Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է

Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են զգում

Մի քանի տարի առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հուզում էին միայն հաջողությունները մարտի դաշտում, որովհետեւ դա իշխանության ամրապնդման ճանապարհին ամենակարեւոր քայլն էր: Բայց այսօր իրականության հետ բախումը բացահայտում է նոր եւ շատ լուրջ խնդիրներ. ներկայումս Սիրիայի տարածքի 65 տոկոսը գտնվում է կենտրոնական իշխանության վերահսկողության տակ, սակայն ամենամեծ սպառնալիքը, որին բախվում է Ասադը, տնտեսական ճգնաժամն է:
Դա ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահը հայտարարեց ստեղծված իրավիճակից դուրս գալու անկարողության մասին: Երկրում փոթորկվող ճգնաժամն ընդգրկում է նաեւ ազգային արժույթի փլուզումը, ինչն անդրադարձել է աշխատավարձերի, առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա եւ դարձել է երկրում վառելիքի ու հացի անբավարարության քրոնիկ պատճառ: «Այո, ես գիտեմ, սակայն չեմ կարողանում պատկերացնել կոնկրետ քայլեր, որոնք կկարգավորեն ճգնաժամը»,- Ասադի՝ երկրում տիրող տնտեսական վիճակի վերաբերյալ խոսքերը մեջբերել է ամերիկյան «The New York Times»-ը:
Տնտեսական լուրջ ճգնաժամն ավելի մեծ սպառնալիք է այսօր ներկայացնում Սիրիայի համար, քան զինված խմբավորումները եւ նույնիսկ արտասահմանյան պետությունները, որոնք վերահսկում են երկրի տարածքի որոշակի մասը: Այն խանգարում է քանդված քաղաքների վերականգնմանը, նպաստում է բնակչության աղքատացմանը եւ Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներին ստիպում է սննդի պակաս զգալ:
«The New York Times»-ը հաղորդում է, որ Բաշար Ասադի հետ հարցազրույցում, որը վերջերս է կայացել, սիրիական պետության ղեկավարն անօգնական տեսք է ունեցել: Նա սիրիական ժողովրդի դժբախտության մեջ մեղադրել է գլոբալ կապիտալիզմի «դաժանությունը», սոցիալական ցանցերի եւ «նեոլիբերալիզմի» կողմից «ուղեղների լվացումը»: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ մեղադրանքները շատ հեռու են սիրիացիների իրական տառապանքներից:
Բաշար Ասադը նշված հայտարարությունը կատարել է, երբ երկրի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր էր, քան որեւէ այլ ժամանակ, սկսած 2011-ից, երբ սկսվեց պատերազմը: Այս ամիս ազգային արժույթը՝ սիրիական ֆունտը, դոլարի նկատմամբ «սեւ շուկայում» հասել է իր ռեկորդային ամենացածր ցուցանիշին: Դրա հետեւանքով նվազել են աշխատավարձերը, աճել են արտասահմանյան ապրանքների գները, իսկ սննդամթերքի գներն անցած տարվա համեմատությամբ բարձրացել են ավելի քան երկու անգամ:
«The New York Times»-ի տեղեկատվության համաձայն՝ սիրիացիների մեծամասնությունն այժմ օրեր է նվիրում վառելիքի փնտրտուքին, որպեսզի տաքացնեն իրենց տները, իսկ հացի համար հերթը սարսափելիորեն երկար է: Էլեկտրաէներգիայի պակասը միշտ առկա է, որոշ շրջաններ օրական մի քանի ժամ են հոսանք ստանում, ինչը հազիվ բավարարում է հեռախոսների լիցքավորմանը:
Հաղորդվում է, որ բժշկությունը Սիրիայում ամենաբարձր կարգավիճակն ունեցող մասնագիտությունն է եւ երաշխավորում է լավ վաստակ: Բայց այսօր սիրիացի բժիշկներն ամսական ընդամենը 50 դոլար են վաստակում, ինչը նրանցից շատերին ստիպում է լքել երկիրը եւ լավ կյանք փնտրել դրսում: Պատճառները բոլորին են հայտնի՝ ռազմական գործողություններ, արեւմտյան պատժամիջոցներ եւ ճգնաժամ հարեւան Լիբանանում, որը համավարակի պատճառով փակել է սահմանները:
Դրությունը վատթարացնում է այն փաստը, որ Բաշար Ասադի գլխավոր դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը, այլեւս չեն կարողանում հումանիտար օգնություն ցուցաբերել սիրիացիներին, քանզի իրենք էլ են տառապում ռեսուրսների պակասից արեւմտյան պատժամիջոցների եւ համավարակի հետեւանքների պատճառով: Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը հաստատել է, որ Սիրիայում սոցիալ-տնտեսական դրությունն այսօր շատ ծանր է, իսկ հումանիտար օգնությունն այդ երկրի բնակչությանն ընդհատումներով է հասնում:
Վերջին օրերին Սիրիայում իսկական պայքար է սկսվել դոլարի գնման համար, ինչի հետեւանքով սիրիական ֆունտը շարունակում է նոր հակառեկորդներ սահմանել: Ազգային արժույթի փլուզումը հանգեցրել է ինֆլյացիայի եւ խորացրել սիրիացիների տառապանքները, որոնք ընդամենը ուզում են սնունդ, էներգիա եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ունենալ:
Միավորված ազգերի կազմակերպությունը եւ հումանիտար այլ կազմակերպություններ մեկ անգամ չեն հայտարարել, որ սիրիացիները բախվում են սննդի չտեսնված ճգնաժամի եւ սովի: Նրանց տեղեկություններով՝ Սիրիայի ավելի քան 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են զգում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO