Ռազմական էքսպանսիային հաջորդում է Թուրքիայի տնտեսական ներխուժումն Արցախ
Չնյած որոշ դիմադրության նշանների՝ Ադրբեջանը չի հրաժարվի Անկարայի տնտեսական աջակցությունից
Կանխատեսելի էր, որ Արցախի Հանրապետության տարածքներ Թուրքիայի ռազմական էքսպանսիային հետեւելու էր նաեւ տնտեսական ներխուժումը: Այդ երկիրն Անդրկովկասում առաջին հերթին ցանկանում է ամրապնդվել տնտեսապես, որն այնտեղ ներկա գտնվելու ավելի երկարաժամկետ հիմքեր կապոհովի նրա համար: Դրա ակնառու դրսեւորումներն առկա են Վրաստանում: Չնայած արցախյան պատերազմը նոր է ավարտվել, եւ վաղ է խոսել դրա հետեւանքների վերացման մասին, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաեւ իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ:
Նախորդ շաբաթ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել էր «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորումը»: Զարմանալի չէր, որ այդ միջոցառմանը մասնակցում էին երկու թուրքական պետությունների ղեկավար կազմերը: Խորհրդանշական էր նաեւ, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա եւ հենց այդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Այն, որ Ադրբեջանը չէր հրաժարվելու նաեւ տնտեսական հարցերում Թուրքիայի օգնությունից, կանխատեսելի էր, քանի որ այդ երկիրն իր ռեսուրսների մեծ մասը վատնեց արցախյան պատերազմում: Ներկայում օկուպացված տարածքների մասին իր բարձրագոչ հայտարարությունները կյանքի կոչելու համար Ալիեւը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած: Նա սկսել է նույնիսկ իր երբեմնի մերձավոր մեծահարուստների նկատմամբ քրեական գործեր հարուցելով մեծ գումարներ կորզել ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Սպասելի էր, որ Ադրբեջանն առնվազն չի մերժի Թուրքիայի տնտեսական աջակցությունը, չնայած արդեն շղարշազերծվում են այն անհամաձայնությունների առաջին պտուղները, որոնք առկա են այս երկու պետության միջեւ: Սպասվում էր, որ արցախյան պատերազմի ելքը փաստացի որոշելուց հետո Էրդողանը մեծ գին էր պահանջելու Ադրբեջանից: Դրանք ուղիղ հարվածելու էին Ադրբեջանի ինքնիշխանությանը, ինչը եւ ներկայում ավելի տեսանելի է դառնում: Թուրքական կողմը գոնե ձեւականորեն չի պահպանում դիվանագիտական տարրական նորմերն իր «փոքր եղբոր» հանդեպ: Դա առավել ակնառու դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հունվարի 16-ին հայտարարեց Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները, սոցցանցերում էլ գրել, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում 9 դասասենյակով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած թուրք ազգայնականների պատվիրակությունը Բաքվում էր՝ ծրագրերը տեղում քննարկելու համար։
Դրան հաջորդեց Ալիեւի մեծ հարցազրույցն ընդամենը մեկ հարցի՝ Շուշիի զարգացման սեփական տեսլականի շուրջ: Ողջ հարցազրույցի ուղերձն այն էր, որ Ադրբեջանն է որոշելու զավթած տարածքների, մասնավորապես՝ Շուշիի զարգացման ուղին: Ալիեւի քննադատությունն ուղղված էր իր երկրի տարբեր պաշտոնյաներին, ովքեր, իբր, իրենց ծրագրերն են առաջարկում Շուշիի զարգացման մասով, ինչն ինքը մերժում է, բայց ակնհայտ էր, որ այդ մեկ հարցի շուրջ շոու-հարցազրույցի հասցեատերը Թուրքիան էր:
Սակայն եթե դպրոցի հարցով Ալիեւը փորձի դիմադրել, ապա տնտեսական աջակցությունը չի կարողանալու մերժել: Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայն իր ելույթում արդեն շրջանառել է «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը եւ շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանալու։
Թուրքիա-Ադրբեջան գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ հայտարարել է, որ առաջիկայում Արցախի օկուպացված տարածքներն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ են լինելու։ Ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Արցախ։ Աքաթը շեշտել է, որ Արցախն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ՝ պարտականություն։
Ադրբեջանի վարչապետին ընդունել էր նաեւ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը: Վերջինս հայտնել էր, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձեւավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն եւ համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառությունների վրա: «Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ եւ անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,- ասել է նա:
Մեջլիսի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանը Ադրբեջանի փոխարեն պատասխանել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին հայտարարությանը, ինչպես նաեւ ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու եւ դրան աջակցելու համար:
Այսպիսով՝ Թուրքիան սկսում է տնտեսական էքսպանսիան Արցախի օկուպացված տարածքներ եւ ակնկալում է հայկական կողմի կառուցողական մոտեցումը՝ ակնարկելով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը: Սակայն խնդիրն այն է, որ թուրքական երկու պետություններն իրենք են հեռու կառուցողականությունից, նախ՝ կոշտ ռազմական հռետորաբանությամբ, ներքին կոմունիկացիաները փակ պահելով, ինչպես նաեւ պատերազմից մի քանի ամիս անց էլ մեծ թվով ռազմագերիներ պատանդ պահելով: Նման իրավիճակում անտրամաբանական է տնտեսական համագործակցության, առավել եւս՝ ագրեսիայի ենթարկված կողմի կառուցողականության մասին խոսելը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 23-02-2021
|

փակել >>
|