Հայ մարմնամարզուհիների մոսկովյան մեկնարկը
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիները նոր մրցաշրջանը սկսեցին Մոսկվայում անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցությամբ։
Վարկանիշային համարում ունեցող մոսկովյան «Գրան պրի»-ին ներկայացել էին շուրջ 20 երկրի ուժեղագույն մարզուհիներ։ Մեծահասակների մրցումների անհատական բազմամարտում Սիլվա Սարգսյանը բոլոր չորս վարժությունների կատարման հանրագումարում վաստակելով 73,20 միավոր՝ 23 նազելիների հաշվարկում ճանաչվեց 17-րդը։ Նա առավել հաջողեց օղակով վարժությունում, որից զբաղեցրեց 15-րդ տեղը։ Ժապավենով մրցաձեւում 18-ամյա երեւանցին 17-րդն էր, իսկ գնդակով եւ գուրզերով՝ 19-րդը։ Առաջին երեք տեղերը պահպանեցին ռուսաստանցի մարզուհիները՝ Դինա (109,00) եւ Արինա (107,60) Ավերինա քույրերը ու Լալա Կրամարենկոն (104,45)։ Քույրերն աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնուհիներ են։ Կրտսեր տարիքի աղջիկների մրցումներում Միլենա Ասրյանը եւ Անժելիկա Կարախանյանը բազմամարտում վաստակելով համապատասխանաբար 72,20 ու 63,05 միավոր՝ գրավեցին 9-րդ եւ 11-րդ տեղերը։ Հաղթեց ռուս Աննա Պոպովան՝ 91,85 միավոր։ Տարիքային այս խմբում ուժերը փորձեց 15 մարզուհի։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
23-02-2021
|

փակել >>
|
 |
02-03-2021 Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա Որոնք են Հայաստանի անելիքները
ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...
|
 |
02-03-2021 Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել
Հայի մի ...
|
 |
02-03-2021 Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում
|
 |
02-03-2021 «Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա» «Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...
|
 |
02-03-2021 Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...
|
 |
02-03-2021 Հայ երգի ժրաջան մշակը «Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»
Հայ երաժշտական արվեստում ...
|
 |
02-03-2021 Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը» Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...
|
|