Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին

ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ձեռքին պետք է լինի գիրքը (գիտելիք), մյուսին՝ զենքը։ Միայն այսպես կարող ենք պահպանել մեր պետականությունն ու ազգային ինքնությունը։ Առաջինը կօգնի մեզ զարգանալ եւ համընթաց քայլել ժամանակի հետ, իսկ երկրորդը՝ կապահովի մեր ֆիզիկական անվտանգությունը։ Այլ տարբերակ չունենք, քանի դեռ տարածաշրջանում են բախվում ամենատարբեր պետությունների շահերն ու հետաքրքրությունները։
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին, բայց արի ու տես, որ մեր երկրի ներքին անցուդարձով ամենաառաջին «մտահոգ» պետությունները Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ իրենց «մտահոգությունն» են հայտնել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեդին Ալթունը։ «Թուրքիան խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: Մենք այս գործընթացն ընկալում ենք որպես պետական հեղաշրջման փորձ եւ միանշանակ դատապարտում ենք այն»,-գրել էր Ալթունը թվիրթերյան իր միկրոբլոգում: Տեղի ունեցող զարգացումներին եւ հատկապես Հայկական բանակին քննադատել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն փետրվարի 25-ին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Մենք բացարձակապես դեմ ենք ռազմական հեղաշրջումներին եւ հեղաշրջման փորձերին աշխարհի ցանկացած կետում: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման այս փորձը»,-ասել է նա՝ մեղադրելով Հայկական բանակին երկրի կայունությունը խաթարելու մեջ, որն էլ կարող է անդրադառնալ իրենց կողմից առաջարկված «3+3» ձեւաչափի նախաձեռնությունը կյանքի կոչելուն։ Հարցը չի շրջանցել նաեւ նախագահ Էրդողանը՝ «անթույլատրելի համարելով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռազմական կոչը»:
Ավելին, Ադրբեջանի նախագահը փետրվարի 26-ի ասուլիսի ժամանակ թույլ է տվել իրեն ուղղորդել մեզ, թե ինչպիսի արտաքին եւ ներքին քաղաքականություն պետք է վարենք, անգամ հայտարարել է, թե Հայաստանի համար բանակ ունենալու անհրաժեշտություն չկա, քանի որ պատերազմն արդեն ավարտվել է, սակայն չի մոռանում անդրադառնալ ադրբեջանական բանակի վերազինման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ալիեւն անգամ հոխորտացել է, որ Արցախի կարգավիճակի հարցը չպետք է քննարկման առարկա լինի կամ հայտնվի արցախյան հակամարտության կարգավորման որեւէ քննարկման շրջանակներում: Իհարկե, հասկանալի է, որ Ալիեւի միջոցով կրկին խոսում է Թուրքիան, այս անգամ ավելի բաց տեսքտով եւ անընդունելի ձեւակերպումներով։ Թուրք-ադրբեջանական սանձարձակ հռետորաբանությունն այժմ սահմաններ չի ճանաչում, սակայն հստակ է երկու բան. եթե թուրքը մեր երկրի ինքնիշխանությանը վերաբերող նման հայտարարություններ է անում, ապա դրանք բխում են իր ծրագրերից, որոնց անպայմանորեն հետեւելու են հստակ գործողություններ։ Այդ առումով, մենք իրավունք չունենք անտեսել թուրքական ուղերձները։ Եվ երկրորդ, մեր թշնամիներին սարսափեցնում է Հայկական բանակի վերածննդի հեռանկարը: Այս ամենից հետո ամենակարեւոր եզրահանգումը, որ պետք է անենք, այն է, որ յուրաքանչյուր հայ պետք է լծվի բանակի հզորացմանը, ամենքը յուրովի։
Երեկ հույժ կարեւոր հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հայտարարելով, որ «մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից», իսկ «Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։ Իսկ Ադրբեջանի բռնազավթման տակ են ոչ միայն մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 26-ը Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլեւ Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

02-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO