Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՊՆ


Հնդիպումներ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:
Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ պատրաստ է ներդրում կատարել այդ ձեւաչափով բանակցությունների ակտիվացմանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:


ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:

23-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO