Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ԼՂՀ


Պատահածը լրջագույն դաս պիտի լինի բոլորիս համար

Ստեփանակերտում նշվել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձը

Փետրվարի 21-ին, ինչպես 33 տարի առաջ, ժողովուրդը մեկ մարդու պես դուրս էր եկել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` վերահաստատելու պատմական արդարությունը եւ մայր Հայաստանին վերամիավորվելու իր հաստատակամ վճիռը: Հայաստանի ու Արցախի պետական դրոշներով գրեթե նույն կարգախոսներն էին հնչում հանրահավաքի մասնակիցների շուրթերից, եւ նրանց գլխավերեւում պահվող պաստառներն ու մյուս գրություններն ազդարարում էին արցախահայության անցած 33-ամյա բարդ, փորձություններով ու դժվարություններով, նաեւ` ձեռքբերումներով լի անցած ճանապարհի մասին:
Վերարժեւորելով ու վերաիմաստավորելով պայքարի տարիները, Արցախյան շարժման առաջամարտիկները հպարտությամբ անդրադարձան Արցախի, հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող` 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած պատմական որոշմանը, բարձր գնահատեցին պատգամավորների, բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների խիզախումն ու հաստատակամությունը:
«Մեր ժողովուրդը միասնաբար ոչ ասաց Ադրբեջանի բռնապետությանը եւ Մոսկվայից պահանջեց Արցախը դուրս բերել Ադրբեջանի կազմից ու վերամիավորել Հայաստանին, - ասում է շարժման ակտիվ մասնակից, Հայկական ԽՍՀ նախկին պատգամավոր Համլետ Գրիգորյանը: - Ցավոք, Բաքուն թշնամաբար արձագանքեց մեր օրինական պահանջին եւ սպառնաց հաշվեհարդարով, ինչը չուշացավ: Ստեղծված բարդ իրավիճակից ելնելով՝ հետագայում անկախություն հռչակեցինք` առաջին հերթին նկատի առնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Սակայն տարաձայնությունները քաղաքակիրթ ձեւով կարգավորելու փոխարեն Ադրբեջանը գերադասեց պատերազմ սանձազերծել Արցախի դեմ, էթնիկ զտումներ իրականացնել, բնակչությանը տեղահանել մշտական բնակավայրից եւ Նախիջեւանի ճակատագրին արժանացնել: Մենք չէինք կարող ենթարկվել նման նվաստացման ու ստրկացման, եւ ազգովի պայքարի ելանք հայրենիքը փրկելու: Ցավոք, հնարավոր չեղավ ծանր կորուստներից խուսափել»:
Ավագներին այսօր փոխարինում է երիտասարդ սերունդը, որն իրեն հերոսաբար դրսեւորեց 44-ամյա դաժան պատերազմում եւ, հավատարիմ 1988-ի ազատագրական շարժման առաջնորդների պատգամներին, պատրաստ է իր հանգրվանին հասցնել համաժողովրդական պայքարը: «1991-1994 թվականներին հայկական զինված ուժերը ոչ միայն հաջողությամբ կասեցրին թշնամու լայնածավալ ռազմագործությունները, այլեւ ազատագրեցին հակառակորդի հսկողության տակ գտնվող մեր պատմական հողերը, նրան ստիպեցին ծնկաչոք հրադադար խնդրել: Բայց ազերիները դասեր չքաղեցին պարտությունից եւ 2016-ի ապրիլին դարձյալ հարձակում գործեցին մեր սահմանների վրա: Այս անգամ եւս Ադրբեջանը Ռուսաստանին դիմեց զինադադար հաստատելու խնդրանքով: Ասել է թե` երկու պատերազմների դեպքում էլ հաղթեց հայի միասնական ուժը, - ասում է արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, փոխգնդապետ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Սամվել Հարությունյանը:- Դժբախտաբար, 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մենք ծանր կորուստներ, մեծաթիվ զոհեր ու վիրավորներ ունեցանք: Կորցրինք արյան գնով նվաճած մեր հայրենիքի զգալի մասը, ինչի հետ հաշտվել հնարավոր չէ: Մենք, որ սովոր ենք միմիայն հաղթել, մինչեւ հիմա դժվարանում եմ ընկալել, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում մեր ուժերը զիջեցին դիրքերը: Սա լրջագույն դաս պիտի համարվի բոլորիս համար, եւ անհրաժեշտ հետեւություններ պիտի անենք»: Հայրենիքի զինվորը կարծում է, որ անզիջում պայքարի ընթացքում ձեռք բերված ազատությունն ու անկախությունն ամեն գնով պիտի պահպանվեն եւ սակարկման ենթակա չեն: Ասում է. «Հայրենիքը վիրավոր է, ու մենք պիտի բուժենք նրա վերքերը, շենացնենք եւ զորացնենք»:
Հանրահավաքի մասնակիցները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, կենտրոնական հրապարակից շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել արցախյան երեք ազատամարտերում նահատակված հայորդիների շիրիմներին: Ապա Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ոգեկոչման կարգ է կատարել, աղոթել հայրենիքի ազատության համար նահատակված զավակների հոգու հանգստության համար:
Ի դեպ, ԱՀ նախագահի հրամանագրով, արցախյան շարժման մի խումբ ակտիվ մասնակիցներ պարգեւատրվել են պետական պարգեւներով: Շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանն ու Վիգեն Շիրինյանը հետմահու արժանացել են «Արցախի հերոս» բարձր կոչմանը:

Դավիթ Միքայելյան
Ստեփանակերտ

23-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO