Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը

Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար

Հայաստանում արձանագրվող արեւային օրերի մեծ քանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վերականգնվող, էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության նոր ճյուղի՝ արեւային էներգետիկայի զարգացման համար: Այն ստանալու համար օգտագործվող տեխնոոլոգիաներն էժան չեն, այդ պատճառով էլ արեւային էլեկտրակայանների կառուցումը խթանելու համար պետությունը պետք է սահմանի արտոնյալ պայմաններ եւ բարելավի դրանց կառուցումը խթանող իրավանորմատիվային դաշտը:
Ոլորտի պետական լիազոր մարմինների հերթական իրավակարգավորման նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան 1720 կվտժ/քմ հնարավորությունն օգտագործողների թվի եւ ծավալների մեծացմանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մշակած եւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրած իրավական ակտերի փոփոխությունների փաթեթով պարզեցվում են արեւային էլեկտրակայաններ կառուցելու ընթացակարգերը, սահմանվում են լրացուցիչ արտոնություններ:
Արեւային էներգիայի զարգացման խթանման նպատակով «Արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ներդրումային ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզում կառուցվելու է Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայան՝ 55 ՄՎտ պիկային հզորությամբ, որին հաջորդելու է նաեւ 5 կայանի կառուցումը՝ ընդհանուր մոտ 60 ՄՎտ հզորությամբ: Հանրապետությունում խթանվում է նաեւ մինչեւ 5 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրաէներգիայի արտադրության հիմնումը, եւ արդեն մոտ 30 ընկերություն լիցենզավորվել է:
Նախկինում լիազոր մարմնի առաջարկությամբ ՀԾԿՀ-ի որոշումներով ամրագրվել էր, որ մինչեւ 2019 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի արեւային էլեկտրակայանների մասով տարեկան գումարային հզորությունները պետք է մինչեւ 50 ՄՎտ լինեին, իսկ 2019-ի ընթացքում՝ եւս 50 ՄՎտ դրվածքային հզորության: Հանձնաժողովի որոշումներով նաեւ ամրագրվել էր, որ հնարավորություն է տրվում մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը ընդհանուր տրամադրված լիցենզիաներով չլրացված հզորությունները համալրել 2019-ի ընթացքում:
Ներկայում ՀԾԿՀ-ի շրջանառած երեք որոշումներում կատարվող փոփոխություններով վերանայվում է արեւային էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների գումարային հզորությունների տրամադրման սահմանափակումը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջարկի հիման վրա նախատեսվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին արեւային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման համար ամրագրել 15 ՄՎտ գումարային հզորության նոր սահմանաչափ: Այս փոփոխությունը լրացուցիչ խթան կդառնա արեւային նոր էլեկտրակայանների արտադրության համար: Վերջիններիս մասով հանձնաժողովը մինչեւ 5 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրակայանների համար սահմանել է 24.233 ՀՀ դրամ սակագին, իսկ 5 ՄՎտ-ն գերազանցող արեւային էլեկտրակայաններում էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակներում։
Առաջարկվող իրավական նորմերի նոր նախագծերի փաթեթով փոփոխվում է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ստանալու կարգը՝ դրա համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փոփոխության դեպքում այդ մասին լիցենզավորված անձի կողմից հանձնաժողովին տեղեկացնելու ժամկետը 15 օրվա փոխարեն սահմանելով 15 աշխատանքային օրը:
Ոլորտը կարգավորելու ընթացքում ի հայտ են եկել տարընկալումներ, որոնցից խուսափելու եւ իրավական որոշակիության ապահովման նպատակով նախագծով հստակ ամրագրվում է, որ գործող կարգով նախատեսված հայտն ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ: Անհարկի վարչարարությունից խուսափելու համար հանձնաժողովը հաստատում է, որ այսուհետ կարելի է «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնել բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի եւ դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը, այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձեւակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը եւ դադարեցումը:
Նոր որոշմամբ հնարավորություն է տրվում էլեկտրակայանի կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում նույն ժամկետի չափով նաեւ երկարացնելու արտադրություն իրականացնելու համար նախապես տրված ժամանակահատվածը: Ըստ նախագծի՝ հայտատուներն այսուհետ հնարավորություն կունենան կայանի կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման համար գործարար ծրագրի փոխարեն ներկայացնել միայն կայանի կառուցման նախագիծը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

27-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO