Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ եւ նրանց հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը:
«Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները, եւ ինչպես է ընթանում համագործակցությունն այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր օտարերկրյա գործընկերների հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ բացելով խորհրդակցությունը:

Խաղաղապահների հիմնական խնդիրը կայուն խաղաղության ապահովումն է

Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանելու այն, թե, իբր, խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործել Ղարաբաղ: «Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք մենք ուզում զարգացնել այս փուլում՝ Արցախում զբոսաշրջությո՞ւնը, թե՞ հասնել փախստականների վերադարձին եւ վերականգնել բնականոն կյանքը: Ամենագլխավորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը եւ բնականոն կյանքի վերականգնումը, ներառյալ՝ անցումը խնդիրների լուծմանը, որոնք երկար ժամանակ գոյություն ունեն»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ մուտքի իրավունքի յուրաքանչյուր դեպք խաղաղապահները փորձում են հասկանալ հակամարտության բոլոր կողմերի հետ միասին:
«Իհարկե, մենք բոլորս հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ եւ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, եւ զբոսաշրջիկները ճանապարհորդեն: Ամեն դեպքում՝ կա իրական խնդիր, որի լուծման շուրջ մենք պետք է կենտրոնանանք»,-հավելել է Զախարովան:

ՌԴ-ն պայմանավորվածությունների ձախողման ռիսկ դեռ չի տեսնում

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վրա, դրանց իրագործումը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Մոսկվայում Երեւանում ստեղծված իրավիճակի պատճառով տեսնո՞ւմ են արդյոք Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի տապալման վտանգ:
«Ոչ, առայժմ ամեն ինչ իրականացվում է», - ասել է Պեսկովը: Նա նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարեւոր է նախկինի պես գնալ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով:

27-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO