Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ Արեցցո) քաղաքապետարանի մոտակայքում տեղադրվել է «Հայ կինը» քանդակը: Այդ մասին իր «Facebook»-յան էջում հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Այդ կոմպոզիցիան ստեղծել է Իտալիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Իր ստեղծագործությունում նա մարմնավորել է մոր կերպարը՝ մոր, ով միշտ պաշտպանում է իր զավակներին, աշխարհի որ անկյունում էլ նրանք գտնվեն:
Կավրիլյա քաղաքի ղեկավար Իվանո Ֆերրիի այս նախաձեռնությունը, անշուշտ, կարելի է միայն ողջունել:
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
24-02-2021
|

փակել >>
|