Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից

Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետեւանքները, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների հարցը, բազմաթիվ գերիների հանգամանքը, բռնության քարոզը, զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու գործընթացը: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամենը երկիրն ու ժողովրդին նոր մարտահրավերներ է բերել:
«Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ: Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին երկու տարի 10 ամսում նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Ես ուզում եմ բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարեւոր է, թե ինչու է մեր կառավարության թիմը սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Ու կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ, նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի ու վատթարագույնի միջեւ ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ մտածելով, որ ժողովուրդն իրենց իշխանության չի բերել, որ նման ընտրության առաջ կանգնի:
«Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձեւավորենք լավի ու լավագույնի միջեւ: Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունն անբեկանելի է ու անշրջելի: Եվ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Եվ այնուամենայնիվ, սխալներ դժբախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների համար ներողություն եմ խնդրում, բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ Հայաստանի մղվող պայքարում: Կունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ կանենք սխալներից, ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլեւ առավելը կանենք այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

02-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO