Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի կունենան նախագահական 13-րդ եւ տեղական խորհուրդների 6-րդ, ինչպեսեւ խորհրդարանական ու բանիմացների ժողովի միջանկյալ ընտրությունները: ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ բոլոր մակարդակի ընտրություններն անցկացնում է ներքին գործերի նախարարությունը, եւ դրանց համար պատասխանատու է ՆԳ նախարարը: Այդ նպատակով նախարարությունում ձեւավորվում է ընտրությունների գլխավոր շտաբ, որի պետ է նշանակվում ՆԳ քաղաքական հարցերով փոխնախարարը: Բացի այդ, ձեւավորվում է նաեւ ընտրությունների անցկացման գործադիր հանձնաժողով:
Ըստ Սահմանադրության՝ ընտրությունների վերահսկումն իրականացնում է Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ): Վերջինս ունի 12 անդամ, որոնցից 6-ը բարձրաստիճան հոգեւորականներ են, որոնց ընտրում է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը: Իսկ մյուս 6-ը տարբեր ոլորտների իրավաբաններ են, որոնց թեկնածությունը խորհրդարան է ներկայացնում դատական իշխանությունը: Խորհրդարանում հաստատված օրինագծերն առանց ՍՊԽ-ի հաստատման չեն կարող օրենքի ուժ ստանալ: Բացի այդ, Սահմանադրության մեկնությունը եւս վերջինիս լիազորություններից է, որը, մեկնաբանելով իր գործառույթները, իրեն վերագրել է հավանություն տվող վերահսկողություն, ինչը նշանակում է ցանկացած ընտրություններին հաստատել թեկնածուների համապատասխանությունը: Ընտրությունների գլխավոր շտաբի հրապարակած 5-րդ հայտարարությամբ հայտնի են դարձել նաեւ նախագահի եւ մյուս ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետները: Համաձայն նշյալ հայտարարության՝ նախագահի թեկնածուները գրանցվելու են մայիս 11-15-ը, քաղաքային խորհրդի անդամներիը՝ մարտի 11-27-ը, իսկ գյուղական խորհուրդների, բանիմացների ժողովի եւ խորհրդարանի միջանկյալ ընտրությունների թեկնածուները կգրանցվեն ավելի ուշ:
ԻԻՀ-ի ընտրություններում մրցակցությունն ընթանում է համակարգի շրջանակներում առկա քաղաքական երկու գլխավոր հոսանքների՝ պահպանողական կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, սկզբունքայինների եւ բարենորգիչների միջեւ: Նշյալ հոսանքների կուսակցությունները եւ քաղաքական կազմակերպություններն արդեն սկսել են ձեւավորել դաշինքներ: Որոշ կուսակցություններ հայտարարում են, թե մասնակցելու են իրենց թեկնածուներով, անգամ կան կուսակցություններ, որոնք ընտրություններին մասնակցելու են անկախ թեկնածուների առաջադրմամբ:
Ուսումնասիրելով այս թեմայով իրանյան ԶԼՄ-ների հրապարակումները, կարելի է ասել, որ մրցակցությունն արդեն սկսված է՝ հաշվի առնելով մրցակից հոսանքների տեսակետներն արտացողող ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների քննադատական տեսակետները միմյանց հասցեին: Այսուհանդերձ, հարկ է նշել, որ բարենորոգչական հոսանքի հաջողությունը, թերեւս, պայմանավորված կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ի վերադարձով Իրան-5+1 համաձայնությանը (JCPOA): Սակայն, ներկա դրությանբ, այն թերեւս փակուղի է մտել, քանզի Վաշինգտոնը Թեհրանից, որը աստիճանաբար հեռացել է համաձայնությունից, պահանջում է լիովին իրականացնել ստանձնած պարտավորությունները, որից հետո ԱՄՆ-ը կվերացնի այդ երկրի դեմ սահմանափակումները: Մինչդեռ Իրանը, ամենաբարձր՝ երկրի ռազմաքաղաքական եւ կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մակարդակով, շեշտել է, որ նախ գործնական քայլերով պետք է վերացվեն սահմանափակումները, որից հետո Թեհրանը կյանքի կկոչի ստանձնած պարտավորությունները: Ըստ ամենայնի՝ հենց այս հանգամանքի գիտակցությամբ էլ 2020 թ. դեկտեմբերի սկզբներին պահապանողական մեծամասնությամբ խորհրդարանը հաստատել է NPT (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր) համաձայնությունից ԻԻՀ-ի հեռանալու եւ ուրանի 20 տոկոսով հարստացման գործընթացը վերսկսելու վերաբերյալ օրինագիծ, որն օրենքի ուժ է ստացել եւ լրացուցիչ լուրջ պատնեշ ստեղծել այդ հարցում: Այս առնչությամբ հավելենք, որ խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղր Ղալիբաֆը համարվում է պահպանողական թեւի նախագահի գլխավոր թեկնածուներից: Սա երկրի նախագահ դառնալու նրա 4-րդ փորձն է, սակայն այժմ առավել շահեկան վիճակում է: Ի դեպ, պահպանողական թեւի մյուս երկու ֆավորիտներ՝ Ազգային անվտանգության խորհրդում այաթոլա Խամենեիի ներկայացուցիչ Սաաիդ Ջալիլին եւ դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին եւս նախագահի թեկնածության փորձառություն ունեն:
Անդրադառնալով բարենորոգչական թեկնածուներին, որոնք ներկա դրությամբ ընտրվելու լուրջ հնարավորություններ չունեն, նշենք, որ նրանք հիմնականում հայտնի քաղաքական դեմքեր չեն: Բայց եւ այնպես շրջանառության մեջ է երկու հայտնի թեկնածուի անուն՝ «Իրանցիների ձայն» կուսակցության առաջնորդ, ՄԱԿ-ում ԻԻՀ-ի նախկին ներկայացուցիչ Սադեղ Խարազին եւ գործող ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, ով հավանաբար կարող է դառնալ հենց նշյալ կուսակցության թեկնածուն: Սակայն վերջինս առայժմ հերքել է իր մասնակցությունը ընտրություններին՝ որպես թեկնածու, բայց, ըստ ամենայնի, եթե սահմանափակումները վերանան, նա կմասնակցի, թեեւ պահպանողական խորհրդարանի հետ աշխատելը, ինչպես փորձը ցույց է տվել, շատ դժվար է լինելու:
Այսուհանդերձ, ընտրությունների հարցերի հարցը իշխանություններից հիասթափված, սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված ավելի քան 58 միլիոն ընտրողներին քվեատուփերի մոտ բերելն է: Ահավասիկ, դա է ապացուցել 2020 թ. խորհրդարանական ընտրությունների փորձը: Ի սկզբանե լուրջ ջանքեր գործադրվեցին ընտրողներին խրախուսելու ուղղությամբ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս դիմելով ընտրողներին, նրանց հորդորեցին մասնակցել ընտրություններին: Ավելին, հեղափոխության առաջնորդը եւս տարբեր առիթներով նման կոչեր հնչեցրեց՝ շեշտելով, թե ով կարեւորում է սիրելի Իրանի անվտանգությունը, հայրենիքի պատիվը, ինչպեսեւ երկրում ծառացած խնդիրների լուծումը, պետք է մասնակցի քվեարկությանը, ընգծեց, որ դա նաեւ նշանակալից դեր ունի ներքին ու միջազգային մակարդակի խնդիրների լուծման համար, բայց եւ այնպես, խորհրդարանի 12-րդ ընտրությունները ԻԻՀ-ի պատմության մեջ 42,57 տոկոսով գրանցեցին մասնակցության ամենացածր մակարդակը: Այժմ էլ նույն խնդիրը թերեւս առավել սրությամբ է ծառացած, ինչին փետրվարին 17-ին անդրադարձել է հեղափոխության առաջնորդը թավրիզցիների հետ ունեցած տեսահանդիպմանը:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ 24-02-2021
|

փակել >>
|