Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը

Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ճիշտ իրականացնել արվեստագետների սերնդի «հերթափոխը»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի հետ է: Արդի հայ կերպարվեստում հայտնի անուն դարձած Շմավոն Շմավոնյանը ծնվել է 1953 թ. փետրվարի 22-ին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում: Նկարել սկսել է յոթ տարեկանից: Նրա կտավներից գտնվում են ԱՄՆ-ի Սենատում: Ստացել է պարգեւներ, մեդալներ ու պատվոգրեր, ունեցել բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
-Հարգելի՛ պարոն Շմավոնյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք ի՞նչ կմաղթեիք մշակույթի գործիչներին, արվեստագետներին:
-Շնորհակալ եմ անչափ: Մշակույթի վաստակաշատ գործիչներին առաջնահերթորեն կմաղթեմ ստեղծագործական մեծ եռանդ, ի փառս մեր երկրի, որովհետեւ մենք՝ արվեստագետներս, պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք եւ պետք է նայենք առաջ, լցվենք լավատեսությամբ, ունենանք ստեղծագործական նվաճումներ եւ առանց հապաղելու ավելացնենք մեր ունեցածը՝ ի բարօրություն մեր ժողովրդի եւ մեր Հայաստան աշխարհի: Չէ՞ որ այսօր լավատեսությունն ու ոգեւորությունն են հաղթելու: Հենց դրանով պետք է շարժվենք առաջ դեպի ապագա: Մեր աշխատանքներով ու գործերով պետք է միշտ փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը:
-Արվեստագետների համար այսօր ինչպիսի՞ մթնոլորտ է ստեղծագործելու համար:
-Այսօր իրավիճակը բոլորս էլ հասկանում ենք, որ բարդ է: Պետք է ուժ ունենանք՝ հաղթահարելու այն ողբերգությունն ու կորուստները, որ ունեցանք: Արվեստագետը պետք է միշտ նայի առաջ: Այո՛, պետք է ընդունենք, որ ստեղծագործողի համար իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Այսօր արվեստագետը պետք է ունենա գոնե բավարար պայմաններ ստեղծագործելու համար, որովհետեւ, վերջիվերջո, Հայաստան երկիրն աշխարհում ճանաչում են հենց իր մշակույթով:
-Պարո՛ն Շմավոնյան, իսկ մեր մշակույթի վաղվա օրն ինչպե՞ս եք տեսնում եւ ի՞նչ կմաղթեք երիտասարդ նկարիչներին:
-Մեր մշակույթի վաղվա օրվա որակը կախված է այն բանից, թե ինչպիսի հետաքրքրություն կունենան գալիք սերունդները: Պետք է կարողանանք ճշգրիտ աշխատել, քանի որ աշխատանքն է միշտ գնահատվում: Գալիս է նկարիչների որակապես նոր սերունդ, որը մեծ ձգտում ու տաղանդ, յուրահատուկ մտածողություն ու աշխարհընկալում ունի: Այդ սերնդին մենք պետք է քաջալերենք, գոտեպնդենք, որ կարողանանք ճիշտ իրականացնել արվեստագետների սերնդի «հերթափոխը»: Նրանց շնորհիվ կունենանք արվեստի ինքնատիպ գործեր եւ հարատեւ մշակույթ:

Հարցազրույցը՝ Մարիամ ԱՎԱԳՅԱՆԻ

24-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO