Հանդիպում կուրսանտների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ եւ հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային եւ զորանոցային պայմաններին:
Նա զրուցել է նաեւ համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, պատասխանել կուրսանտների հարցերին:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ, ներկայացրել զինված ուժերի առջեւ ծառացած մարտահրավերները, պատասխանել կուրսանտներին հետաքրքրող հարցերին:
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ հանդիպումների ընթացքում, կարեւորելով ռազմական կրթության դերը զինված ուժերի հմուտ եւ բանիմաց սպայի կայացման գործում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նման հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:
20-02-2021
|

փակել >>
|