Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանրապետությունում ստեղծվում է արյան ռեեստր

Բարձրացվում է օգտագործման համար պիտանի առկա արյան բաղադրամասերի մասին տեղեկացվածության մակարդակը

Արցախյան պատերազմը վեր հանեց առողջապահության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող մի շարք հարցեր: 44 օրերի եւ դրան հաջորդող ժամանակահատվածում վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար պարբերաբար առաջանում էր համապատասխան կարգի արյան անբավարարություն: Հայաստանի արյան ծառայության ստորաբաժանումներում տարեկան մոտ 10 000 անձից հավաքվում է ավելի քան 25 000 միավոր արյան բաղադրամաս: Խնդիրն այն է, որ այդ ստորաբաժանումները գործում են առանձին, չեն տիրապետում այլ ստորաբաժանումներում առկա պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը: Տարանջատված գործելու հանգամանքը հնարավորություն չի տալիս օպերատիվ կերպով ճշտելու համապատասխան այրան բաղադրամասի առկայությունը: Մյուս կողմից էլ, ըստ առողջապահության նախարարության, ժամկետանց լինելու պատճառով բավականին բարձր է արյան բաղադրամասերի խոտանման դեպքերի թիվը:
Ըստ ոլորտի լիազոր պետական մարմնի՝ բացակայում է կապը արյան ծառայության ստորաբաժանումների եւ մյուս բժշկական կենտրոնների, մասնավորապես՝ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային, մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային եւ թոքաբանության ազգային կենտրոնների միջեւ: Այդ կապի բացակայությունը բարդացնում է արյան դոնորների ընտրության հարցը, դժվարացնում վարակակիր անձանց հայտնաբերումը, ինչի հետեւանքով պետությունը ստիպված է լինում լրացուցիչ ծախսեր կատարել: Այս կաեւոր խնդիրը լուծելու համար առողջապահության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել «Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Ընդունվող կարգում ասվում է, որ արյան ռեեստրն առցանց էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որին համակարգչային ցանցով միացած են առողջապահության նախարարությունը, արյան դոնորություն եւ փոխներարկումային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները, «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» եւ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ները, ինչպես նաեւ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Արյան ռեեստրը վարելու է «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն: Սահմանվում է, որ արյան դոնորին վերաբերող գրանցված տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք եւ կարող է տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով: Ռեեստրը կազմված է երկու ենթաբաժնից` դոնորության եւ փոխներարկման տվյալների բազաներից: Արյան ռեեստրը վարողին հասանելի է բազաներում գրանցված տեղեկության ամբողջ ծավալը, իսկ արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններին հասանելի են դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի միավորների քանակի, դրանց պիտանելիության ժամկետների, խմբի եւ ռեզուս գործոնի վերաբերյալ տեղեկությունը, արյան դոնորների առողջական վիճակի՝ արյունատվության հակացուցման վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաեւ դոնորների արյունատվության օրը, ամիսը, տարին եւ իրենց արյունից ստացված բաղադրամասերի անվանումն ու միավորների քանակը:
Փոխներարկումային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին հասանելի են դոնորության տվյալների բազայում գրանցված Հայաստանի Հանրապետությունում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի միավորների քանակի, դրանց պիտանելիության ժամկետների, խմբի եւ ռեզուս գործոնի վերաբերյալ տեղեկությունը եւ տվյալների բազայում գրանցված դոնորական արյան փորձանմուշի հետազոտության արդյունքների եւ վարակային անվտանգության վերաբերյալ տեղեկությունը:
Արյան ռեեստրից տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն դոնորը` իրեն վերաբերող տվյալների մասով, ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը` ռեցիպիենտին վերաբերող տվյալների մասով, Հայաստանի ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, դատարանները` օրենքով սահմանված կարգով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ռեեստրի ստեղծման արդյունքում արյան ծառայության ստորաբաժանումները եւ փոխներարկումային բուժօգնություն իրականացնող բուժհաստատությունները մշտապես տեղեկացված կլինեն օգտագործման համար պիտանի առկա արյան բաղադրամասերի մասին եւ ժամանակին կլրացնեն արյան պաշարները՝ դրանով լուծելով պատերազմական եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքում առաջացող պահանջարկի բավարարման հարցը: Այն նաեւ կօգնի վաղաժամ հայտնաբերել վարակակիր դոնորներին եւ ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ վարակի տարածման դեմ: Մյուս կողմից էլ՝ դոնորի մոտ հակացուցումների հայտնաբերման փաստը հասանելի կլինի արյան ծառայության այլ ստորաբաժանումներին, ինչն էլ թույլ կտա բացառել դոնորի արյունատվությունը այլ տեղերում:
Արյան ռեեստրի ստեղծումը թույլ կտա վերահսկել դոնորների արյունատվությունների հաճախականությունը եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը կնպաստի դոնորի առողջության պահպանմանը: Նաեւ հնարավորություն կստեղծվի վերլուծելու արյունատվության եւ փոխներարկման ժամանակ առաջացած բարդություններն ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

20-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO