Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախքան նախարարության գործունեության քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարեւորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, եւ պետք է ուղիղ ասել, որ մարդու քաղաքակրթական ցանկացած գործունեություն ինչ-որ իմաստով հակաբնապահպանական երեւույթ է: Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, եւ այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետեւանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետեւելն է եւ դա ապահովելը:
Իհարկե, պետք է ասել, որ, ցավոք, այս չափանիշներով չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլեւ մեզ համար ցանկալի իրավիճակում, եւ այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք: Բայց, մյուս կողմից, չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել: Ես հասկանում եմ, որ իմ բերած օրինակները երբեմն շատ սուր են, շատ գրոտեսկային են, բայց այս շենքը, որտեղ հիմա մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ կառուցվելու, պլանավորման փուլից սկսած մինչեւ հիմա, որ կանգնած է: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է կուսական բնություն, եւ չմոռանանք, որ այն քարը, որը դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից, շինանյութերը եւ ամեն ինչը, խողովակները, փայտը՝ ամեն ինչը կորզվել են բնությունից: Բայց այս պրիմիտիվ արձանագրումները շատ կարեւոր են, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել: Բայց կարելի է նաեւ բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները, շահույթները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման եւ շրջակա միջավայրի պահպանման վրա: Այս բարդ խնդիրների ամենօրյա իրագործմամբ դուք եք զբաղվում, հարգելի գործընկերներ, եւ այսօր հաճույքով կլսենք ձեր ծրագրերի, ամենօրյա աշխատանքների, հաջողությունների եւ մարտահրավերների մասին»:
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է ոլորտի ընթացիկ բարեփոխումները: Դրանցից առաջնային կարեւորություն ունեցողներից են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսվում է շենք-շինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում եւ ձկնապաշարների զարգացում: Արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման եւ շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել է եւ տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Աշխատանքները շարունակվում են:
Ամփոփվել է Սեւանա լճում սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը: Դրա շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվել ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ, արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020 թ. սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ որսի արգելքի մեկնարկը, շուրջ 265 շահառու քվոտավորված եւ օրինական կերպով որսացել են մոտ 205 տ սիգ: Այսկերպ գործարարները հնարավորություն են ստացել նաեւ օրինական ճանապարհով արտահանում իրականացնել: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում, գրեթե նույն քանակով քվոտավորում ձկնորսներին՝ որպես արդյունագործական ձկնորսության պաշար: Առաջիկայում կներկայացվի կառավարության որոշման նախագիծ՝ երկրորդ փուլը մեկնարկելու վերաբերյալ:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ զեկուցվել է, որ 2021 թ. արձանագրվել է Սեւանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը, եւ ընթացիկ իրավիճակն անցյալ տարվա համեմատ դրական դինամիկա է արձանագրել: Նիկոլ Փաշինյանը, Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարեւորել է հետեւողական աշխատանքը եւ ինչպես առկա, այնպես էլ կանխատեսումների հիման վրա ձեւավորվող տվյալների թվայնացումը: «Թվային մոդելի առկայությունը թույլ կտա մեծացնել աշխատանքի արդյունավետությունը»,-կատել է վարչապետը եւ հանձնարարել աշխատել այս ուղղությամբ:
Այնուհետեւ վարչապետին զեկուցվել է անտառպահպանման, անտառվերականգնման եւ անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին: Այս համատեքստում ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները: Նշվել է, որ ներկայում 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսավարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի եւ անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառի» միջոցներով, այսինքն՝ ՊՈԱԿ-ը, իր բյուջեի հաշվին, հավելյալ աշխատուժի ներգրավմամբ, կիրականացնի փայտանյութի ողջ մթերումը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաեւ կան հարուցված քրեական գործեր: Ոլորտում ուռճացված աշխատատեղերի կրճատման, խնայողությունների եւ տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառի» շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ:
Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Նշվել է, որ ուսումնասիրվում է անտառների կառավարման մոդելի բարեփոխման հնարավորությունը՝ շուրջօրյա պահնորդական ծառայության ներդրմամբ եւ տնտեսական բաղադրիչներով: Այս համատեքստում քննարկվել են վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020թ. վերականգնվել է 123 հա, 2021թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը: Այս առումով անդրադարձ է եղել Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի եւ պատերազմի պատճառով: Քննարկվել են այս տարվա ընթացքում ծրագրի իրականացման մանրամասները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաեւ կենդանական աշխարհի պահպանման եւ որսագողության դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքը: Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում եւ ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձեւավորման հեռանկարով: Արդեն իսկ սկսվել է աշխատանքը՝ նախկինում անհատույց օգտագործման նպատակով տրված, կենդանական աշխարհով հարուստ տարածքների կառավարման թույլտվությունների լուծարման ուղղությամբ, կառավարության համապատասխան որոշման ընդունման արդյունքում կվերականգնվի 16000 հա տարածք, գործընթացը շարունակական է լինելու:
Խորհրդակցությանն արծարծվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների եւ ստորերկրյա ջրավազանի պաշարի, խորքային հորերի արդյունավետ կառավարման հարցը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել առկա խնդիրները եւ ներկայացնել լուծման առաջարկներ:
Ներկայացվել են նաեւ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույցների՝ անտառային կոմիտեի, «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես՝ զեկուցվել է իրականացված բարեփոխումների եւ առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության եւ ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների մասին: Տեղեկացվել է, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ներդրվելու է առցանց կտրոնների համակարգ, որը, հաջողելու դեպքում, նախատեսվում է ներդնել նաեւ նախարարության մյուս կառույցներում: Գործընթացը կմեկնարկի մարտի կեսերին:
Անդրադարձ է եղել նաեւ նախարարության աշխատակազմի գործառույթներին, հաստիքացուցակին, կառուցվածքային բարեփոխումներին եւ կադրային համալրման գործընթացին:
Ներկայացվել են նաեւ Սեւանա լճի հանրային լողափերի բարեփոխման եւ ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սեւան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ծառայությունների մատուցման չափանիշներ ներդնել եւ աշխատանքը կազմակերպել այդ սկզբունքով: Վարչապետը կարեւորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հետեւողական, նախաձեռնողական աշխատանքը եւ վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը՝ ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը:

24-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO