Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա

Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2021 թ. հունվարին (2021-ի փետրվարի 25֊ի դրությամբ)։ Ըստ վերջինիս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների զգալի մասի գծով անկում է արձանագրվել։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը, մեջբերելով որոշ ցուցանիշներ, նշում է, որ տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 10.8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը կրճատվել է 15.1 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 10.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 16.8 տոկոսով, արտահանումը՝ 11.3 տոկոսով, ներմուծումը՝ 20 տոկոսով։ Եթե համեմատենք 2020 թ. դեկտեմբերի ցուցանիշների հետ, ապա անկումն էլ ավելի շոշափելի է։ Այսպես, տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է 47 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 42.9 տոկոսով եւն։ ՊԵԿ-ի հրապարակած ցուցանիշներում անկումը երեւում է։ 2021 թ. հունվարի ընթացքում հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշը համադրելով 2020 թ. հունվարի հետ, տեսնում ենք, որ ընթացիկ տարում ՊԵԿ-ի հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 111.48 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 135.3 մլրդ դրամի դիմաց։
Եթե այս ամենին հավելենք պետական պարտքի աճը՝ ՀՆԱ-ի 70 տոկոս, գումարենք գնաճային բարձր միջավայրը նաեւ, ապա հասկանալի կդառնա իրավիճակի լրջությունը: Անհրաժեշտ է տնտեսությունն արագ ոտքի հանել։ Ինչպե՞ս։ Մասնագիտական համայնքի ամենատարբեր գնահատականներ ու առաջարկներ «ՀՀ»-ն ներկայացրել է։ Այո, հստակ ռազմավարություն է պետք, աշխատանքային պլան։ Հստակ է նաեւ, որ ճիշտ քայլերի համար մեզ պետք է հասկանալ, թե մեր տարածաշրջանում ինչ քաղաքատնտեսական շահեր են բախվում։ Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, մեր տարածաշրջանում գլոբալ շահերի «քարտեզագրում» է արել։
Օրինակ, ո՞րն է Արեւմուտքի շահը մեր տարածաշրջանում («Արեւմուտք» ասելով տնտեսագետը նկատի ունի ոչ միայն ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները, այլեւ բոլոր հիմնական պոտենցիալ «շահառուները» (իրենց անվտանգային ու տնտեսական շահերի տեսանկյունից), ասենք՝ Ճապոնիան կամ Իսրայելը)։ Տնտեսագետի խոսքերով, օգտագործելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային նկրտումներն ու պատերազմից հետո վերընթաց ոգեւորությունը, նրանց «ուսերի վրա» ներթափանցել եւ դիրքավորվել (տնտեսապես եւ քաղաքական ազդեցության առումով) Միջին Ասիա թյուրքական պետություններում (Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան)՝ ընդհուպ մոտենալով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմաններին հարավ-արեւմուտքից, այդ թվում նաեւ՝ սկսել կոնկրետ քայլեր ձեռնարկել Իրանի ուղղությամբ։ Նաեւ՝ գցել Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային (ճանապարհներ, երկաթգիծ, խողովակաշարեր) ուղիներ, միջինասիական երկրների (նաեւ Իրանի) հսկայածավալ ռեսուրսները համաշխարհային շուկա առավել շահավետ ու վերահսկելի հասցնելու նպատակով։ Խոսքը միայն էներգակիրների ու մետաղների մասին չէ։ Օրինակ՝ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը բամբակի արտադրության ու արտահանման գծով աշխարհի 10 երկրների շարքում են։ «Հաշվի առնենք մեկ հանգամանք եւս՝ պատերազմի արդյունքում Թուրքիան եւ Ադրբեջանը ստացան հետագա քայլերի համար դեռ միայն «պլացդարմ»։ Նույնիսկ «Մեղրիի միջանցքն» այս առումով վերջնական հարց չի կարող լուծել, քանի դեռ Կասպից ծովում (ու Իրանի հյուսիսում) «չեզոքացված» չէ Ռուսաստանի ազդեցությունը։ Այս պահից սկսած, Ռուսաստանի ներկայությունն Արցախում Իրանի համար ունի արդեն կենսական նշանակություն։ Հետեւաբար, մոտակա ժամանակաշրջանում՝ նախ խորանալու են Ռուսաստանի թուլացմանն ու «չեզոքացմանն» ուղղված քայլերը մեր տարածաշրջանից դուրս, որից հետո միայն հավանական եւ հնարավոր կլինեն Իրանի մերձկասպյան եւ Հայաստանին սահմանակից շրջաններում թյուրք «անկախական» եւ «ժողովրդավարական» շարժումների ակտիվացումները։ Դեռ որոշ ժամանակ կտրուկ զարգացումները մեր տարածաշրջանում քիչ հավանական են։ Սա չի նշանակում, թե Ադրբեջանն ու Թուրքիան ձեռքերը ծալած նստելու են»,-համապատասխան գրառմամբ շեշտում է տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, թե նրանք իհարկե փորձելու են ամրապնդել դիրքերը (պլացդարմը)՝ այդ թվում նաեւ Արեւմուտքի հաշվին։ Մինչդեռ, հակառուսական գլխավոր ուղղությունները մնալու են՝ Ուկրաինան, «պատժամիջոցները», ներքին (ժողովրդավարական, իսլամիստական, ազգայնական) խժդժություններ հրահրելը, ինչ որ առումով նաեւ՝ Մերձավոր Արեւելքը։
Խոսելով ՌԴ եւ ԻԻՀ շահերի մեկտեղումից, Կ. Ադոնցն ընդգծում է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի էական թուլացումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ նախ՝ Իրանի, ապա նաեւ Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է Չինաստանի դերակատարմանը, ապա պետք է ֆիքսել կարեւոր մի փաստ. Չինաստանը չափազանց զգուշավոր է քաղաքական առճակատումների մեջ ներքաշվելուց։ Այս երկիրը որեւէ աշխարհաքաղաքական սուբյեկտի հետ չունի անհամաձայնությունների զուտ քաղաքական օրակարգ, ունի քաղաքականացված տնտեսական օրակարգեր։
Ինչեւէ, այս ընդհանուր պատկերը հակիրճ՝ հասկանալու համար մեր անելիքները։
Հայաստանի անելիքները հասկանալու համար տնտեսագետ Կ. Ադոնցը նախ նշում է այն հանգամանքները, որոնց հետ մենք պարտադրված ենք հաշվի նստել. «1. Եթե մենք շարունակում ենք անտեսել իրավիճակի լրջությունը, շարունակում ենք մնալ թույլ, գործել սխալներով, վարել անհեռատես ու աննպատակ քաղաքականություն (նախ եւ առաջ տնտեսական), ապա պետք է հստակ գիտակցենք ու հաշիվ տանք մեզ՝ սա անխուսափելիորեն բերելու է մեզ պետության կորստի։ 2. Սյունիքի եւ հատկապես՝ «Մեղրիի միջանցքի» մասով։ «Մեղրիի միջանցքը» մշտապես գտնվելու է գլոբալ խաղացողների ուշադրության կենտրոնում, պայմանավորված երեք շարժառիթներով՝ ա) հակաիրանական ուժերի (ոչ թուրքական) տեղակայման նոր «պլացդարմ» ձեւավորելու նպատակադրմամբ, բ) ադրբեջանական տարածքների ֆիզիկական միասնականացման նպատակով, գ) թուրք-ադրբեջանական տարածքները աշխարհագրորեն միավորելու նպատակով»։
Հասկանալի է, որ մեզ վրա ճնշումներ կլինեն։ ՀՀ-ի արտաքին պարտքը կարո՞ղ է ճնշման գործիք լինել։ Տնտեսագետը տալիս է պատասխանը. «Ճնշումները մեզ վրա կարող են լինել տարբեր բնույթի։ Նախ եւ առաջ, մեր կուտակվող արտաքին պարտքը, որը տարբեր գործոնների կիրառման պարագայում, կարող է բերել ծանր հետեւանքների՝ միացնելով «աննկատ» գործողության դրված շղթան։ Շարունակաբար կուտակվող արտաքին պարտքի սպասարկման դժվարությունները կարող են անսպասելիորեն գործի դնել գործիքներ՝ արտաքին շուկաներում սահմանափակումներ, տրանսպորտային դժվարություններ, հավանական պատժամիջոցներ եւ այլն, որոնք մեկ ակնթարթում անելանելի իրավիճակի կարող են բերել»։
Հիմա գանք արտաքին պարտքին՝ հասկանալու համար, թե ինչու մի երկրի դեպքում արտաքին պարտքի 70 տոկոսանոց ցուցանիշը կարող է վտանգավոր համարվել, մյուսի դեպքում վտանգավոր չէ անգամ 100 տոկոսանոցի ցուցանիշը։ Սրա պատասխանն էլ հստակ է. զարգացած երկրները իրենց կենսամակարդակի իջեցման հաշվին կարող են հեշտությամբ սպասարկել պարտքը, իսկ տնտեսության կայացած կառուցվածքով՝ արագ վերականգնել վիճակը։ Իսկ մենք չենք կարող դա անել, որովհետեւ, օրինակ, չենք կարող կրճատել թոշակները, սոցպարտավորությունները եւն։
Լավ, հապա ո՞րն է Հայաստանի անելիքը։ Լուծում, ի վերջո, կա։ Տնտեսագետը նշում է. «Հայաստանը, ներկա պայմաններում, չի կարող վարել ընդգծված «միաբեւեռ» քաղաքականություն։ Առանց արեւմտյան շուկաներում գործելու, արեւմտյան ընկերությունների հետ տեխնոլոգիական սերտ համագործակցության, Հայաստանը զարգացման ապագա չունի։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի եւ Իրանի մասին»։ Հետեւաբար, Հայաստանի ամփոփ քայլերը ստեղծված իրավիճակում ուրվագծվում են հետեւյալ ուղղություններով՝ «1. Սկսել համահայկական միասնական զարգացման մասշտաբային ծրագրավորված գործընթաց (ի դեպ, Կ. Ադոնցը առաջարկել էր համապատասխան ծրագիրը, ինչին առիթով «ՀՀ»-ն անդրադարձել է,- Ա.Մ.)։ 2. Առաջ քաշել փոխշահավետ ընդլայնված համագործակցության մոտեցումներ։ Զարգացման ընթացքում անհրաժեշտ է լինել թափանցիկ, նախաձեռնող եւ համագործակցության ջատագով։ 3. Հստակ ձեւակերպել մեր պետության շահերի եզրագծերը՝ տարվող տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, եւ միասնական ուժերով (նաեւ դաշնակից եւ գործընկեր երկրների հետ) պաշտպանել, հավասարակշռել եւ ընդլայնել նախ՝ անվտանգության երաշխավորման հնարավորությունները, ապա նաեւ՝ տնտեսական հետաքրքրությունների շրջանակը»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

02-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO