Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Պատգամավորների միաձայն հավանությամբ

ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ հրավիրված ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում, որ վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ի թիվս օրակարգում ներառված հարցերի, պատգամավորների դատին էր ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Կառավարության լիազոր ներկայացուցիչ, արտգործնախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի ընդունման հիմքում ընկած է սահմանադրական բարեփոխումների արդյունքներով միջազգային հարաբերությունների ոլորտում պետական գործառույթների վերաբաշխմամբ պայմանավորված գործող ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությունը:
Ըստ արտգործնախարարի, առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն ԱՀ միջազգային պայմանագրերի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման եւ փոփոխման գործողության կասեցման, դադարեցման երկարաձգման ու դրանց հետ կապված հարաբերությունները: Քննարկումների արդյունքում առարկություններ չեղան, եւ այն ընդունվեց օրենքի տեսքով:
Պատգամավորները միաձայն հավանության արժանացրին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ, որը ներկայացրեց «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:
Նրանում մասնավորապես նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, տարածաշրջանային կայունության ապահովման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, 1992-2020 թթ. տարբեր ձեւաչափերով մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին: Սակայն Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահ պետությունների առջեւ ստանձնած ուժի եւ սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ զինված ուժերի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, «մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են Ադրբեջանի կողմից բռնազավթված»: Հետեւաբար, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում:

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

02-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO