւ 7.9 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է իրականացվեն ընդդիմության առաջարկած ժամանակավոր կառավարության կողմիցե»-ասաց Նավասարդյանն ու հավելեց՝ այս հարցին դժվարացել է պատասխանել գրեթե 14 տոկոսը, այլ տարբերակները եղել են 8.9 տոկոս:
Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարություն է տարածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Քաղաքացիներին հարցրել են, թե արդյոք համաձա՞յն են այդ որոշման հետ: 28.2 տոկոսը նշել է, որ լիովին համաձայն է, ավելի շուտ համաձայն է եղել 11.7 տոկոսը, ավելի շուտ համաձայն չէ 15.9 տոկոսը, «ընդհանրապես համաձայն չէ» տարբերակը նշել է 35 տոկոսը: Այսինքն՝ մոտ 51 տոկոսը համաձայն չէ այդ որոշման հետ: 9.2 տոկոսը դժվարացել է այդ հարցին պատասխանել:
Քաղաքացիներին հարցրել են նաեւ՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, ո՞ր կուսակցությանը կտան իրենց ձայնը: «Իմ քայլը» խմբակցությանը» տարբերակը նշել է 33.1 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2.6 տոկոսը, «Հայաստանի հանրապետական կուսակցությանը» նշել է 2.2 տոկոսը, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 2.2 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.7 տոկոս, «Սասնա ծռեր»՝ 0.4 տոկոս, «Քաղաքացու որոշմանը»՝ 0.2 տոկոս եւ այլն: Եղել են նաեւ անհատներով պատասխաններ, 5.6 տոկոսը նշել է, որ ձայնը կտա Ռոբերտ Քոչարյանին, 0.9 տոկոսը՝ Վազգեն Մանուկյանին: «Ոչ մեկին չեն քվեարկելու» տարբերակն ընտրել է հարցվածների 27.2 տոկոսը, այլ տարբերակները նվազ տոկոսներով են:
«Հասարակության շուրջ 40 տոկոսը չի կողմնորոշվում, չի գտնում կուսակցություն, ում կարող է ձայն տալ»,-նշեց Նավասարդյանը:
Հարցվածների 38.8 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա» տարբերակը նշել է 43.6 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 17.6 տոկոսը: Նավասարդյանը նկատեց, որ եթե նախորդ հարցման ընթացքում՝ նոյեմբերի 13-ին միայն 35 տոկոսն է ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա հիմա այդ ցուցանիշը գրեթե 8 տոկոսով աճել է:

20-02-2021





17-04-2021
Բանակցություններում դրական տեղաշարժ Է նշմարվում
Ապրիլի 15-ին, մեկ օր ուշացումով, Վիեննայում վերսկսվել է Իրանի ...


17-04-2021
Կատարելագործվում են մատչելի հիպոթեքային վարկերի համակարգերը
Դյուրինացվել է քաղաքացուն եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Այն ...


17-04-2021
Հին մայրցամաքում սկսել է գործել թուրքական ականը
Քարոզիչները կոչ են անում չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները



17-04-2021
Նախիջեւան, Արցախ…
Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ

Տարիներ առաջ ...


17-04-2021
Բարեկամություն թրքական ձեւով կամ՝ կայենական խարանի թունոտ հրապույրը
Թշնամին թշնամի է` յուրային թե օտար, հավասարապես վտանգավոր…



17-04-2021
Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ
Պետության կայուն զարգացման հեռանկարը

Նախորդ դարի 90-ականների ...


17-04-2021
Հայրենաշինության նվիրյալը
…Երբ հանճարն էր արտասվում հպարտության արցունքներով

«Շնորհիվ նրա ...



17-04-2021
«Մենք աննախադեպ մի երեւույթ ունենք»
Զոհվածներին լավագույն պատասխանը նրանց ...

17-04-2021
ՀՀ նախագահի այցը Վրաստան
«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ ...

17-04-2021
Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ ...

17-04-2021
Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումը բացառվում է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO