Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»

«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա եւ ուժ ունենա մինչեւ Շամ քշելու եկվոր անօրեններին»:
Արաբո

1895-ին թուրք պաշտոնյա Օսման բեյը` թուրքական կառավարության հայահալած քաղաքականության «արդարացի» պատճառաբանություն փնտրելով, գրում է. «…Հայը առաջադիմական, կուլտուրական հատկություններ ունի, աշխատասեր է, հայը քաջ է խելքով, քաջ է հոգով ու մտքով… Հայը կարողացավ մի քանի անգամ փրկել մեզ կատարյալ անկումից… Ուրեմն, այդ հայի վիճակը եթե բարելավենք, եթե նրա հարստությունը թողնենք իր ձեռքում, եթե ասպարեզ տանք զարգանալու, առաջադիմելու ու աճելու, նա մի օր ամենայն իրավամբ կգա, կնստի մեր գլխին ու մեզ կասի` որովհետեւ դուք քաղաքակրթության ասպարեզում անընդունակ եք, որովհետեւ դուք ձեր ծանրությամբ արգելք եք դառնում մարդկային հասարակության ընդհանուր լուսավորության առաջադիմության գործին, ուրեմն դուք մեզ վրա տիրապետելու ու կառավարելու իրավունք չունեք, մե՛նք ձեզ պիտի տիրապետենք ու կառավարենք»։
Ժամանակագրության չենթարկվող լիարժեք թուրքական տրամաբանություն, այն դեպքում, երբ պատմության մեջ փորձ անգամ չի եղել, որ հայը` առանց այլեւայլության, զենք վերցնի ու պատերազմ հայտարարի թուրքական եւ, առհասարակ, որեւէ պետության իշխանության կամ ազգի ինքնության դեմ, քանզի, ինչպես նշում է վերոհիշյալ տողերի հեղինակը` հայը «առաջադիմական, կուլտուրական հատկություններ ունի», իսկ նման հատկություններով օժտված ազգը բռնությամբ տիրապետելու եւ իշխելու հավակնություններ չի ունենում, քանզի ինքնաբավ է եւ արարող, կարիք չունի ուրիշի հաշվին ապրելու, բայց եւ, դարձյալ, ինչպես նշում է սույն հեղինակը, խելքով, հոգով ու մտքով լինելով քաջ, թույլ չի տա որեւէ մեկի ստրկացնել ու տիրապետել իրեն, եւ այս դեպքում է, որ հայը դիմում է զենքի եւ ամեն ինչի, ինչով, որ կարող է պաշտպանել իր գոյությունն ու ինքնությունը, ինչը, սակայն, ամենեւին թուրքերի քիմքով չէ, եւ նրանք հայից առավել հլու-հնազանդություն են ակնկալում, քան այն քաջության դրսեւորումը, որից ակնհայտորեն սարսափում են, քանզի գիտեն` ամեն մի հայ թուրքական մի զորք արժի, որը, թերեւս, հաջողի ոչնչացնել, բայց ոչ երբեք ծնկի բերել հային, հատկապես այն հային, որ զինվորագրվել է հայդուկային շարժմանը եւ զրկանքների գնով զենք ձեռք բերել` հանուն հայրենյաց պայքարի, որն այնպիսի առասպելական ու էպիկական բնույթ ունի, որ դժվար է իրականությունը տարբերել առասպելից եւ տարբերակել դրանց սահմանները, որ խաչվում են Սասնա ծռերի` Թուր-կեծակիի, Քուռկիկ Ջալալու եւ մի ափ ջրի զորության հետ։
Ասես, հենց Սասնա ծռերի ժառանգն է Արաբոն` առասպելական մի երեւույթ` որպես մեր էպոսի հերոսները, ում ծնունդն ու գոյությունն անժխտելի են, իսկ մահը` անիրական, անընդունելի, անհավատալի, որպես եւ «Ռանչպարների կանչում» նրա մասին երգում ու պատմում է Ալադին Միսակը. «Արաբո՜, Արաբո՜, ֆիդայությունը կրակե շապիկ է։ Հազար ընտրյալից մեկին է վիճակված այդ շապիկը հագնել, եւ դու առաջին ընտրյալն էիր Մշո դաշտում, որ այդ շապիկը հագար։ Արաբոն սպանվել է Գյալարաշի ձորում՝ իր նպատակին չհասած, բայց ժողովուրդը չի հավատում, թե նա մեռած է։ Կարծում է, թե նա ողջ է եւ գործում է Սասնո լեռների մեջ։ Տիլիբոզ է Արաբոյի ձիու անունը։ Մառնիկա սարից դեպի Շմլակի կիրճը տանող ճանապարհին, Մուշից դեպի հարավ-արեւելք կանգնած է առեղծվածային մի գագաթ՝ Սմբատասարը։ Այդ սարի վրա մի հին բերդ կա։ է՜յ, երանելի անցորդ, եթե բարձրանալու լինես դեպի այդ բերդը, իմացիր, որ այնտեղ Արաբոն է ապրել եւ այդ սարի քերծերին է դիպել նրա նժույգի սմբակը։ Այդ սարի վրա էր, որ լուսահոգի Արաբոն, երբ առաջին անգամ Մշո դաշտը տեսավ, ասաց. «Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»։ Սմբատասարի հյուսիսային եւ արեւմտյան կողերը ժայռոտ են՝ իրենց տակ բացվող անդունդով։ Այդ անդունդի միջով անցնող ջուրը գալիս է Մառնիկի վրա, անցնում է Հավատորիկի ձորով եւ Պստիկ բերդի տակով գնում, թափվում է Մեղրագետ։ Է՜յ, խելագար անցորդ, ինչո՞ւ ես մոլորվել Պնտխներ եւ Մառնիկ գյուղերի մեջտեղ։ Այնտեղ է հավերժորեն կանգնած Սմբատասարը։ Այդ լեռն ի վեր ելնելիս նժույգի մի հեռավոր ու խուլ խրխինջ կհասնի ականջիդ։ Մի՛ փորձիր իմանալ, թե որտեղից է գալիս այդ ձայնը՝ գետնի տակից, անդունդի միջից, թե երկնքից։ Մառնիկ գյուղի երիտասարդները, որ մոմիկներ վառելով ու հարդ թափելով են գտնում դեպի բերդի ներսը տանող ճամփան, չեն իմացել այդ գաղտնիքը, դու էլ չե՛ս իմանա։ Որքան դեպի վեր ելնես, այնքան խրխինջը կհզորանա։ Ժողովուրդը հավատացած է, որ դա Արաբոյի ձիու խրխինջն է։ Եվ քաջ ֆիդայիները տարին երկու անգամ դեպի Սմբատաբերդն են մագլցում Տիլիբոզի խրխինջը լսելու համար։ Արաբո՜, Արաբո՜, դու առաջին ընտրյալն էիր, որ ֆիդայության կրակե շապիկը հագար Մշո դաշտում»։
Այո, առաջին ֆիդայիներից էր նա, բայց ոչ վերջինը եւ ոչ էլ առաջին հերոսն էր ազգանվեր պայքարում, որ հազարամյակներ ի վեր քաջարի բազուկների պակաս չի ունեցել, եւ ուրեմն, անիմաստ է որեւէ ծննդյան ու մահվան թվերի միջեւ ամփոփել մի կարճատեւ կյանքի պատմություն, որ հավերժինն է…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

02-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO